ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Նպաստից դեպի արժանապատիվ աշխատանք իրական ճանապարհը

06 Հունիս 2019 Գործազրկությունը և ցածր աշխատավարձը մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին դարձրել են աղքատ և պինդ պահում են այդ «հրեշի» ճիրաններում:
Պարզից էլ պարզ է, որ աղքատությունը չի կարող լինել հայ մարդու «ցանկությունը»: Յուրաքանչյուր բանական հայ մարդ՝ իր չափով ձգտում է չհայտնվել աղքատի կարգավիճակում և ապրել արժանապատիվ կյանքով: Սակայն յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է հայտնվել կյանքի դժվարին իրավիճակում՝ հիվանդություն, հաշմանդամություն, գործազրկություն, բնակարանի կորուստ, սնանկություն և այլն:

Եվ եթե այս դեպքերում բացակայում է պետության համակողմանի աջակցությունը, սոցիալական այս ռիսկերից բավարար պաշտպանությունը, ապա միշտ էլ ունենալու ենք այն, ինչն ունենք՝ մեր երկրի բնակչության շուրջ մեկ-երրորդը շարունակելու է աղքատ մնալ:

Ցավոք, ճիշտ հակառակ տեսակետն ունի օրվա իշխանությունը: Դրա վրա էլ կառուցում է իր քաղաքականությունը, որը դժվար է բնութագրել՝ որպես սոցիալական: Համոզում են, որ աղքատությունը մարդկանց «ուղեղներում» է: Հետևաբար, որպես հավաքական լուծում, աղքատներին հորդորում են՝ «գլուխներից հանել աղքատությունը և ապրել բարեկեցիկ»:

Պարզ են նաև գործող իշխանությունների կողմից այս մոտեցմանը հանգելու դրդապատճառները՝

– պատասխանատվության առավելագույնս թոթափում, սեփական ուսերից հասարակության վրա տեղափոխելու «միամիտ» ձգտում,
– այս ձգտումով սեփական իշխանությունը պահելու և հետո էլ վերարտադրվելու՝ որդեգրված նպատակ,
– ամենակարևորը՝ խոսքից ու ականջահաճո խոստումներից գործին անցնելու և հանրության սպասած իրական արդյունքներն ապահովելու ակնհայտ անկարողություն,
– հետևաբար՝ ամբողջությամբ շուկայի «անտեսանելի ձեռքին» ու դրա «գերբնական» ուժին ապավինում, որն օրվա իշխանության մոտեցումների պարագայում չի կարող ունենալ որևէ այլընտրանք:

Դրա համար է, որ իշխանություններն արդեն աղքատ լինելու համար մեղադրում են քաղաքացիներին: Իսկ քաղաքական այդ ուժը, մինչև իշխանության գալը, որպես ընդիմություն՝ աղքատության համար անսահման մեղադրում էր նախկին իշխանություններին:

Այս տրամաբանությամբ են առաջարկում եկամտահարկի համահարթեցումը, որով ուզում են ընդհանրապես վերացնել հարկային համակարգի սոցիալական (եկամուտների արդար բաշխման) բաղադրիչը: Չեն բարձրացնում նվազագույն աշխատավարձի, սոցիալական նպաստների ու կենսաթոշակների չափերը, նորից՝ «պետական բյուջեում անհրաժեշտ միջոցներ չկան» անհեռանկար հիմնավորմամբ:

Փոխարենը՝ հետևողականորեն առաջ են մղում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում խիստ դեմ էին, բայց իշխանության գալուց հետո ոչ միայն կողմ են, այլ պարտադիր կուտակային բաղադրիչը ընդլայնելու համար կարողանում են հատկացնել լրացուցիչ պետական միջոցներ:

Պետական բյուջեից զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները մնում են անփոփոխ, աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրները մատնվում են անուշադրության: Փոխարենը, առանց իրական բովանդակության, ծրագրային և ֆինանսական անհրաժեշտ հիմքերի ու ակնկալվող արդյունքների, հստակ ժամկետներ ու պատասխանատվություն նախատեսելու՝ նորից հանրությանը սնում են ականջահաճո խոստումներով ու կարգախոսերով: Օրինակ՝ «Աշխատի՛ր Հայաստան», «Մշակելու ենք զբաղվածության նոր ռազմավարություն», «Ունենալու ենք ներառական զարգացում», «աղքատությունը սեփական գլխից հանելու» հորդոր և այլն:

Հարկ է նշել, որ այս պարզ թեզն իր սնանկությունն արդեն ապացուցել է՝ Հայաստանի անկախացումից հետո մեր անցած ճանապարհով և արձանագրված է սոցիալ-տնտեսական իրավիճակով:

Ակնհայտ է, որ առանց պետության կողմից իր սոցիալական պատասխանատվությունը լիարժեք ստանձնելու, առանց իրական կարիքին համարժեք սոցիալական պաշտպանության համակարգ ձևավորելու՝ անհնար է լիարժեք գործադրել հային հատուկ և մշտապես առկա, մարդկային հզոր ներուժը: Միայն այս ձևով է հնարավոր մեր երկրում բոլորի համար արժանապատիվ ապրելու հնարավորության ապահովումը:

