ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
  • Հայտարարություններ

Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

23 Նոյեմբեր 2026

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2026 թ. նոյեմբերի 19-ի վճիռը, որով Դատարանն արձանագրել է, որ Մյանմարը, Ռախայն նահանգի հյուսիսում, 2017 թ. «մաքրման գործողությունների» ընթացքում ցեղասպանություն է իրականացրել ռոհինջա ժողովրդի դեմ: Սա առաջին վճիռն է, որով պետությունը պատասխանատու է ճանաչվում ցեղասպանություն հանցագործությունն իրականացնելու համար, և այդպիսով սկզբունքային նախադեպ է ստեղծում։ Այն պատմական հանգրվան է, որն արժանի է միջազգային հանրության լիակատար աջակցությանը։

Ռոհինջա ժողովուրդը ենթարկվել է ծանր վայրագությունների՝ խտրականությունից և հետապնդումներից մինչև սպանություններ, ավերածություններ, թալան, բռնաբարություն¬ներ և բռնի տեղահանում՝ ցեղասպանական մտադրությամբ։ Ուստի ԱՄԴ-ի վճիռը կարևոր հանգրվան է անպատժելիության դեմ պայքարում և վերականգնում է միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ հանձնառության իմաստը, արժեքը և ծավալը։ Բացի այն, որ Դատարանը Մյանմարին պարտավորեցրել է քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և երաշխավորել, որ նման խախտումներ չեն կրկնվի, Դատարանը պահանջել է նաև նախկին վիճակի վերականգնում (ռեստիտուցիա), այդ թվում՝ տեղահանված ռոհինջաների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր և ընտանիքների վերամիավորումը, ինչպես նաև պատճառված վնասի փոխհատուցում։ Այդպիսով Դատարանը հաստատել է, որ արդարությունը զոհերի համար ենթադրում է ոչ միայն մեղավորների պատասխա¬նատվություն, այլև վերադարձ և հատուցում։ Վճիռը նաև վճռականության դրսևորում է այն ջանքերի դեմ, որոնք, պայմանավորված ուժային շահերով, ուղղված են միջազգային իրավունքի, ինչպես նաև ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագության այլ հանցագործությունների հարցերով զբաղվող բազմակողմ կառույցների թուլացմանը։

Հայ ժողովուրդը 1915–1923 թթ. ենթարկվել է քսաներորդ դարի առաջին ցեղասպանություններից մեկին, երբ այդ հանցագործությունը դեռ սահմանված չէր իրավունքում։ Իրավաբան Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս որպես պատմական օրինակ վկայակոչեց հենց հայերի բնաջնջումը։

Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրեց օսմանյան Թուրքիան, խլեց 1,5 միլիոն հայի կյանք, հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանեց ու սփռեց աշխարհով մեկ և հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքի մեծ մասից։

Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, թեև այն ոչ միայն Օսմանյան կայսրության շարունակող պետությունն է, որը ծրագրեց և իրականացրեց հանցագործության հիմնական փուլը, այլև ինքը՝ իր կազմավորման տարիներին, շարունակեց այդ հանցագործությունը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919–1920 թթ., Կոստանդնուպոլսի արտակարգ ռազմական ատյանները դատի ենթարկեցին Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության իշխող կուսակցության՝ «Միություն և առաջադիմություն» կոմիտեի բարձրաստիճան ղեկավարներին՝ կայսրության հայ բնակչության զանգվածային տեղահանումն ու բնաջնջումը կազմակերպելու համար, սակայն նրանց դատավճիռները հիմնականում չեղարկվեցին Թուրքական ազգայնական շարժման վերելքի հետևանքով, որը հանգեցրեց Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը։

