ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդես Ստեփանակերտում

22 Մարտ 2023

«Ամեն ոք իր մասին է մտածում, իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու: Եթե ընդահուր ուժերով ճակատ պահելու խոսք է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական խոսքից ու անկեղծությունից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրա հակառակը՝ կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք և պետք է ապավինեք միայն մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Հայկական պետականության հիմնադիր, ՀՅԴ անդամ, ականավոր պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի խոսքերն են, որոնք արդիական են նաև մեր օրերում: Նրա ծննդյան 144-ամյակի առթիվ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցահանդես է կազմակերպվել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի կողմից:

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայր Արամ Մանուկյանի մասին խոսք է ունեցել ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը: «Հաղորդակցվելով նրա հիրավի հերոսական կենսագործունեությանը, որի աշխարհագրությունը ձգվում է Բաքվից մինչև Կարս, Վանից մինչև Երևան, կարող ենք աներկբայորեն հաստատագրել, որ Արամ Մանուկյանը մեզ և գալիք սերունդներին ավետել է մի մեծագույն ազգային կենսաբարոյական նշանակության պատգամ՝ այն է ապավինել միայն ու միայն մեր սեփական ուժերին, երբեք չվհատվել, շարունակել պայքարը՝ հանուն ազատության և անկախության՝ մինչև հաղթական ավարտ: Ասել է թե՝ եթե ուզում ես քո նվիրական հայրենիքում ապրել խաղաղ ու երջանիկ, եթե ուզում ես տերը լինել քո նախնիններից ժառանգած սրբություններին և սրբարաններին, ուրեմն հանուն այդ արժեքների պատրաստ եղիր կատաղի և անզիջում պայքարի: Եվ Արամ Մանուկյանը գործնականում երկու անգամ ապացուցեց Գ. Նժդեհի առաջ քաշած այն հիմնադրույթի անառարկելի ճշմարտությունը, ըստ որի՝ մեզ անհրաժեշտ ուժը պետք է փնտրել միայն մեր մեջ»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ մտովի վերապրելով այդ անասելի ծանր, ճակատագրական, սպառնալիքներով ու զրկանքներով լի իրադարձությունները, կարող ենք վճռականորեն բարձրաձայնել, որ այսօր ապրելով Արցախում, մեր մեծ սրբավայրում հերթական անգամ ի վիճակի ենք կերտել այն նույն հրաշքը, որը ժամանակին կերտվել է Վանում, Սարդարապատում, Շուշիում:

Արամ Մանուկյան պետական, կուսակցական գործչի մասին ելույթներով հանդես են եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ Արամ Մանուկյանն առաջին հերթին եղել է եղել է ՀՅ Դաշնակցության գործիչ և դա է պատճառը, որ մինչև հիմա Արամ Մանուկյանի անվան փողոց չունենք Ստեփանակերտում. «Ժամանակին, երբ ապամոնտաժվեց Լենինի արձանը, խնդիր առաջացավ նաև Լենինի փողոցը վերանվանել: Այդ ժամանակ ես Արամ Մանուկյան ենթակոմիտեի նախագահն էի, առաջարկեցինք, որ Լենինի փողոցը վերանվանվի Արամ Մանուկյանի անունով, որովհետև Լենինը հանդիսանում էր Սովետական միության հիմնադիրը, իսկ Արամ Մանուկյանը՝ ազատ ու անկախ Հայաստանի հիմնադիրը: Բնականաբար այն ժամանկվա ՀՀՇ-ի ներկայացոցիչները դեմ էին և նրանց կողմնակից էին նաև կոմունիստները: Որպես միջանկյան տարբերակ առաջարկեցին «Երևանյան փողոց» անվանումը, այնուհետև Վազգեն Սարգսյանի եղերական մահից հետո փողոցը կոչվեց նրա անունով: Այս պահին մենք մեր հանրապետության մայրաքաղաքում չունենք Արամ Մանուկյանի անունով փողոց»,- ասել է Աշոտ Սարգսյանը՝ առաջարկելով Զորգե փողոցը վերանվանել Արամ Մանուկյանի անունով, նրա անվամբ զգոսայգի կառուցել:

Ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company