ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Միջնորդութեան Առաջարկներուն Արգելքները

17 Հունիս 2025

Իսրայէլ-Իրան պատերազմի դադրեցման համար Մոսկուայի առաջարկները հիմնական երկու բաժին ունին: Նախ անշուշտ պատրաստակամութիւն` միջնորդական դեր ստանձնելու եւ Իրան-Իսրայէլ հակամարտութիւնը կարգաւորելու: Այստեղ արտասովոր հարց չկայ. նկատառելի փոքր բաժին մը կայ` անհրաժեշտութեան պարագային: Ըսել կ՛ուզուի պարզապէս, եթէ կողմերը համաձայն ըլլան Ռուսիոյ միջնորդութեան: Լռելեայն հասկնալի է, որ կողմերու պարագային իրանեան համաձայնութիւնը չէ խնդրոյ առարկան, որքան իսրայէլեանը: Աւելի հեռու կտրուածքով` Միացեալ Նահանգներուն համաձայնութիւնը:

Առաջարկին հիմնական բաժինը երկրորդ ուղղութեան մէջ է սակայն: Իրանի հիւլէական ծրագիրին վերաբերեալ ռուսական կողմի առաջարկը` իւրանիոմի պաշարները պահել ռուսական տարածքներու մէջ, կը շարունակէ մնալ ի զօրու: Սակայն պատերազմական գործողութիւնները բարդացուցած են խնդիրը:

Հանգուցաւորուած առաջարկ է այս մէկը: Առաջարկը կատարուած է, չկայ համաձայնութիւն, եւ հիմա կը կրկնուի առաջարկը: Եթէ նոյնիսկ հաւանականութիւն կար առաջարկի ընդունման, ըստ Մոսկուայի յայտարարութեան, նոր իրավիճակը բարդացուցած է հարցը:

Միջնորդելու առաջարկը չէ պայմանաւորուած կամ սահմանափակուած միայն զինադուլի կամ պատերազմի ընդհանրապէս դադրեցման առաջադրանքով: Ասիկա երաշխաւորութեան ստանձնման առաջարկ է ընդհանրապէս հիւլէական բանակցութիւններուն. աւելի մասնակի` ռուսական երաշխաւորութիւն, որ Իրանը հիւլէական զէնք պիտի չարտադրէ:

Խորքին մէջ Միացեալ Նահանգներուն առաջարկ կը յղէ այս ձեւով Մոսկուան: Այդ պատճառով ալ անհրաժեշտութեան պարագային միջնորդ կը դառնայ. այլ խօսքով` եթէ Ուաշինկթընը ընդունի իր առաջարկը:

Անգարայի յայտարարութիւնը այլ բովանդակութեամբ է: Այնտեղ չ՛երեւիր ռուսական անկողմնակալութեան փորձը: Էրտողան յայտարարած է, որ Թուրքիան առաջին օրէն կեդրոնացած է դիւանագիտական ջանքերու վրայ` յարձակումները դադրեցնելու համար: Շեշտած է, որ Իրանի հետ խնդիրներու լուծման միակ ճանապարհը դիւանագիտութիւնն է, եւ անհրաժեշտ է ըստ կարելւոյն շուտ վերադառնալ բանակցութիւններու սեղան:

Դիւանագիտականօրէն կը մեղադրուի Իսրայէլը դիւանագիտական ճամբան շրջանցելու եւ զէնքի դիմելու համար: Նախապէս աւելի շեշտուած ոճ կար Միացեալ Նահանգները քննադատելու առումով:

Միջնորդի դեր ստանձնելու առաջարկ Անգարան կատարած է Իրանին: Թուրքիան պատրաստ է ստանձնելու միջնորդի դեր` հակամարտութիւնը անյապաղ դադրեցնելու եւ հիւլէական բանակցութիւններուն վերադառնալու համար:

Ռուսական առաջարկին հակակշիռ առաջարկ է Անգարային կատարածը: Թէեւ, ռուսականը աւելի հեռու գացող առաջարկ է, մինչ Թուրքիայինը կը սահմանափակուի պատերազմ դադրեցնելով եւ բանակցային սեղան վերադառնալով:

Վերջին խօսքը կը թուի Ուաշինկթընին պատկանած ըլլալ: Իսկ այս պարագային հակասութիւններով լեցուն են Միացեալ Նահանգներու նախագահին միեւնոյն օրուան մէջ կատարած տարբեր յայտարարութիւնները:

