Բոլոր դավաճանները՝ Արևմուտքից Արևելք, Հարավից Հյուսիս, բոլորը պետք է դատապարտվեն
09 Մարտ 2021
Եթե ԱԺ քաղաքական մեծամասնությունը չունի այդքան հասկացողություն, որ կատարի այդ քայլը և հեռացնի Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ նրանք մեզ հետ օրգանական կապ չունեն․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ցուցարարների՝ ԱԺ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո։
«ԱԺ պատգամավորը երդում է տալիս ծառայել հայ ժողովրդին․ մենք չենք ուզում ունենալ երդմնազանց պատգամավորներ, որոնք իրենց փոքր, նեղ, նյութական շահի համար կառչած են այդ աթոռից։ Արժանապատվություն ունեցեք՝ պահանջեց հեռացում, մի՛ թողեք, որ փողոցը պահանջի»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա կոչ արեց պատգամավորներին և կառավարությանհը դուրս գալ փողոց և միանալ ժողովրդին։ Նա կոչով դիմեց դատախազին, քննիչներին, որ տեր կանգնեն իրենց երդմանը, հարուցեն քրեական գործերը, որպեսզի ժողովուրդն իմանա ճշմարտությունը։
«Բոլոր դավաճանները՝ վերից վար, Արևմուտքից Արևելք, Հարավից Հյուսիս, բոլորը պետք է կանգնեն և դատապարտվեն, որպեսզի մենք ունենանք ապագա»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/RZqa_Gp5VBk