ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Արթուր Մկրտչյան գիտնականն ու քաղաքական գործիչը. ցուցահանդես Ստեփանակերտում

21 Փետրվար 2022

Փետրվարի 21-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի ծննդյան 63-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Բացման արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամներ, Արթուր Մկրտչյանի հարազատները, կուսակցական ու մարտական ընկերներ:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը նշել է, որ ցուցադրութունը կազմակերպվել է թանգարանի ֆոնդապահոցներում առկա ցուցանմուշներով՝ Արթուր Մկտրչյանին վերաբերող լուսանկարներ, փաստաթղթեր ու անձնական իրեր: «Ցուցանմուշները մենք ժամանակին հավաքագրել ենք և խնամքով պահում ենք թանգարանի ֆոնդապահոցներում: Արթուր Մկտչյանին վերաբերող ցուցանմուշների մեծ մասը պահվում էր Հադրութի պատմաերկրագիտական թանգարանում»,- ասել է Ժ. Առստամյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում կարևորել է Արթուր Մկրտչյանի ավանդը՝ Արցախի պատմության ճակատագրական ժամանակաշրջանում. «ԼՀՂ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկտրչյանը կարողացավ Արցախի Հանրապետության կերտման ճանապարհին ունենալ եզակի ավանդ: Մեր ազգապահպանության, մեր արյան գնով այս փոքրիկ երկրամասի պահպանման համար մենք պարտական ենք նման գործիչների»,- նշել է նա:

Արթուր Մկրտչյանի այրի Գոհար Մկրտչյանն իր խոսքի սկզբում զարմանք է հայտնել այն փաստի առթիվ, որ 2020թ. պատերազմից մի քանի օր առաջ է Արթուր Մկրտչյանին Արցախի հերոսի կոչում շնորհվել: Նրա խոսքով՝ բավականին ժամանակ էր անցել և դժվար է մտածել, որ այդքան երկար ժամանակ էր պետք գիտակցելու նրա գործի արժեքը: «Արթուր Մկրտչյանն այնքան լուսավոր ու պայծառ անհատ էր, որ մոտիկից չճանաչողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հեքիաթներ ենք պատմում»,- ասել է Գոհար Մկրտչյանը՝ կիսվելով Արթուր Մկրտչյանի մասին հիշողություններով:

ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանի խոսքով՝ Արթուր Մկրտչյանը մոտ 100 օր է ղեկավարել, բայց այդ ընթացքում նա պատմության մեջ է մտել որպես Հայոց պատմության լավագույն ղեկավարներից մեկը. «Արթուր Մկրտչյանը բնականորեն ընդունվեց ժողովրդի կողմից, որովհետև ինքը դրսից չեկավ որպես ղեկավար, քաղաքական խաղերով չեկավ: Ինքը հենց Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից էր՝ հատկապես Հադրութի շրջանում: Ինքը ժողովրդի հետ միասին պայքարեց, նրա հետ միասին ապրեց նույն ցավերով և բնականորեն եկավ պետության գլուխ»: Արմեն Սարգսյանը նշեց, որ Արթուր Մկրտչյանը ձեռնոց նետեց այն ժամանակվա աշխարհաքաղաքական խաղերին և, լինելով այս փոքրիկ պետության ղեկավարը, փորձեց նոր օրենքներ սահմանել: «Ինքը բիրտ քաղաքականության մեջ փորձեց բերել բարոյականությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ նրա դերը որոշվում է ոչ թե ղեկավարած օրերի քանակով, այլ կատարած աշխատանքով:

Ազգագրագետ Լեռնիկ Հովհաննսիյանն անդրադարձել է գիտնական, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի գգործունեությանը: «Հադրութի շրջանային թերթերից մինչև Մոսկվայի տարբեր գիտաժողովների ժողովածուներում նա այնպիսի համարձակ թեմաներով էր գրում, որ Խորհրդային Միության ժամանակ կարծես թե պետք է գրաքննության ենթարկվեր: Այդ ամենն Արթուր Մկրտչյանն արել է գիտական բարեխղճությամբ: Արթուր Մկրտչյանի աշխատանքն Արցախի գյուղական կյանքի յուրօրինակ հանրագիտարան է: Նա ոչ միայն անդրադարձ է կատարել արցախահայության հասարակական կենցաղին, այլ նաև ամենատարբեր ոլորտներին՝ էթնոժողովրդագրական գործընթացներից մինչև անհատի դեր, քիրվայություն: ԽՍՀՄ ժամանակ, ինտերնացիոնալիզմի բովով դաստիարակվող ժողովուրդներին ասում էին, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն իրար հետ քիրվայություն են անում: Այդ քիրվայության իրական պատկերը տվել է հենց Արթուր Մկրտչյանը»,- իր խոսքում մանրամասնել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Շուրանակելով քիրվայության թեման՝ Գոհար Մկրտչյանը նշել է, որ Արթուր Մկրտչյանը հարց էր բարձրացնում, թե ինչո՞ւ է այստեղի հայությունը քիրվայություն անում ադրբեջանցիների հետ, իսկ այլ տեղերոմ՝ ոչ: Դա ապացուցում էր միայն հայերի խոցելի անվտանգությունն ադրբեջանցիների հարևանությամբ:

