ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Կոչ

Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կփշրվեն․ ուղերձ-կոչ Ստեփանակերտից

02 Սեպտեմբեր 2022

Քայլերթ ու հանրահավաք՝ նվիրված ԱՀ հռչակման 31-ամյակին

«Արցախը անկախ է», «Միացում», «Միություն, պայքար, հաղթանակ», «Հայաստան, Արցախ, Սփյուռք». Այս կոչերով են Ստեփանակերտի Ազատության հրապարակից հազարավոր քաղաքացիներ շարժվել դեպի Վերածննդի հրապարակ: Քայլերթին մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների, ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, հոգևոր այրեր:

Այնուհետև Վերածննդի հրապարակում կայացել է հանրահավաք, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը: Արցախի Հանրապետության հռչակման կապակցությամբ շնորհավորական նամակներ են հղել տարբեր երկրներից քաղաքական գործիչներ, գործող և նախկին մի շարք պատգամավորներ:

Հանրահավաքի ավարտին հնչել է ուղերձ-կոչ:

Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կփշրվեն․ ուղերձ-կոչ Ստեփանակերտից

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայր Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող քույրեր ու եղբայրներ,

Այսօր` 2022թ. սեպտեմբերի 2-ին, մենք` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցներս, դիմում ենք ձեզ մեր ընդհանուր Հայրենիքի պատմական մի հատվածի` Արցախի ու նրա ժողովրդի համար ճակատագրական մի ժամանակահատվածում, երբ մեր միասնական ջանքերից ու մտածված գործողություններից է կախված պետության ու պետականության ապագան:

Երեսունմեկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. սեպտեմբերի 2-ին, այս նույն հրապարակում մեր հազարավոր հայրենակիցներ «Միացում», «ազատություն» և «անկախություն» էին վանկարկում` հորդորելով արտահերթ նստաշրջանի հավաքված նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամավորներին ճիշտ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում: Պահը վճռական էր, ինչպես հիմա. ազատության համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում քանդվող տերությունների փլատակների տակ:

Այդ օրը ընդառաջ գնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ազգաբնակչության ցանկությանն ու կամքին՝ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի` Արցախի անկախ հանրապետությունը: Պատմական այդ որոշմանը հաջորդեցին միջազգային իրավունքի սկզբունքներին և դեռևս գործող միութենական պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ու քաղաքական գործողությունները՝ համաժողովրդական հանրաքվեն և ինքնիշխան պետության օրինական իշխանությունների ընտրությունները:

Անկախ պետության հռչակման քաղաքական գործընթացով նոր էջ բացվեց 1988թ. փետրվարին արցախահայության կողմից նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության մեջ, որն արտահայտվել էր Մայր Հայրենիքին Արցախը վերամիավորելու գաղափարախոսությամբ:

Ինքնիշխանության հաստատման ուղին ծանր էր ու հագեցած բազմաթիվ բարդություններով: Ադրբեջանի կողմից ձեռնարկված զանգվածային ջարդերի, բռնաճնշումների և էթնիկ զտումների քաղաքականությունը շուտով վերաճեց բացահայտ ռազմական գործողությունների՝ հայկական Արցախի դեմ, որին դիմակայելու համար ոտքի կանգնեց երկրամասի հայ բնակչությունը՝ Հայաստանից ու Սփյուռքից օգնության հասած բազմաթիվ հայրենակիցների հետ մեկտեղ:

Արցախի շուրջ օրեցօր սեղմվող օղակը ճեղքելու և հումանիտար աղետից խուսափելու նպատակով և ուժերի մեծագույն լարումով հաջողվեց 1992թ. մայիսին ազատագրել հայոց բերադաքաղաք Շուշին, դեպի Սյունիք տանող ճանապարհով Բերձոր քաղաքը` ցամաքային հուսալի կապ հաստատելով Մայր հայրենիքի հետ: Ազատության ու անկախության համար պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի ապագային: 1992թ. ամռանը հռչակված Արցախի անկախ հանրապետության տարածքի գրեթե կեսը օկուպացված էր հակառակորդի կողմից. մենք կորցրել էինք Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի մեծ մասը:

Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում հայությունն իր մեջ ուժ գտավ համախմբվելու և կերտելու ապագա հաղթանակները: Ազգային բանակի ստեղծումը թույլ տվեց ամուր հիմքերի վրա դնել երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերը, որի շնորհիվ 1994թ. մայիսին թշնամին պարտադրված էր զինադադարի պայմանագիր ստորագրել՝ ամրագրելով այդ պահին ռազմաճակատում ձևավորված իրավիճակը:

Ռազմի դաշտում գրանցած հաջողություններին զուգահեռ ակտիվացավ նաև 1992թ. գարնանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով մեկնարկած և Մինսկի խմբի ձևաչափում կենտրոնացվող բանակցային գործընթացը, որի ամփոփումը հանդիսացավ 1994թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտող կողմի արձանագրումը:

Հետպատերազմյան տարիներին Արցախի Հանրապետությունը, հաղթահարելով բազմաթիվ նոր դժվարություններ, ձեռնամուխ եղավ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից իրավական ու ժողովրդավարական պետության կառուցմանը, և այդ ջանքերի հանրագումարում 2006թ. ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Սահմանադրությունը:

