ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ասուլիսներ

Ոչ ոք իրավունք չունի կոտրել ազգային նկարագիրը

08 Նոյեմբեր 2019 Այսօր, նոյեմբերի 8-ին ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Տարոն Տոնոյանի և Աշոտ Սիմոնյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսներն անդրադարձան ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներին ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարություններին:

Արայիկ Հարությունյանը փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզմանը որակավորումներ տալ այն դեպքում, երբ ոլորոտում իրականացվող քաղաքականության հիմնական շահառուները հենց երիատասարդությունն է, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների և նրանց միացած ուսանողների ակցիային։

«Պարզ և բնական է, որ երիտասարդությունն իր պոռթկումն ու ընդվզումը արտահայտում է, և սա կրթության պատասխանատուի կողմից ամենատարբեր բնորոշումներով որակել, նաև կուսակցականացնել նշանակում է մարդը չի տիրապետում իրավիճակին, մարդը չի հասկանում է որտեղ է գտնվում, թե ինչ գործառույթներ ունի»,-նշեց նա։

Մինասյանը ընթերցեց Արայիկ Հարությունյանի՝ օրենքով սահմանված գործառույթները, ապա հավելեց․ «Այն ինչ անում է նա, հակառակն է այդ գործառույթներին, ասինքն՝ ինքը գործում է հակաօրինական ընթացքով»։

ՀՅԴ ԳՄ անդամը վստահ է՝ «երիատասարդների ընդվզումը փորձելով կուսակցականացնել Արայիկ Հարությունյանը նպատակ ունի թույլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականություն է, այլ ազգային գիտակցությունն, ինքնությունն է»․ «Պատահական չէ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձարցնում այն քաղաքականության առնչությամբ, որ նախարարի կողմից դրվում է շրջանառության մեջ։ Նա կանխամտածված օտարածին օրակարգին սպասարկում է իրականացնում։ Խելացի իշխանությունն այսպիսի ընդվզումն ընդունում է որպես կարևոր ազդակ, ուստի կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը խելացի էլ չէ»։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը քրեական գործերի մասին, Մինասյանն ասաց․ «Հրապարակային հայտարարում է, որ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի։ Երկու հոդվածի այլընտրանք ունի՝ կամ սուտ մատնության հոդվածը, երբ հանցագործության մասին սուտ մատնություն է անում, գիտակցելով որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է կամ հանցագործություն է պարտակում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության գործիքը, առիթը, թեման կանխամտածված քողարկվում է։ Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած սպառնալիքներն ունեն մեկ նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու անձնավորության հետ, որը, ցավոք, Հայաստանի իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է սկսել։ Ի վերջո, փոփոխությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ, ունեն բովանդակային հակասություններ իրենց իսկ հայտարարած նպատակների հետ:

Նա վստահ է՝ երիտասարդների ընդվզումը, բողոքն ու ցասումն աջակցություն է ստանալու Հայաստանի բոլոր բնակավայրերում և հասարակության բոլոր շերտերում․ «Մեր ազգային ինքնագիտակցությունը, ազգային նկարագիրը երբեք ու որևէ արայիկհարությունյաններ և օտարածին օրակարգեր սպասարկելու պատրաստ անձինք չենք կարող կոտրել»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը միանում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, ով հասարակության մի ստվար զանգվածին անդաստիարակ է անվանել։

«Ես պետք է ավելացնեմ ևս մեկ պահանջ, եթե նա այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի այն մարդկանցից, չեմ ուզում խոսքս հուզական դարձնել, այն մարդկանցից, ովքեր Եռաբլուրում են թաղված ու իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար, նրանց հայրերից ու մայրերից, ովքեր դաշնակցական են»,-հայտարարեց հայտնի բժիշկը։

Նա ընդգծեց, որ այս անհանդուրժողականությունը թուլացնում է պետությունը, հայհոյախառը քննադատությունները հասարակությունը կեղեքում են։

«Իսկ դա պատերազմի մեջ գտնվող պետության համար թիվ մեկ վտանգն է, սա սպառնում է մեր պետականությանը»,-ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը անդրադարձավ ՀՅԴ Սփյուռքի կառույցներին Հայաստանի՝ «անդաստիարակ» դաշնակցականներին տեր կանգնելու՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը. «Վստահաբար կարող եմ ասել՝ եթե Սփյուռքի մեր կառույցի ղեկավարները գան Հայաստան և ավելի մոտիկից ծանոթանան այն ապազգային գործելաոճին, որը պարոն Հարությունյանը կրթության ոլորտում փորձում է իրականացնել, կհորդորեն հայաստանյան կառույցի դաշնակցականներին ավելի վճռական, արմատական լինել իրենց գործողություններում և օր առաջ Հարությունյանին և նման մտածելակերպ ունեցող անձանց դուրս մղել քաղաքականությունից ու պետական կառավարման համակարգից»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company