ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

Վերջին 100-ամյա պատմության մեջ պետական մտածելակերպի արմատավորման լավագույն օրինակը Արամ Մանուկյանն էր

22 Մարտ 2023

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ելույթը՝ Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված միջոցառմանը.

«Այսօր շատ այժմեական է Արամ Մանուկյանին նվիրված այս միջոցառումը. մեր հասարակությունը, մեզանից յուրաքանչյուրը, հայ ժողովուրդն ընդհանրապես պետք է իր արժանին մատուցի Արամ Մանուկյանին: Ես կփորձեմ Արամ Մանուկյանի կերպարի և մեր օրերի կապը ներկայացնել: Շատ արդիական է, երբ խոսում ենք պետական գործչի նրա հատկանիշների մասին՝ ուսումնասիրելով նրա կենսագրությունը, նրա գործունեությունը՝ դա լինի Արևմտյան Հայաստանում, երբ նա գործչի կարգավիճակով այնտեղ էր, Վանի ինքնապաշտպանությունը, այնուհետև Հայաստանի հանրապետություն, Սարդարապատ:

Պետական մտածելակերպի արմատավորման լավագույն օրինակը մեր վերջին հարյուրամյա պատմության մեջ Արամ Մանուկյանն էր: Եթե ուսումնասիրեք իր օրագիրը, իր հիշողությունները, Արամ Մանուկյանի մասին գրված վկայությունները, ընդամենը մի քանի տարի առաջ լույս տեսած լիբանանահայ պատմաբան Երվանդ Փամբուկյանի «Արամի նամանակին»՝ արխիվներից դուրս բերված այդ հրաշագործ աշխատությունը, ապա կարող ենք ծանոթանալ պետական գործչի կերպարին: Ես ինձ իրավունք եմ վերապահում նրան համեմատելու մեր ժամանակների Արթուր Մկրտչյանի հետ: Երկուսն էլ անկախ հանրապետության ծնունդի ժամանակահատվածում շատ կարճ պաշտոնավարեցին, երկուսն էլ իրենց գծերով շատ նմանություններ ունեն՝ ազնվությունը, առաջնորդ լինելու հանգամանքը: Շատ է խոսվում «առաջնորդ» գաղափարի մասին: Այս առումով փորձենք մեր օրերը համեմատել Արամի ապրած ժամանակաշրջանի հետ: Ես կուզենայի Դրոյի հետ միջադեպի օրինակը բերել, թե ինչպես է Դրոն, այդ բազմավաստակ ռազմական, քաղաքական գործիչը փորձում ընդամենը ավտոտնակից մեքենա վերցնել և ավտոտնակի պետ Խաչիկ Ստեփանյանը մերժում է՝ ապավինելով Արամին: Արամի և Դրոյի ընդհարման պատմությունը շատ յուրահատուկ ապացույց է, թե ինչպիսի կեցվածք ուներ Արամ Մանուկյանը: Կամ մեկ այլ դրվագ. հատուկ կոմիտեի շրջանում Արամի պաշտոնավարման ժամանակ Չոլախ Գևորգի կամ Թոփալ Գևորգի նկատմամբ նրա ցուցաբերած վերաբերմունքը: Հայտնի դաշնակցական խմբապետ-գործիչը փորձում է իրեն դրսևորել այլ վիճակով, մեկ-երկու անգամ Արամը ներել էր նրա վարքագիծը, բայց վերջում իր հանձնարարությամբ Գևորգին գնդակահարում են: Ես չեմ քարոզում մեր օրերում գնդակահարություն, բայց քարոզում եմ, որ ունենանք պետական գործչին վայել կեցվածք:

Առանձնահատուկ տեղ ուներ Արամի վերաբերմունքն իր հակառակորդների, թշնամիների նկատմամբ: Տարբեր դրվագներ կան թե՛ Վանում, թե՛ Հայաստանի անկախության առաջին օրերին, թեկուզ Խալիլ փաշայի հետ իր հարաբերությունները: Խորհրդային պատմագրությունը կեղծված, տարբեր ձևերով մեզ փորձել է այլ իրականություն մատուցել, բայց Խալիլ փաշայի հետ իր հարաբերություններում տեսնում ենք, թե ինչպիսի վերաբերմունք ունեին մեր թշնամիները, հակառակորդները մեր առաջնորդի նկատմամբ: Սա, իհարկե, այժմեական է: Ինչպիսի հարաբերությունների մակարդակ պիտի ունենալ, որ մեր հակառակորդը խոնարհվի, արժանին մատուցի՝ նույնիսկ Արամի պահանջով իրենց հեռանալուց հետո հայկական կողմին զենք-զինամթերք տրամադրելով:

