ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Փաշինյանին ո՛չ Արևմուտքում են վստահում, ո՛չ Ռուսաստանում. Նա անկանխատեսելի է

30 Հուլիս 2025

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը փաստում է՝ արցախյան հիմնախնդիրն այսօր միջազգային օրակարգում է, իհարկե, ոչ այն ծավալով, ինչը ցանկալի կլիներ՝ նկատի ունենալով արևմտյան պետությունների կողմից ընդունված բանաձևերն ու կոչերը:

«Դա պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների ներկա հոլովույթով և Հայաստանի իշխանությունների՝ ղարաբաղյան հիմնախնդրից հրաժարվելու քաղաքականությամբ: Այս երկու անբարենպաստ իրավիճակներում Հայ դատի համակարգին գոնե հաջողվում է խնդիրը միջազգային հարաբերությունների օրակարգում պահել, հատկապես՝ խորհրդարանական մակարդակում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

ԱՄՆ մոտ ինը տասնյակ կոնգրեսականներ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում դեմոկրատ ու հանրապետական 87 օրենսդիրները կարծիք են հայտնել, որ արցախցիների վերադարձը համապատասխանում է միջազգային իրավունքին և տարածաշրջանում արդար ու երկարատև խաղաղության հասնելուն: Ամերիկյան նախաձեռնությանը նախորդել են Բելգիայի, Եվրոպական խորհրդարանների բանաձևերը և բրիտանացի ավելի քան 100 պատգամավորի աջակցությունը:

«Երկու օրվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսում տեսանք միանգամից երկու նախաձեռնություն. առաջինը վերոնշյալ կոչն էր, երկրորդը՝ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում, համաժամանակյա շրջանառության մեջ դրվեց բանաձևի նախագիծ, որը քննադատում է Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»,- նշեց Ղուկասյանը՝ ընդգծելով, որ կարևոր է հասնել Ադրբեջանի կատարած հանցագործությունների իրավաքաղաքական ճշգրիտ որակմանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումները Հայ դատի գրասենյակների աշխատանքի համար խնդրահարույց տարբեր իրավիճակներ են ստեղծում, երբ տարբեր երկրների գործադիր իշխանություններ խուսափում են ներգրավվել Արցախին վերաբերող հարցերում՝ պատճառաբանելով՝ հանկարծ չխանգարենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին:

«Դա կեղծ հիմնավորում է. նորմալ բանակցային գործընթաց չկա, որովհետև ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի բանակցային թիվ մեկ առաջնահերթությունը պայմանագրի ստորագրումն է: Սա նորմալ բանակցային գործընթաց չէ, երբ Ադրբեջանն ունի բազմաթիվ պահանջներ, հայկական կողմի միակ պահանջը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումն է»,- շեշտեց նա:

Այս պայմաններում Հայ դատի հանձնախմբերի քաղաքական առաջնահերթություններից է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, որը պետք է տեղի ունենա երեք նախապայմաններով պայմանավորված՝ վերադարձը պետք է լինի հավաքական, արժանապատիվ, միջազգայնորեն երաշխավորված. «Նույն բառամթերքը մենք տեսնում ենք շուրջ 9 տասնյակ կոնգրեսականների նամակում: Սրանք տևական աշխատանքներ են, որոնց, իհարկե, ՀՀ իշխանությունների դիրքորոշումները խանգարում են, բայց մենք վերջին տարիներին հատկապես շատ ենք կրկնում, որ Հայ դատի համակարգի աշխատանքները պայմանավորված չեն ՀՀ իշխանությունների դիրքորոշումներով»:

Նա նկատեց, որ ՀՀ իշխանությունները փորձում են նաև չեզոքացնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արտաքին հարաբերությունները. «Վարչապետի կողակիցը դրա մասին շատ հստակ գրել էր՝ շեշտելով՝ Շվեյցարիա ինչո՞ւ էիք գնացել: Ադրբեջանական կողմն էլ բավականին անհանգստացավ շվեյցարական նախաձեռնությունից և այդ խորհրդաժողովից, որն աչքի ընկավ մասնակիցների շատ մեծ ներկայացուցչականությամբ»:

