Քրիստինե Վարդանյանն ու Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում հյուրընկալել են ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության անդամներին
30 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում հյուրընկալել են ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության անդամներին։
Երիտասարդների հետ քննարկման ընթացքում պատգամավորները խոսել են իրենց խորհրդարանական գործունեությունից, ընդգծել Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման կարևորությունը, հայրենիք այցելելու և Հայրենիքի հետ մնայուն կապ ստեղծելու անհրաժեշտությունը։