Շատ է խոսվում Արամ Մանուկյան պետական, քաղաքական, ռազմական գործչի մասին: Չպետք է մոռանալ, որ Արամ Մանուկյանն առանց իր կուսակցության, առանց Հայ Յեղափոխական Դաշնակցության չէր կարող ունենալ այս կերպարը: Երբեմն մենք փորձում ենք մեր կերպարների միայն մի մասը լուսաբանել: Ես պարտավորված եմ որպես ՀՅԴ բարձրագույն մարմնի անդամ՝ հպարտորեն ասել, այո՛, Արամ Մանուկյանը կուսակցական գործիչ էր, ուսումնասիրեք իր անցած ճանապարհը՝ Վասպուրականում, Կարսի հնոցում, Արևելյան Հայաստանում, Բաքվում, Գանձակում և դուք կտեսնեք, թե ինչպիսի գործունեություն է ունեցել այդ ազնվագույն պետական, հասարակական, քաղաքական և նաև կուսակցական գործիչը: Այսօր այժմեական է դա: Պետք է կարողանալ ամենաիրական պատկերը երևան հանել, օգտագործել:

Այնուհանդերձ ուզում եմ շնորհակալություն հայտնել և ողջունել այս նախաձեռնությունը՝ հույս ունենալով, որ Արամ Մանուկյանի կերպարը ուսումնասիրելով՝ յուրաքանչյուր ոք իր մեջ կարող է տեսնել Արամ Մանուկյանին: Արամ Մանուկյանի թողած ժառանգությունը, պատգամը հենց այն կլինի, եթե յուրաքանչյուրս ապրենք այդ ոգով, այդ ոճով և գործենք այդպես»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Նամակը`

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ԵՈՒՆԵՍՔՕ-ի ընդհանուր քարտուղար դոկտ. Խալետ Էնանի

29 Ապրիլ 2026
Մոսկուայի Մէջ Բագրատունի Հանդիպում Ուն

Աշխատանքային այցելութեամբ Մոսկուա կեցութեան շրջագիծին մէջ, Յակոբ Բագրատունի այ

29 Ապրիլ 2026
Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուր

Ամոթ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համ

28 Ապրիլ 2026
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն (CCAF) իր դժգոհու

28 Ապրիլ 2026
«Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպան

Մայիսի 4-ից 5-ը Երեւանում տեղի է ունենալու Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթն

28 Ապրիլ 2026
Հայոց ցեղասպանութեան 111-ամեակը ոգեկոչ

­Կի­րա­կի, 19 Ապ­րի­լին, Հ.Յ.Դ. ­Թե­սա­ղո­նի­կէի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բը, շ

28 Ապրիլ 2026
Հայոց ցեղասպանութեան ոգեկոչական մեծաշո

­Յու­նաս­տա­նի պաշտ­պա­նու­թեան նա­խա­րար եւ հայ ժո­ղո­վուր­դի ան­վե­րա­պահ բա

28 Ապրիլ 2026
Հայոց ցեղասպանութեան 111-ամեակի ձեռնար

Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան ո­գե­կո­չու­մը ­Գա­վա­լա­յի մէջ Թ­րա­կիոյ հա­յա­հ

28 Ապրիլ 2026
Գէմպրիճի մէջ ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպ

Կիրակի, 26 ապրիլ 2026-ին, Գէմպրիճի Հայ կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցաւ Հայոց ց

28 Ապրիլ 2026
Թորոնթոհայութիւնը ոգեկոչեց Ցեղասպանութ

Կիրակի, 26 ապրիլ 2026-ին, Թորոնթոյի Հայ կեդրոնի սրահէն ներս տեղի ունեցաւ Հայոց

28 Ապրիլ 2026
Քաղաքական բարձրաստիճան պաշտօնատարներու

Կազմակերպութեամբ Քեպէգի հայ համայնքի միացեալ մարմնին, շաբաթ, 25 ապրիլ 2026-ին,

27 Ապրիլ 2026
«Հայ Մարդն Իր Ողջ Պատմութեան Մէջ Այսքա

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կեանքի պատմութիւնը անհաւանական ուժի, հաւատի, դիմադրողականու

27 Ապրիլ 2026
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունու ա

Ապրիլի 23-27-ը Ռուսաստանի Հայերի Միության հրավերով Մոսկվայում աշխատանքային այց

27 Ապրիլ 2026
Ցեղասպանությունը շարունակվում է այնտեղ

Ստորև ներկայացված խոսքը հնչեցվել է միջազգային իրավապաշտպան փաստաբան Գառնիկ Քեր

27 Ապրիլ 2026
Հայկական Երեք Կուսակցութիւններու Միացե

Հայոց ցեղասպանութեան 111-րդ տարելիցին առիթով, Լիբանանի մէջ, մենք` հայկական երե

27 Ապրիլ 2026
Պետք է փոխել երկրի զարգացման այս հակազ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստա

27 Ապրիլ 2026
ՀՅԴ Շուէտի Երիտասարդի Երիտասարդական Մի

24 ապրիլին ՀՅԴ Շուէտի երիտասարդական միութեան կազմակերպած ջահերթը կը խորհրդանշէ

27 Ապրիլ 2026
Համահայկական Պահանջատիրութեան Անհրաժեշ

Արցախ Հայաշխարհը այսօր բոլորովին տարբեր պայմաններու մէջ եւ մարտահրաւէրներու

25 Ապրիլ 2026
Աւելի Վճռական Կերպով Նուիրուինք Հայ Դա

Հայոց Ցեղասպանութեան 111րդ տարելիցին նախօրեակին, ականատես եղանք Ատրպէյճանի կող

24 Ապրիլ 2026
Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռե

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի։ Ա

24 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company