Հիշեցնենք, որ մայիսի 27-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում անցկացվեց «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվել էր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկով՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու համագործակցությամբ։ Ադրբեջանական կողմն իմանալով այս համաժողովի մասին՝ մայիսի 22-ից արշավ է սկսում Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Ավելի ուշ այդ արշավին միացան նաև Հայաստանի իշխանությունները:

Գևորգ Ղուկասյանի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները շատ սառը վերաբերմունք են ցույց տվել խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը, հետևաբար, իրատեսական չէ ակնկալել, որ նրանք որևէ կերպ կօժանդակեն դրան:

«Ստեղծված իրավիճակում ելքն այն կարող է լինել, որ մեր հայրենակիցների ստվար զանգված սկսի մտածել՝ լավ, ո՞նց եղավ, որ Դաշնակցության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են նույն բառամթերքը, և սրանից հստակ վերլուծություններ անեն: Եթե Դաշնակցության գործունեությունը խանգարում է Ադրբեջանին, և դա այդպես է, հետևաբար, մենք իրականացնում ենք աշխատանքներ, որոնք մեր պետության դիմակայությանը նպաստում են: Այս պայմաններում ՀՀ իշխանություններն ինչո՞ւ են մեր դեմ պայքարում: Այս մարդիկ չեն հասկանում, որ ներքաղաքական պայքարում չի կարելի օգտագործել գործիքակազմեր, որոնք կարող են նպաստել պետության արտաքին դիմակայության անկմանը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ իշխանությունները Դաշնակցությանն են մեղադրում, ասում են՝ գործիք եք տարբեր պետությունների ձեռքին, նա արձագանքեց. «Դաշնակցությունը չի կարող լինել արևմտամետ, ռուսամետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մեկ ամիս առաջ Բրյուսելում էր, դրանից կարճ ժամանակ հետո Մոսկվայում էր: Դաշնակցության կազմակերպական կառույցի մեծ մասը գործում է Արևմուտքի երկրներում, բայց մեզ համար նաև պարզ է, որ այս տարածաշրջանում ՌԴ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են և՛ առևտրատնտեսական առումով, և՛ անվտանգային առումով: Մեզ համար կարևոր է, որ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները լինեն այն կարգի զարգացած, որ մենք արևմտյան առաջադիմական փորձը վերցնենք: Հայաստանի նման երկրները քիչ են աշխարհում, որ ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել ՌԴ-ի, Իրանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ:

Փոխանակ այս ամենը կոնվերգենցիայի ենթարկելու մեր տարածաշրջանում, փորձելու բոլոր կողմերի օգուտներից օգտվել, համատեղել հնարավորությունները, Հայաստանի իշխանությունները գնում են մերժելու, արհեստական ինտրիգներ ստեղծելու ճանապարհով, ինչը որևէ տեղ չի կարող տանել: Մեզ նման երկրները դարձնել աշխարհաքաղաքական սակարկման տիրույթ՝ անհեռանկար է, կործանարար հետևանքներ կարող է ունենալ»:

Ըստ նրա՝ 2018թ. սկսած ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ խնդիրը եղել է կանխատեսելիության պակասը. «Ավելի լավ է՝ դու աշխարհաքաղաքական այս կամ այն կողմին մի քիչ քիչ խոստում տաս, բայց լինես կանխատեսելի, այդ կողմը քեզնից վտանգ չսպասի: Ես վստահ եմ՝ արևմտյան գործընկերները մինչև վերջ Փաշինյանին չեն վստահում, որովհետև վստահ են՝ իր իշխանության պահպանման համար, եթե պետք լինի, նա կգնա Մոսկվա և կանի՝ ինչ իրեն կասեն: Ռուսաստանում առհասարակ վստահություն չկա՝ նույն հիմնավորմամբ: Այս մարդն իրեն չի դրսևորում՝ որպես պետական գործիչ, մարդ, ում համար պետության շահն առաջնահերթություն է, և սա ազդում է պետության արտաքին քաղաքականության, պետության կանխատեսելիության վրա»:

