Երբեք չնսեմացնեք ձեր զավակների հերոսականությունը
14 Ապրիլ 2021
Այսօր ապրիլի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը: Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի 27 նահատակներից երկուսը հետմահու պարգևատրվեցին Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով:
Ուզում եմ երբեք չնսեմացնեք ձեր զավակների հերոսականությունը և երբեք չասեք, թե իզուր եղավ այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը իզուր կլիներ, եթե մենք այստեղ նստած չլինեինք և Երևանն ու Հայաստանը չլիներ, իրենց պայքարի արդյունքում է, որ մենք այսօր այստեղ ենք, այդ «իզուր» բառը դավաճանություն է մեր տղերքի հանդեպ․ իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությանը։
«Ես ոչ թե Դաշնակցության գումարտակն է, դրա համար եմ ասում, ես նկատի ունեմ պատերազմի բովով անցած մեր զինծառայողներին։ Մեզ թելադրվում է հենց դա՝ որպեսզի մենք չհերոսականացնենք մեր տղաներին, որպեսզի մենք հպարտանալու հնարավորւթյուն էլ չունենանք, և շատերը միամտաբար վերցնում են դա։ Մեր տղերքը ո՛չ միամտաբար, ո՛չ էլ պակաս կազմակերպվածության զոհ են դարձել․ կամավորը իր առաջադրանքը կատարել է, իր նվիրումը արել է իր հայրենիքի հանդեպ»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Նա նշեց, որ մենք՝ ողջ մնացածներս, պիտի կարողանանք այդ առուծախը մեր տղաների շիրիմներից հեռու պահել։
«Ինձ համար այդ տղաները հավասար են Կարոտին, Պետոյին, Ասկոլկին, Դուշման Վարդանին, թող մեր բոլորի համար նրանք նույնը լինեն, նրանք մեր հերոսներն են»,-ասաց Տարոն Տոնոյանը։
https://youtu.be/Gvs9q9dkDF4