Մեր բարեկամների թիվը Բրիտանիայում շատանում է
01 Փետրվար 2023
Մեր բարեկամների թիվը Բրիտանիայում շատանում է և մենք կարողացանք և Լորդերի և Համայնքների պալատում քննարկում ունենալ հունվարի 24-ին, որը շատ կարևոր է:
Մենք վերջին տարիներին հստակ աշխատանքներ ենք տանում բրիտանական Լեյբորիստական կուսակցության հետ, որն ամենայն հավանականությամբ հաջորդ ընտրություններում կդառնա իշխանություն: Կարողացել ենք բարեկամներ ձեռք բերել այդ կուսակցության շրջանում: Նրանց ստվերային նախարարը իր ելույթով ճնշումներ գործադրեց երկրի ԱԳՆ ներկայացուցչի վրա Արցախի հարցով:
Այս մասին Երկիր Մեդիային տված հարցազրույցում, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի պառլամենտում Արցախի բլոկադայի վերաբերյալ քննարկմանը, ասել է ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: