ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանը կփորձի ԱՄՆ-ում երկու նպատակի հասնել

06 Օգոստոս 2025

Միացյալ Նահանգներում, ամենայն հավանականությամբ, նախաստորագրվելու է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ փաստաթուղթ. news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ադրբեջանը կպահանջի, որ Հայաստանը տեղում դիմի ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը լուծարելու համար։ Երկրորդ փաստաթուղթը կարող է կապված լինել Հայաստանի տարածքով ադրբեջանցիների և ադրբեջանական բեռների անցման վերաբերյալ Հայաստանի համաձայնության հետ։ Փաստացի, Փաշինյանը կհամաձայնի Ադրբեջանին միջանցք տրամադրել, որի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը կսահմանափակվի։ Ադրբեջանցիները կշարժվեն առանց խոչընդոտի, մինչդեռ դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանա։

Փաշինյանն այս ամոթալի պարտությունը իբրև հաղթանակ կներկայացնի, քանի որ նրան անհրաժեշտ է ինչ-որ թուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն»։ Նա պատրաստ է ցանկացած զիջման գնալ հանուն այդ թղթի կտորի համար։ Ադրբեջանը հիանալի հասկանում է դա, ուստի ավելի ու ավելի նոր պահանջներ է առաջ քաշում։

Այս փաստաթուղթը Հայաստանին ոչինչ չի տա, մինչդեռ Ադրբեջանը կհասնի համաձայնության՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը և միջանցքը։ Դրանից կշահի նաև անձամբ Փաշինյանը, քանի որ ներքաղաքական գործընթացների համար հաղթաթուղթ կստանա»,- նշել է խորհրդարանականը։

Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերահսկողություն այս ճանապարհի նկատմամբ՝ Կենտրոնական Ասիա հասնելու համար, քանի որ խնդիր է դրված վերահսկողություն հաստատել Կովկասի և Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի հարավի էներգետիկ պաշարների նկատմամբ, միաժամանակ ապահովել Թուրքիայի և թուրքալեզու ժողովուրդների միջև կապը։ Խաչատրյանը չի բացառել, որ Ադրբեջանը Աբրահամի համաձայնագրերին միանալու պարտավորություններ կստանձնի։

«Այս նախագծի իրականացումը լուրջ սպառնալիք է Իրանի համար։ Այն սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, քանի որ նրա դիրքերը Կենտրոնական Ասիայում կթուլանան»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանն անում է այն, ինչ ասում էր 2001 թվականի մայիսից ի վեր. «Թող թուրքերն ու ամերիկացիներն օգտվեն դրանից, իսկ մենք փող կվաստակենք»։

Պատգամավորը հավելել է, որ այն մարդը, որը խոստացել է ոչինչ չանել ժողովրդի թիկունքում, մոլորեցնում է ժողովրդին և ամեն ինչ գաղտնի է պահում։

«Եթե լրագրողը չլիներ, որը հրապարակել էր առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը, մենք, հավանաբար, կիմանայինք դրա մասին։ Բացի դրանից, եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն չլիներ, մենք չէինք իմանա, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, այսինքն՝ այն տեքստը, որը մշակվել է Բաքվում։

Փաշինյանի և Ալիևի միջև յոթ տարի տևած բանակցությունները Հայաստանին որևէ հաջողության չեն բերել։ Ղարաբաղյան բանակցությունները ձախողվել են, ինչը հանգեցրեց պատերազմի, իսկ դրանից հետո մենք ամեն օր հայտնվում ենք էլ ավելի բարդ դրության մեջ, քան նախորդ օրն էր»,- եզրափակեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company