Չնայած բազմաթիվ ճանաչումներին, այդ թվում՝ օրենքով ամրագրվածներին, որոնց սկզբում հասավ Սփյուռքը՝ իր համաշխարհային համախմբմամբ, սկսած 1965 թ.՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցից, իսկ հետագայում դրանց հետամուտ եղավ նաև Հայաստանի Հանրապետությունը, որևէ միջազգային դատարան դեռևս չի քննել այս հարցն իր պատշաճ իրավական հարթությունում՝ պատմական ճշմարտությունը վերականգնելու, արդարություն հաստատելու և ցեղասպանության կանխարգելման միջազգային հանձնառությունն ամրապնդելու համար։ Թեև «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» 1948 թ. կոնվենցիայի IX հոդվածով նախատեսված իրավազորության ժամանակային սահմանափակումները և հետադարձ ուժ չունենալը պարբերաբար վկայակոչվում են՝ Կոնվենցիայից առաջ կատարված վայրագությունները ԱՄԴ-ի քննությունից դուրս թողնելու համար, իրավազորության այդ արգելքը չի վերացնում պատմական և բարոյական պատասխանատվությունը, մանավանդ որ դեռևս 1915 թ. մայիսին Դաշնակից տերությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ» և զգուշացրին, որ դրանց պատասխանատուներն անձամբ պատասխան են տալու։ Այնտեղ, որտեղ պայմանագրային դատարանները բախվում են ժամանակային սահմանափա¬կումների, իրական հատուցումը, միևնույն է, պահանջում է հետևողական դիվանագի¬տական, դատական և նախկին վիճակի վերականգնմանն ուղղված միջոցներ՝ կրկնության բացառման երաշխիքների և պատմական ճշմարտության լիարժեք բացահայտման հետ մեկտեղ։

Ավելին, Ադրբեջանը, որը համավարակի պայմաններում և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ սանձազերծել էր 44-օրյա պատերազմը (2020 թ. սեպտեմբերի 27 – նոյեմբերի 9) Լեռնային Ղարաբաղի՝ հայկական պատմական Արցախ երկրամասի լեռնային հատվածի դեմ, 2023 թ. սեպտեմբերի 19-ին ձեռնարկած վերջնական հարձակմամբ ավարտին հասցրեց այդ պատերազմի նպատակները։ Հարձակման հետևանքով երկրամասի ողջ՝ 120 000 հոգանոց հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր բնիկ հայրենիքից, ինչը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS), Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և մի շարք միջազգային իրավագետներ որակել են որպես ցեղասպանական բնույթի գործողություն։ Հատկա¬նշական է, որ 2023 թ. սեպտեմբերի 22-ին՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի 75-ամյակի կապակցությամբ, ՄԱԿ-ի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով այն ժամանակվա հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն զգուշացրեց ցեղասպանության վտանգ պարունակող վեց ընթացիկ իրավիճակների մասին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վիճակը բացահայտորեն դասելով Մյանմարի ռոհինջաների վիճակի կողքին։

Երկու անգամ ցեղասպանության զոհ դարձած լինելով՝ Հայաստանի և Սփյուռքի հայերը հատուկ շահագրգռվածություն ունեն ողջունելու միջազգային իրավունքի նման վերահաստատումները։

Հայ դատի կենտրոնական խորհուրդն իր զորակցությունն է հայտնում ռոհինջա ժողովրդին և ողջունում Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որն այդ ժողովրդին ավելի է մոտեցնում արդարությանը։ Մենք ականատես ենք քսանմեկերորդ դարում ցեղասպանության դեմ պայքարի ամենանշանակալի զարգացմանը, որը խոցելի ժողովուրդներին ոգեշնչում է լայն համաշխարհային համագործակցություն կառուցել հանցագործների դեմ և պայքարել ճշմարտության համար՝ ընդդեմ ժխտման, հիշողության համար՝ ընդդեմ մոռացության, հատուցման համար՝ ընդդեմ անպատժելիության, և կյանքի համար՝ ընդդեմ մահվան։

Հայ դատի կենտրոնական խորհուրդ
2026 թ. նոյեմբերի 23

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company