ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

Պետք է միավորվենք և կանգնեցնենք այս պարտությունների շղթան

02 Սեպտեմբեր 2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը՝ ԱՀ հռչակման 31-ամյակին նվիրված հանրահավաքին

«Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորին Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ: 1988թ. սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը ավարտվեց հաղթանակով, և 1991թ. այս օրը հռչակվեց Արցախի Հանրապետությունը: Այդ տարիները համազգային զարթոնքի, միասնության տարիներ էին. Արցախը դարձել էր համայն հայության գուրգուրանքի, հպարտության և արժանապատվության սիմվոլը։ Այդ օրերին դրվեց Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության հիմքը: Եվ այդ եռամիասնությունն այնքան ուժեղ էր, որ դիմագրավեց 1991-1994թթ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Մեր հազարավոր հայորդիների արյան գնով մենք հաղթեցինք և Ադրբեջանին զինադադար պարտադրեցինք: Հաղթեցինք, որովհետև միասնական էինք: Նույնը կատարվեց նաև 2016թ.-ին: Մեր միասնության շնորհիվ թշնամին հետ շպրտվեց և չկարողացավ հասնել զգալի հաջողությունների: Նորից հաջողեցինք, որովհետև միասնական էինք:

Իրավամբ, ամեն տոն օր ունի իր խորհուրդը, և սեպտեմբերի 2-ի խորհուրդը կարելի է համարել մեր ոգու, հայի տեսակի և միասնությունը ասոցացնող խորհրդանիշ: Դժբախտաբար, նույնը չենք կարող ասել 2020թ.-ի մասին: Երբ 2020թ. պատերազմը մուտք գործեց մեր տունը, մենք ունեինք պառակտված հասարակություն, պարալիզացված պետական համակարգ: Եվ ամեն ինչը պարտությամբ վերջացավ: Այդ պարտությունը մեր ազգի համար համազգային աղետի վերածվեց: Հազարավոր մեր եղբայրների կյանքի գնով և Ռուսաստանի միջամտությամբ պատերազմը կանգնեցվեց, և ստորագրվեց կապիտուլյացիոն համաձայնագիր: Բայց անգամ այսքանից հետո հասարակությունը չսթափվեց և այս ամենի վերաբերյալ ցույց տվեց հարմարվողական մոտեցում՝ չգիտակցելով, որ սա դեռ վերջը չէ: Հարմարվելով սրան՝ մենք ունենալու ենք նոր պարտություններ:

Ես այսօր չեմ անդրադառնա 2020թ. պատերազմի պարտության պատճառներին ոչ նրա համար, որ սա որևէ մեկը կարող է մոռանալ, այլ միայն նրա համար, որ այսօրվա խորհուրդն ուրիշ է: Պատմությունը և անկախ հետաքննությունը ժամանակի ընթացքում անպայման անդրադառնալու են 2018թ. ՀՀ իշխանափոխությանը, օտար ուժերի ներգրավվածությանը, ինչպես նաև պարզելու են օրվա իշխանությունների կատարած աշխատանքը, արդյո՞ք սա ապաշնորհության, ապիկարության, թե դավադիր պլանի միտումնավոր իրագործում էր: Բայց հավատացեք՝ այս հարցերին անդրադառնալու ժամանակը մենք պարզապես չունենք: Այսօր Արցախը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ, ուստի մենք պետք է համախմբվենք համայն հայությանը՝ փրկելու Արցախը և ապա Հայաստանը:

