ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

23 Նոյեմբեր 2026

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն: Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

«Ահաբեկչի հետ չենք բանակցում։ Փաշինյանի գործողությունները ահաբեկչի գործողություններ են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով, որ կալանավորված քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամաբ քրեական գործերը, դատական պրոցեսներն ահաբեկչին բնորոշ գործողություններ են։

Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը սպառնում է պատերազմով. այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել. նշեց Արթուր Խաչատրյանը։

«Եթե Փաշինյանը այդքան քաջություն ունի, թող իր երկրորդ սպառնալիքը իրականացնի՝ արտահերթ ընտրություններ, բայց, ինչպես նկատեցիք, Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում ասաց՝ կա՛մ Սահմանադրություն, կա՛մ ժողովուրդը ձեզ կհեռացնի, բացառեց արտահերթ ընտրությունները»,-ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է հեռանա, որ Սահմանադրությունը չփոխվի, Հայաստանի Հանրապետությունը չդառնա Ադրբեջանի վասալ պետություն, գաղութ։

«Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական գաղութ, ո՞վ ասաց, որ արտահերթ կամ հերթական ընտրություններ կլինեն»,-նշեց Արթուր Խաչատրյանը։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Փաշինյանը ընտրություններ անցկացնելու գաղափարը քիչ է արծարծում, որովհետև հասկանում է, թե դա իր համար ինչ վտանգներով է հղի։

«Այս ամենը արեցին, ստացան 49,7 տոկոս, Փաշինյանի օրոք 3 ընտրություններ են եղել, վերջին ընտրություններում նա ամենաքիչ տոկոսներն է հավաքել»,-ասաց պատգամավորը։

Նա շեշտեց՝ ՀՀ-ն ստեղծվել է որպես համայն հայության իղձերն իրականացնող պետություն, իսկ Նիկոլ Փաշինյանի կոնցեպցիան այլ է. «Ինքը հիմա էլ մարդկանց ընտրական իրավունքն է սահմանափակում»։

Չեմ հիշում մի դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի ներկայացված մի բան իրականությանը համապատասխանել է. ասաց Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե այսօր կմեկնարկի ԹՐԻՓՓ նախագիծը։

«Իրականում մենք հիմա խոսում ենք Ադրբեջանի կողմից էներգետիկ գաղութացման ռիսկի մասին։ Եթե մեծ համակարգը միացնում ես փոքրին՝ ակնհայտ է, թե որ համակարգն է դառնում դոմինանտ։ Եթե սրան էլ գումարենք «ՀԷՑ-ի խլումը, սրան էլ ավելացնենք վերջերս Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը՝ 880 գիգավատանոց կանաչ միջանցքի մասին, ապա ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը էներգետիկ էքսպանսիա է իրականացնելու։ Սա հիմնավորելու են տվյալների մշակման սերվերներով, որը իրենք մարդկանց շփոթեցնելու համար գործարան են կոչում։

Հավանաբար, նկատել եք՝ ամբողջ աշխարհում մեծ շարժում է գնում սերվերների, սերվերային տնտեսությունների դեմ, իսկ իրենք դա բերել՝ դրել են Հայաստանում»։

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը կրկին փորձելու է էներգետիկ գաղութացման տանել Հայաստանը. «Հիմա ասում են՝ ցուրտ ու մութ տարիներ, բայց ցուրտ ու մութ էր, որովհետև Ադրբեջանը լարերն էր կտրել, խողովակները և մազութ բերող գնացքներն էր պայթեցրել»,-ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company