Անհանդուրժելին սեփական իշխանության դավաճանական վարքագիծն էր
14 Ապրիլ 2021
Այսօր ապրիլի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը:
Փառք ու պատիվ բոլոր նահատակված մեր տղաներին, փառք ու պատիվ իրենց ծնողներին. իր ելույթում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից շատերն էին կանխատեսում, որ այս պատերազմը տարբերվելու է նախորդ բոլոր կռիվներից, առաջին իսկ օրից ակնհայտ էր, որ պիտի պատերազմեինք մեկից ավելի երկրների և գերարդիական զենքերի դեմ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խիստ անբարենպաստ պայմանների առկայությամբ։
«Սակայն անընդունելին ու անհանդուրժելին սեփական իշխանության դավաճանական վարքագիծն էր, սեփական իշխանությունների կազմակերպած անկազմակերպվածությունն էր և մենք դրա ականատեսը եղանք ամբողջ պատերազմի ընթացքում»,-ասաց Մելիք Գարագավորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/l9WGZBHysJ8