Արցախի հարցում չկա հստակ հայեցակարգ
05 Դեկտեմբեր 2019
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը կարծես մտնում է մի նոր փուլ, որտեղ նկատելիորեն ակտիվ է Ռուսաստանը: Նախօրեին Բաքվում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի ասուլիսը: Իսկ երեկ ուշ ժամին Սլովակիայի մայրաքաղաքում` Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մինչ հանդիպումը Մամեդյարովը հայտարարեց` Բրատիսլավայում տրվելու է առարկայական բանակցությունների մեկնարկը, և նույն ընթացքում տարածվեց հիմնախնդիրը՝ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով լուծման փաստաթուղթ։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Մենք» հաղորդաշարի եթերում խոսել է Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, Արցախի հարցում Փաշինյանի հակասական հայտարարությունների, Լավրովի դիրքորոշման, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված մեղադրանքի ու այլ հարցերի շուրջ: