Արժանապատիվ հայերով այստեղ ենք՝ մեր խոնարհումը բերելու ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հայորդուն
15 Մարտ 2021
Հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը հարյուր տարի առաջ այս օրը, մարտի 15-ին գնդակահարեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ, Հայոց ցեղասպանության գլխավոր ոգեշնչող եւ կազմակերպիչ Մեհմեդ Թալեաթ փաշային։
Հայ Յեղափոխական Դաշնակցության մի խումբ անդամներ այս առիթով ծաղիկներ խոնարհեցին արդարահատույց վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանին։
Քիչ ենք, բայց արժանապատիվ հայերով այստեղ ենք՝ մեր հարգանքն ու խոնարհումը բերելու մեր ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հայորդու հիշատակին․ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։
«Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթին։ Այդ ճիվաղի գնդակահարումը արդարահատույցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների»,-ասաց Արսեն Համբարձումյանը։
Նա նշեց, որ 1919 թ-ին Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշում կայացրեց վրեժխնդիր լինել և հաշվեհարդար տեսնել Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների և դավաճանների նկատմամբ։ Եվ ի կատարումն այդ որոշման ծրագրվեց աննախադեպ մի գործողություն, որի արդյունքում մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ նվիրյալ հայորդիների ջանքերով աշխարհի տարբեր ծայրերում ոչնչացվեցին բազմաթիվ թուրք ոճրագործներ։ Սողոմոն Թեհլիրյանը այդ երիտասարդներից մեկն էր, ասաց Արսեն Համաբարձումյանը, որ հետո խորհրդանիշը դարձավ հայկական արդարահատույցի։
https://youtu.be/lsmkA_Mh910
https://youtu.be/voPt3_W_a-8