ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Աշխարհում նվազագույն աշխատավարձը չեն հարկում, ՀՀ-ում հենց առաջին դրամից են որոշել հարկել

22 Նոյեմբեր 2018

2019-ի պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2018-ը պետք է ավարտենք 6.5 տնտեսական աճով: Ներկայում ունենք 6 տոկոս, սակայն դեկտեմբերին նվազման միտում է նկատվելու: Ըստ այդմ՝ կանխատեսվող ցուցանիշն իրատեսական չէ: Այսօր այս մասին «Բլից ինֆո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ տնտեսական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա, հատկապես, որ ՀՀ տնտեսության լոկոմոտիվը շարունակում է մնալ հանքարդյունաբերության ոլորտը, ոչ թե, ըստ տնտեսագետի, փողկապի կամ գուլպայի արտադրությունը:

«2018-ին արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպը նվազել է 1.7 տոկոսով: 10 ամսվա կտրվածքով` ունենք 2.7 տոկոս գնաճ: Աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ տավարի, ոչխարի, խոզի մսի, մակարոնեղենի և այլն: Սրա հետ մեկտեղ 1000 դրամի չափով նվազել է միջին անվանական աշխատավարձը՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորում: Մասնավոր սեկտորում սա պայմանավորված է ներդրումների ծավալի կրճատումով, իսկ պետականում ես դա կապում եմ պարգևավճարների և հավելավճարների հետ: Մյուս կողմից ունենք նախկինում չգրանցված 37.000 աշխատողի գրանցման փաստ, որոնց աշխատավարձը ցածրով է գրանցվել, այդ իսկ պատճառով նաև տեսակարար կշռում ունենք ցածր աշխատավարձերի փաստերի աճ: Կառավարությունը չի վարում աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն և հստակ ասում է՝ աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ»,- շեշտեց տնտեսագետը:

Հավելենք, որ, ըստ վիճակագրական ծառայության, 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 169 հազար 505 դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.3 տոկոսով: Պետական հիմնարկներում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.8 տոկոսով, ոչ պետականինը՝ 4.5 տոկոսով:

«Հարկային օրենսգրքի փաթեթը նախատեսում է այլ հարկադրույքաչափերի բարձրացում: Նախատեսված է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնել 28-ից 23 տոկոս, սակայն նույն փաթեթի մեջ ներառված է, որ պետք է ավելացվեն մի շարք այլ անուղղակի հարկերը, օրինակ՝ ակցիզայինը»,-լրագրողներին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Օրինակ՝ եթե դուք մի շիշ գինի ձեռք բերեք, այն գնելու եք ոչ թե 1000 դրամով, այլ, ասենք, 1200 դրամով: Այսինքն՝ ձեր տնօրինվող եկամուտն ավելացավ, բայց ձեռք բերվող ապրանքների գները ևս ավելացան»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ քիչ եկամուտ ստացողը և շատ եկամուտ ստացողը ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար վճարելու է նույն չափով, ինչը ռեպրեսիվ մոտեցում է:

Ըստ Պարսյանի՝ փաթեթով նախատեսված է ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի վերանայում կամ այլ ապրանքների ու ծառայությունների, որոնք մինչ այժմ ԱԱՀ-ով չէին հարկվում, օրինակ՝ կրթությունը, առողջապահությունը, ծառայությունների այլ ոլորտները: «Ես նշեցի ոգելից խմիչքները, որովհետեւ սա արդեն տեսանելի է, և չեն հրաժարվում, սակայն նույնիսկ այս տարբերակը հարկային տեսանկյունից անարդարացի է: Ի դեպ, 50 միլիարդի չափով եկամտային հարկ քիչ պետք է մուտքագրվի բյուջե»,- ասաց նա:

Այս համատեքստում տնտեսագետը նշեց, որ եկամտահարկի համահարթեցման գաղափարի հեղինակները պնդում են, որ այս դեպքում մարդիկ ցույց են տալու իրենց իրական եկամուտները, սակայն դա բնավ այդպես չէ: «Եթե գործատուն կարողանա իր աշխատակցի եկամուտները թաքցնել, կթաքցնի, չի նայի` 23 տոկոս է, թե՝ 28: Համահարթ եկամտային հարկի հեղինակները չունեն որևէ վերլուծություն, թե ստվերը որքան կկրճատվի: Կառավարության անդամներն ասում են 40-50% ստվեր կա, ուրեմն ստվերը կրճատենք, ոչ թե փոքր տնտեսավարողների և տնային տնտեսությունների նկատմամբ ոչ արդար հարկային քաղաքականություն ներդնենք: Համահարթ մոդելի երկրները քիչ են, Եվրոպայում 1-2-ը՝ Ռումինիան և Վրաստանը: Ի դեպ, Վրաստանի մոդելը ցույց է տալիս, որ նրանց մոտ այդ մոդելի արդյունքում եկամուտների բևեռվածությունն ավելի է աճել»,- ասաց Պարսյանը:

Ըստ նրա` աշխարհում ընդունված է, որ նվազագույն աշխատավարձը չպետք է հարկել, բայց ՀՀ քաղաքական մոդելը հրաժարվում է դրանից, մենք որոշել ենք հենց առաջին դրամից հարկել բոլոր եկամուտները:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին` տնտեսագետը նշեց, որ ներկայիս իշխանությունները շարունակում են նախորդների քաղաքականությունը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին մատուցված մեծ նվեր: «2018-ի հուլիսին բերեցին օրենքի նախագիծ, համաձայն որի՝ 5 տոկոսը դարձավ 2.5, սակայն նպատակն այդ պահին բողոքի ալիքը ճնշելն էր, որը հաջողվեց: Սա ռիսկային համակարգ է, պետությունը ոչ մի երաշիք չի տալիս, որ կուտակված գումարները չեն փոշիանալու, չկա հստակ հաշվարկ, թե որքան է կազմելու նվազագույն կամ միջին թոշակը: Այս փողերը փոշիանալու են, քանի որ այդ համակարգը հիմնված է ֆինանսական շուկայի վրա: Եթե տատանումներ լինեն միջազգային ֆինանսական շուկայում, գումարները կարող են փոշիանալ: Ասենք՝ իմ գումարով «Ֆեյսբուք»-ի բաժնետոմսեր եմ ձեռք բերել, եթե բաժնետոմսերի գինն իջավ, ավելի քիչ թոշակ եմ ստանալու»,- պարզաբանեց տնտեսագետը:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company