Կարծում եմ անհրաժեշտ է ևս մեկ անգամ հորդորել սոցիալական քաղաքականության պատասխանատուներին, որ ժամանակն անդառնալիորեն անցնում է, սոցիալական խնդիրները մնում են, իսկ դրանց համար խոստացված լուծումները դանդաղում են, որոշ դեպքերում էլ՝ իրականում անտեսված են: Յուրաքանչյուր հաջորդ օր աղքատության մեջ ապրելը մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների համար դառնում է էլ ավելի անտանելի:

Սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից օր առաջ պետք է անցում կատարել զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության: Անապահովության նպաստ պետք է ստանան աղքատ այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ, իսկ աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:

Միայն առարկայական այս գիտակցումը կարող է իրականում կենսունակ լինել և ի զորու է՝ կայուն զբաղվածության միջոցով կրճատել աղքատ ընտանիքների թիվը, մշտական արտագաղթը փոխել ներգաղթով, ավելացնել նոր ստեղծվող ընտանիքները, խթանել երեխաների ծնունդը և ի վերջո՝ բարելավել մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունը:

Ի դեպ այս նպատակադրումները հնչեցվել են նաև գործող իշխանությունների նախընտրական խոստումներում և ստացել են մեր ժողովրդի 70 տոկոսի հավանությունը:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մը յղած է Գանատայի արտաքին գործոց նախարար

19 Փետրվար 2026
Բախտորոշ ու արժանապատիւ ընտրութիւնը

Դեռ մինչեւ 2020-ի արցախեան դաւադրեալ պատերազմ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու

19 Փետրվար 2026
Տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցա

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությ

19 Փետրվար 2026
Խմբագրական. Փոքր պետութիւններու մեծ փո

Անցեալ շաբաթ երկու զարգացումներ տեղի ունեցան, որոնք բոլորս, — կամ առնուազն այն

18 Փետրվար 2026
Ակնարկ. Փետրւարի 18-ը. Երբ օտարը ներս

1921-ի փետրւարի 18-ը պատմութեան մէջ մնաց որպէս պահ, երբ հայ ժողովուրդը փորձեց

18 Փետրվար 2026
Փետրուարեան Ապստամբութիւնը. Ազատութեան

Փետրուարեան ապստամբութեան 105-ամեակ: Հայ ժողովուրդի պատմութեան մէջ Փետրուար

18 Փետրվար 2026
«Մահ Կամ Ազատութիւն»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան յապաղած տօնակատարումներու մթնոլորտին մէջ,

18 Փետրվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան Համազ

Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը շաբաթ Յունուար 31ի առաւօ

18 Փետրվար 2026
Խմբագրական. Փետրուարեան Դասերը

Փետրուար ամիսը եռախորհուրդ նշանակութիւն ունի, միեւնոյն առանցքով: Նախ կը նշուի

18 Փետրվար 2026
Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախորդ շաբաթ այցելեց Հայաստան և Ադր

18 Փետրվար 2026
Ծաղկաձորի Մէջ՝ Խաղաղութեան Կամուրջ․․․

Անցեալ շաբաթավերջն ալ, Հայաստանի քաղաքական բեմահարթակը եղաւ շատ աւելի բեղուն ե

17 Փետրվար 2026
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման յ

Եւրոպայի հայութիւնը կը դատապարտէ ՀՀ իշխանութիւններու հալածանքը Հայաստանեայց Առ

17 Փետրվար 2026
ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. ուժերի նոր

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և

16 Փետրվար 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրո

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն կը հե­տե­ւի ­Հա­յաս­տա­նի ­Հան

16 Փետրվար 2026
Վահագն Խաչատուրեանի այցելութիւնը Աթէնք

Ե­րեք­շաբ­թի, 17 ­Փետ­րո­ւա­րին, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­

16 Փետրվար 2026
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է ե

16 Փետրվար 2026
«Ազատություն կամ մահ». հայ ազգային ինք

Հայ ազգային-գաղափարական մտածողությունը հազվադեպ է ձևավորում բանաձևեր, որոնք մի

16 Փետրվար 2026
Ակնարկ. Մինչեւ Յունիս 7-ը

Յիշենք գործող Սահմանադրութեան եկեղեցւոյ վերաբերող յօդուածները: Յօդուած 17.

16 Փետրվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

Թերեւս` ամենահետաքրքիր կէտերից մէկը. Ռազմավարական օրակարգը աջակցութիւն է յայտն

15 Փետրվար 2026
Մեծ եւ փայլուն աստղը

(Սարգիս Մահսէրէճեանի Աանմառ Յիշատակին) Օրեր առաջ, մամուլը գուժեց, մեր բոլո

15 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company