Մինչդեռ Արցախի ժողովուրդը խստորեն հետևում էր ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային միջնորդների առաջարկած հայեցակարգին, Ադրբեջանը ծածուկ և բացահայտ պատրաստվում էր նոր պատերազմի: Ցավոք, մեր բոլոր զգուշացումները միջազգային կազմակերպություններին և կարգավորման գործընթացում ներգրավված դերակատարներին սպասված արդյունքներ չունեցան, և հակառակորդը, օգտվելով թողտվությունից, մշտական սադրանքներ էր ստեղծում Արցախի սահմանին:

Այդ ամենի կիզակետը պետք է համարել 2016թ. քառօրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, օգտվելով միջազգային կառույցների ոչ հասցեական արձագանքներից, դիմեց հերթական արկածախնդրությանը: Այդ նույն օրերին աշխարհասփյուռ հայությունը աննախադեպ աջակցության օրինակ և Արցախը պաշտպանելու բարձր պատրաստակամություն ցույց տվեց և, հավանաբարար, հենց այդ գործոնները հուշեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ քաշվել և ապագա ագրեսիվ ծրագրերի համար խնդրել հակահայ այլ ուժերի օգնությունը՝ Թուրքիայի գլխավորությամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած հերթական լայնամասշտաբ պատերազմը ծանր ու աղետաբեր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար: Օգտվելով մեր սխալներից և վերջին տարիներին իր կուտակած սպառազինությունների առավելություններից՝ թշնամուն հաջողվեց ոչ միայն լրջորեն վնասել մեր անվտանգային ու պաշտպանական համակարգը, այլև զգալի մարդկային ու տարածքային կորուստներ պատճառել մեզ՝ տիրանալով հայկական Շուշիին, Հադրութի ողջ շրջանին և պատմական Արցախի այլ ավանդական բնակավայրերի: Հազարավոր մեր հայրենակիցներ հայրենազրկվել և ունեզրկվել են՝ ստիպված լինելով ապաստան գտնել Արցախի և Մայր Հայաստանի առավել անվտանգ բնակավայրերում: Այն հանգամանքը, որ մեր երկրամասում ծրագրված հերթական ցեղասպանությունը կանխվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անմիջական միջամտությամբ ու Խաղաղապահ ուժերի Արցախ մուտք գործելով, որևէ կասկած չի կարող հարուցել: Միաժամանակ, մենք համոզված ենք, որ Արցախի անվտանգության ապահովման համար կարևորագույն բաղադրիչ է մեր սեփական պաշտպանական համակարգի կատարելագործումը:

Հայրենակիցներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, որոնք վտանգում են մեր ազգային ինքնությունն ու հայկական պետականության ապագան:

Եվ որպեսզի կարողանանք հաղթահարել մեզ համակած պարտվողական տրամադրությունները և վերագտնել 1988 և 1991 թվականների ՀԱՅ-ի նպատակասլաց տեսակը, ինչպես նաև համաձայնեցված ու համակարգված աշխատանքներ նախաձեռնել ստեղծված իրավիճակը փոխելու համար, խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք ազգովի համախմբվենք միասնական հայկական օրակարգի շուրջ:

Իսկ դա նշանակում է.

1.Հենց այսօր, պատմական 1991թ. սեպտեմբերյան օրերից 31 տարի անց, արտահայտելով ողջ արցախահայության տեսակետն ու կամքը, այս նույն հարթակից մենք հայտարարում ենք, որ մեր ռազմավարական նպատակը՝ Արցախը մայր հայրենիքին միավորելու գաղափարը, չի փոխվել և, որ շատ կարևոր է` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այդ ռազմավարական նպատակին մոտեցնող անհրաժեշտ քայլերից մեկն է:

2.Մենք ազդարարում ենք ի լուր աշխարհի, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախի պետական համակարգը խաթարող ցանկացած կարգավիճակ, և ինքնիշխան պետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության անհրաժեշտ նախապայմանն է:

3.Արցախի ապագայի շուրջ բոլոր ներկա և գալիք բանակցողները պարտավոր են հիմք ընդունել վերոնշյալ արձանագրումները և զգուշանալ այն կարմիր գծերից, որոնք նշվել են Արցախի Ազգային ժողովի ս. թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ: Մենք պահանջում ենք առաջնորդվել միմիայն հնչեցված օրակարգի դրույթներով:

4.Միջազգային իրավասու կառույցներից և, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ամենաբարձր մակարդակով իրենց ստանձնած մանդատին և առաջնորդվել Մինսկի խմբի շրջանակներում ընդունված սկզբունքներով:

5.Համայն հայությանը, մեր քույրերին ու եղբայրներին կոչ ենք անում շարունակել ապրել Արցախով, բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել Արցախի վերականգնմանը և Արցախին վերաբերվել որպես համազգային ձեռքբերում ու հպարտություն:

Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կփշրվեն:

Արցախը շարունակելու է պայքարը, և մենք դեռ տոնելու ենք նոր հաղթանակներ»:

ք. Ստեփանակերտ

02 սեպտեմբերի, 2022թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company