Երբ ձևակերպելու լինենք Արցախի առջև ծառացած մարտահրավերները, դրանք բազում են, բայց հիմնականը երեքն է. առաջինը մեր ժողովրդի պաշտպանության, անվտանգության հարցն է, երկրորդն Արցախի կարգավիճակի հարցն է միջազգային ասպարեզում, և երրորդը՝ պատերազմի հետևանքով մեզ բաժին հասած այն հումանիտար աղետների հետևանքների վերացումը, մեր բռնի տեղահանված հայրենակիցներին բնակարանով ապահովելը և հայրենիք վերադարձնելը: Բանակցային գործընթացի վերջին վայրիվերումները, իրականության հետ կապ չունեցող կեղծ խաղաղության օրակարգերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են սխալ ճանապարհով: ԱՀ Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի ընդունած որոշման մեջ հստակ նշվել են այն կարմիր գծերը, որոնց հատումը որևէ մեկի կողմից անընդունելի է: Քաղաքական դաշտի որոշ բախտագուշակներ վերը նշված խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն մեր իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր հայտարարություններ ու շատ առաջարկություններ անվանում են արկածախնդրություն:

Մենք հայտարարում ենք, որ դեմ ենք ցանկացած արկածախնդրության: Միևնույն ժամանակ նշում ենք, որ արկածախնդրության հակառակը վախվորած, ծնկաչոք հարմարվողական կեցվածքը չէ, պետք է կարողանալ կամաց-կամաց ուղղել մեջքը, ամուր կանգնել և հող նախապատրաստել՝ ժամանակի ընթացքում մեր հիմնական խնդիրների լուծման համար: Ժողովրդի առկա բարոյահոգեբանական վիճակը հետևանք է ոչ միայն և ոչ այնքան Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած սադրանքների, այլև Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից ձևակերպված հիմնական խնդիրները լուծելու կամքի և գործողությունների բացակայության կամ անբավարարության, որը ծնում է անորոշություն և պատշաճ հող է դառնում նման իրավիճակի համար: Այս ամենը կարող ենք և պետք է հաղթահարենք մեր միասնականությամբ, իսկ միասնականության կարելի է հասնել հասարակության բևեռացումը կանխելով և կորցրած վստահությունը վերականգնելով:

Ամեն ինչ պետք է անենք Արցախի օրեցօր թուլացող պետական համակարգն ուժեղացնելու, սուբյեկտայնությունը վերականգնելու համար: Ասվածը չի ենթադրում, թե օրվա իշխանությունը պետք է և կարող է շարունակի այն գործելաոճը, որն այսօր կա: Պետական պաշտոնները, հաստիքները, պետության բոլոր կարողությունները պետք է ծառայեն նշված խնդիրները լուծելու համար: Միասնականությունը հնարավոր չէ ապահովել նաև արդարության պակասի պայմաններում: Այս ամենը պետք է գիտակցենք և անհրաժեշտ հետևություններ անենք: Պետք է դադարեցնենք մեղավորների փնտրտուքը, չանենք միասնականությունը խաթարող, հասարակությունը պառակտող որևէ քայլ և համոզված ենք, որ համազգային մոբիլիզացիայով մենք կկանխենք պարտությունների շղթան:

Վստահության ամրապնդման նպատակով հումանիտար տարբեր խնդիրներ լուծելու համար ադրբեջանական կողմի հետ հանդիպումների և պայմանավորվածությունների մասին պետք է տրամադրվի այնքան ինֆորմացիա, որը զերծ կպահի հասարակության մեջ տարբեր ասեկոսեների և շահարկումների արմատավորումը: Այս պահից սկսած այս ամենը չանելը և նման գործելաոճի շարունակությունը բերելու է պետականության կորստի և հայրենազրկման: Եթե չսթափվենք, չգիտակցենք պահի ողջ լրջությունը, մենք զրկելու ենք ինքներս մեզ մեր հերոսների շիրիմներն այցելելու անգամ բարոյական իրավունքից:

Հայրենիքը փրկելու միակ ելքը մեր հավաքականությունն է և միասնականությունը, մենք ունենք այդ ներուժը, համոզված ենք՝ մենք դեռ ունենալու ենք նոր տոներ և բազմաթիվ հաղթանակներ հայի արդար և վրիժառու բազուկի շնորհիվ: Ես, դու, մենք, բոլորս պետք է միավորվենք և կանգնեցնենք այս պարտությունների շղթան»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company