ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Սիրիահայը սիրիահայ ժողովրդի մի անբաժանելի մասնիկն է

17 Հունվար 2019

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ սիրիահայերն արդեն աստիճանաբար վերադառնում են իրենց բնակավայրեր: Նա Tert․am-ի հետ զրույցում, սակայն, նկատեց՝ վիճակագրություն չկա, թվային պատկեր չի կարող ներկայացնել:

«Վերադարձողները տեղյակ չեն պահում իրենց վերադարձի մասին: Պարբերաբար պարզապես լսում ենք այս կամ այն ընտանիքի վերադարձի մասին: Բայց պաշտոնական վիճակագրություն չկա, թե ով վերադարձավ, ոչ չվերադարձավ»,- ասաց նա:

Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ Սիրիայի իշխանությունները միշտ էլ դրական են վերաբերվել հայ համայնքին:

Նա նկատեց՝ միշտ էլ այնտեղ եղել է հայերի նկատմամբ մեծ հարգանք: «Հետևաբար հայերի ներկայությունն ապահովում է պետության ամբողջությունը, պետությունն էլ չի ցանկանում այդ մոզաիկան խաթարել: Սիրիայի հարգարժան նախագահը միշտ էլ արտահայտել է իր հարգանքը հայ ժողովրդի նկատմամբ: Ես գոնե երկու տարի առաջ իրենից անձամբ եմ լսել, որ նախանձախնդիր է, որ այդ մոզաիկան չխախտվի: Նրա ցանկությունն է, որ ինչպես բոլոր սիրիացիները, որոնք դժվար պայմանների հետևանքով դուրս են եկել Սիրիայից, այնպես էլ հայ համայնքի անդամները, վերադառնան Սիրիա»,- ասաց նա՝ նշելով, որ նախագահը միշտ էլ ասել է, որ եթե կարիք կա համայնքին ինչ-որ հարցով օգնելու, իր հնարավորությունների սահմանում կօգնի:

Իսկ թե արդյոք կա՞ անհանգստություն, որ ամերիկյան զորքերի դուրսբերման հետևանքով Սիրիայի հյուսիս Թուրքիայի հնարավոր ներխուժման հետ կապված, Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ իրենք՝ որպես Սիրիայի քաղաքացիներ, ունեն մի սկզբունք․ ոչ միայն օտար խմբավորումները, ապօրինի ներկայություն ունեցող ուժերը պետք է դուրս գան Սիրիայից: «Դրանց դուրս գալուց հետո պետության խաղաղությունն ու կայունությունը կտիրեն երկրում: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ այդ ուժերը կան երկրում, իրավիճակը կայուն չի լինի»,- ասաց նա:

Հալեպում հիմա, ըստ սիրիահայ պատգամավորի, կյանքը բնականոն հունի մեջ է: Հարցին, թե վերականգվում են հայկական թաղամասերը, նա պատասխանեց․ «Ես չեմ ուզում առանձնացնել հայկական թաղամասերը․ քաղաքը ընդհանուր վերականգնման գործընթացի մեջ է: Արդեն բազմաթիվ շենքեր վերականգնված են»,- ասաց նա։

Ի՞նչ սպասումներ ունեն, հույս ունե՞ն, որ Սիրիայի ամբողջ տարածքով պատերազմը կմարի: Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ այսօր պատերազմում ներգրավված միջազգային բոլոր դերակատարներն էլ հասկացել են, որ պատերազմի ավարտը ի շահ Սիրիայի օրինական իշխանությունների է լինելու:

Իսկ հարցին, թե ինչպես են հայ համայնքում վերաբերվում Հայաստանի իշխանությունների նախաձեռնությանը՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ քաղաքապահ զորքեր տեղակայվեն Հալեպում, Ժիրայր Ռեիսյանը պատասխանեց․

«Սիրիահայը սիրիահայ ժողովրդի մի անբաժանելի մասնիկն է, ոչ տարբեր այլ խմբավորումների։ Հետևաբար, եթե միջպետական համաձայնություններով Հայաստանի քայլը ողջունելի լինի Սիրիայի համար, ողջունելի կլինի նաև մեզ համար: Բայց մեզ համար ապահովության, կայունության առաջին երաշխիքը սիրիական բանակն է, սիրիական պետությունը: Սիրիայում հայության հետ հարաբերությունները բարեկամության, եղբայրության հասնող են, և գուցե հայության ներկայությունը բնական ձևով ընդունվի»:

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company