Ըստ էութեան, հիւլէականի անուան տակ նոր Միջին Արեւելքի ձեւաւորման համար Իրանի դերի փոփոխութեան առաջադրանք դրուած է: Ոչ նոյն ազդեցիկութեամբ: Անոր առաջին միջոցը հիւլէական վտանգի բացառումն է: Մոսկուան այդ մէկը երաշխաւորելու պատրաստակամութիւն կը յայտնէ` քաջ գիտնալով, որ բարդ է այդ մէկուն կայացումը: Որովհետեւ որոշողը Ուաշինկթընն է:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թրամփի ծրագիրը՝ նպաստաւոր Ատրպէյճանի ե

Ընդհանրապէս ներկայացուած որպէս մշտական խաղաղութեան ծրագիր մը՝ որ ձեռք բերուած

09 Օգոստոս 2025
Վաշինգտոնում գործարքը կվտանգի ՀՀ անվտա

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) գագաթնաժողովից դեռ մեկ օր առաջ էր կասկա

09 Օգոստոս 2025
Ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնակա

Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից. 1. ստացավ ՀՀ հ

09 Օգոստոս 2025
ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

2025 թ. Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդութեամբ Վաշինգտոնում ստ

09 Օգոստոս 2025
Արցախի էջի փակումը և Հայաստանի ինքնիշխ

Փաշինյան–Թրամփ–Ալիև եռակողմ հանդիպումը, ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստա

09 Օգոստոս 2025
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի յայտար

Սպիտակ տան հովանաւորութեամբ Հայաստան-Ատրպէյճան Ուաշինկթընի մէջ կայացած բանակցո

09 Օգոստոս 2025
Խմբագրական. Ուիլսընէն Թրամփ Կամ Սեւրէն

Սեւրի դաշնագիրը անքակտելիօրէն կը կապուի Ուիլսընի իրաւարարութեան հետ: Գործընթաց

09 Օգոստոս 2025
Արտաքսել պարտութեան վարչակարգը

Հարց կը տրուի ինծի, թէ իսկապէս ի՞նչ պիտի առաջարկէի Փաշինեանի «խաղաղութեան փաթե

09 Օգոստոս 2025
Իշխանության պատվերով բանտարկված լինելը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակ-ուղերձը․ Սիրել

08 Օգոստոս 2025
Խաղաղության պայմանագիրը պետք է ներառի

Oգոստոսի 7-8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահա

08 Օգոստոս 2025
8 Օգոստոս 2025, Ուաշինկթըն․․․

Սպիտակ Տան վարձակալին համար, 8 Օգոստոսը սովորական օրերու ցանկին է։ Իր յուշատետ

07 Օգոստոս 2025
Խմբագրական. Խաղաղութիւն, թէ՞ նոր կորու

Որն է լինելու վաշինգտոնեան բանակցութիւնների հնարաւոր արդիւնքը Վաշինգտոնում

07 Օգոստոս 2025
Ադրբեջանը Սյունիքի գյուղերի վրա է կրակ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն այն

07 Օգոստոս 2025
Սպիտակ տան կողմից քաջալերված փաստաթուղ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի

07 Օգոստոս 2025
Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ձևավորմամբ և մեր տարածաշրջանում իրակ

07 Օգոստոս 2025
Ադրբեջանը կփորձի ԱՄՆ-ում երկու նպատակի

Միացյալ Նահանգներում, ամենայն հավանականությամբ, նախաստորագրվելու է խաղաղության

06 Օգոստոս 2025
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Հայաստա

Վերջին օրերին տեղական և ոչ տեղական մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Ա

06 Օգոստոս 2025
Սիւնիքի վաճառքը վճռումի սեմի՞ին

Եթէ կ'ուզէք՝ անակնկալ սեպեցէք, թէեւ անախորժ անակնկալները սովորական դարձած են հ

06 Օգոստոս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն, մեկնելով ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային ժողովի

06 Օգոստոս 2025
Վանաձորի մէջ սկիզբ առաւ ՀՅԴ Գանատայի Ե

4 Օգոստոս 2025-ին, Վանաձորի մէջ սկիզբ առաւ ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան

06 Օգոստոս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company