Նա նկատեց՝ 7 տարի իշխանության լինելով՝ ՔՊ-ն եվրոպական որևէ քաղաքական ընտանիքի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ չունի, որովհետև իրենք իրենց հայտարարել են գաղափարազուրկ. «Իրենք են ասել, որ իզմ-եր չունեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ եկեղեցու վրա թշնամին է հարձակվում՝

Այն ամենը, ինչ այսօրվա իշխանությունները անում են կամ քարոզում, փաստում է, որ ն

01 Օգոստոս 2025
26 ԼԵՄ-ականներ Տուին Դաշնակցականի Իրեն

Շաբաթ, 26 յուլիս 2025-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ 15 ԼԵՄ-ականներ տուին ի

01 Օգոստոս 2025
Ամերիկյան միջնորդությունը Սյունիքի միջ

Զանգեզուրի միջանցքը շարունակում է մնալ տարածաշրջանային ամենավիճելի և քննարկվող

01 Օգոստոս 2025
ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային Ժողովը Աւ

ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային ժողովը իր աշխատանքներուն սկսաւ հինգշաբթի, 24 յուլ

31 Հուլիս 2025
Իրան-Իսրայել 12-օրյա հակամարտությունը

2025 թ. հունիսի 13-ին Իսրայելը սկսեց «Առյուծի վերելք» (Rising Lion) ռազմական գ

31 Հուլիս 2025
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների շ

Վերջին ամիսներին Ռուսաստանը և Ադրբեջանը հայտնվել են քաղաքական լարվածության կիզ

31 Հուլիս 2025
Տարագրեցին, գրաւեցին, սրբապղծեցին իսկ

Զարմանալի չէ Արցախի մէջ վերջին օրերու զարգացումները, մասնաւորաբար բազմաթիւ շրջ

31 Հուլիս 2025
Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերու մասն

Համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերու վեցերորդ օրը մարզախաղերու մասնակիցները, Կեդրոնական

31 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փաշինյանը պատե

Որպեսզի այս հոդվածի խորագիրը չափազանցություն չթվա, նախ ներկայացնենք ամենաակնառ

31 Հուլիս 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հ․Մ․Ը․

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթակ

30 Հուլիս 2025
Քրիստինե Վարդանյանն ու Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդ

30 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվել է «Դրօշակի» հերթական համարը։ 7-րդ համարի քաղ

30 Հուլիս 2025
Իշխանությունը քաղաքական հետապնդումներն

Արդարացնել այսօրվա թերությունները նախկին թերություններով, նշանակում է` Նիկոլ Փ

30 Հուլիս 2025
Փաշինյանին ո՛չ Արևմուտքում են վստահում

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը փաս

30 Հուլիս 2025
Ցնծացէ՛ք Հայեր, Ապագան Իրականացած Է

Նիկոլ Փաշինեան արձակուրդի մեկնելէ առաջ աւետեց, որ 2021-ի ընտրարշաւի խոստումը`

30 Հուլիս 2025
Ջավախքյան մեղեդիներ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Կենտրոնական վարչության հովանավո

29 Հուլիս 2025
Երկիրը կառավարելու անկարող անձը հիմա է

Ամեն անցնող օրվա հետ, երբ Հայաստանի քաղաքական և ռազմական իրավիճակը շարունակում

29 Հուլիս 2025
ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական

Հարգելի հետեւորդներ, հայրենակիցներ, նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբ

29 Հուլիս 2025
Հայ դատի Միջին Արեւելքի յանձնախումբի յ

Կազայի վրայ յարձակումի եւ պաշարումի դէմ դատապարտանքի եւ խարանի յայտարարութիւն

29 Հուլիս 2025
Ակնարկ «Հրաշք»-ներ, Զգուշացումներ, Պար

Սիւնիքի վրայով տարածաշրջանի ապաշրջափակման ուղղութեամբ ամերիկեան առաջարկները խա

28 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company