Հավելենք, որ Արթուր Մկրտչյանին նվիրված ցուցադրությունը գործելու է մինչև նրա մահվան օրը՝ ապրիլի 14-ը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ եկեղեցու վրա թշնամին է հարձակվում՝

Այն ամենը, ինչ այսօրվա իշխանությունները անում են կամ քարոզում, փաստում է, որ ն

01 Օգոստոս 2025
26 ԼԵՄ-ականներ Տուին Դաշնակցականի Իրեն

Շաբաթ, 26 յուլիս 2025-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ 15 ԼԵՄ-ականներ տուին ի

01 Օգոստոս 2025
Ամերիկյան միջնորդությունը Սյունիքի միջ

Զանգեզուրի միջանցքը շարունակում է մնալ տարածաշրջանային ամենավիճելի և քննարկվող

01 Օգոստոս 2025
ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային Ժողովը Աւ

ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային ժողովը իր աշխատանքներուն սկսաւ հինգշաբթի, 24 յուլ

31 Հուլիս 2025
Իրան-Իսրայել 12-օրյա հակամարտությունը

2025 թ. հունիսի 13-ին Իսրայելը սկսեց «Առյուծի վերելք» (Rising Lion) ռազմական գ

31 Հուլիս 2025
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների շ

Վերջին ամիսներին Ռուսաստանը և Ադրբեջանը հայտնվել են քաղաքական լարվածության կիզ

31 Հուլիս 2025
Տարագրեցին, գրաւեցին, սրբապղծեցին իսկ

Զարմանալի չէ Արցախի մէջ վերջին օրերու զարգացումները, մասնաւորաբար բազմաթիւ շրջ

31 Հուլիս 2025
Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերու մասն

Համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերու վեցերորդ օրը մարզախաղերու մասնակիցները, Կեդրոնական

31 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փաշինյանը պատե

Որպեսզի այս հոդվածի խորագիրը չափազանցություն չթվա, նախ ներկայացնենք ամենաակնառ

31 Հուլիս 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հ․Մ․Ը․

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթակ

30 Հուլիս 2025
Քրիստինե Վարդանյանն ու Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդ

30 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվել է «Դրօշակի» հերթական համարը։ 7-րդ համարի քաղ

30 Հուլիս 2025
Իշխանությունը քաղաքական հետապնդումներն

Արդարացնել այսօրվա թերությունները նախկին թերություններով, նշանակում է` Նիկոլ Փ

30 Հուլիս 2025
Փաշինյանին ո՛չ Արևմուտքում են վստահում

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը փաս

30 Հուլիս 2025
Ցնծացէ՛ք Հայեր, Ապագան Իրականացած Է

Նիկոլ Փաշինեան արձակուրդի մեկնելէ առաջ աւետեց, որ 2021-ի ընտրարշաւի խոստումը`

30 Հուլիս 2025
Ջավախքյան մեղեդիներ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Կենտրոնական վարչության հովանավո

29 Հուլիս 2025
Երկիրը կառավարելու անկարող անձը հիմա է

Ամեն անցնող օրվա հետ, երբ Հայաստանի քաղաքական և ռազմական իրավիճակը շարունակում

29 Հուլիս 2025
ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական

Հարգելի հետեւորդներ, հայրենակիցներ, նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբ

29 Հուլիս 2025
Հայ դատի Միջին Արեւելքի յանձնախումբի յ

Կազայի վրայ յարձակումի եւ պաշարումի դէմ դատապարտանքի եւ խարանի յայտարարութիւն

29 Հուլիս 2025
Ակնարկ «Հրաշք»-ներ, Զգուշացումներ, Պար

Սիւնիքի վրայով տարածաշրջանի ապաշրջափակման ուղղութեամբ ամերիկեան առաջարկները խա

28 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company