ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին

31 Հուլիս 2025

Որպեսզի այս հոդվածի խորագիրը չափազանցություն չթվա, նախ ներկայացնենք ամենաակնառու օրինակը։ Փաշինյանը դուրս է եկել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, շատ լավ գիտենալով, որ աշխարհում առաջինը պետականորեն ճանաչված 1700-ամյա Քրիստոնեական ուսմունքը հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության հավատն է, շաղախված վերջինիս հոգեկերտվածքի հետ։ Հայ եկեղեցին, պետականության բացակայության պայմաններում, հարյուրամյակներ շարունակ, ըստ էության, ստանձնել է ժողովրդի առաջնորդությունը՝ իրականացնելով բազմազան, այդ թվում՝ ազգային-քաղաքական գործունեություն։ Հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է, իսկ նրա գործիչները հայ ժողովրդի ամենանշանավոր գործիչներից՝ ինչպես հոգևոր, այնպես էլ գիտական, մշակութային, և ազգային գործունեության մարզերում։

Եվրոպական մի կազմակերպություն, սոցիոլոգիական ուսումնասիրության հիմքի վրա, եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ գրել էր, թե որպես հավատացյալ ժողովուրդ աշխարհում առաջիններից մեկը հայերն են։ Առաջին հայացքից մտորումների տեղիք է տալիս այս հայտարարությունը՝ մանավանդ, երբ նկատի ենք ունենում հայրենաբնակ հայության աթեիստական ոչ հեռավոր անցյալը, բոլոր ժամանակներում հայերիս հեռու լինելը կրոնական մոլեռանդությունից և այլն։ Մյուս կողմից՝ անգամ խորհրդային ժամանակաշրջանում մեր ժողովրդի կյանքը սերտորեն կապված էր եկեղեցու, նրա ավանդույթների՝ ծեսերի, սովորույթների ու տոնակատարությունների հետ։ Պատահականություն չէ նաև, որ դարեր շարունակ մեր ժողովրդին օտարները հաճախ անվանել են Հայ-քրիստոնյա։

Այստեղից էլ կարելի է հետևություն անել, թե ինչի դեմ է ուղղված «Նոր Հայաստան» ծեփել փորձող Նիկոլ Փաշինյանի հարվածը։ Իրականում սին են կեղծարարության մեծ աճպարարի հավաստիացումները, թե իր պայքարն առանձին հոգևորականների դեմ է։ Նախ՝ նիկոլական իշխանության շատ ներկայացուցիչներ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, և վերջինիս մասին բազմիցս անհարգալից են արտահայտվել։ Ամենայն հավանականությամբ քրիստոնեական աղանդավորական ուսմունքի են դավանում նաև նրանց առաջնորդը և նրա ընտանիքը։ Դեռևս իշխանության գալու սկզբնական շրջանում Փաշինյանը բաշիբոզուկին հանեց փողոց «Նոր Հայաստան՝ նոր Կաթողիկոս» պահանջով։ Իր ղեկավարման անցնող տարիներին Նիկոլն ինքը տարբեր առիթներով կոպիտ որակումներ է կատարել Մայր եկեղեցու և նրա սպասավորների հասցեին: Նա մերժել է հոգևոր իշխանության գոյությունը, հայտարարելով թե պետության մեջ պետք է լինի միայն մեկ իշխանություն, և այդ մեկն իր իշխանությունն է։

Նրա ցուցումով Հայաստանի դպրոցական ծրագրերից դուրս բերվեց Հայոց Եկեղեցու Պատմություն առարկան, հայ եկեղեցու ներկայացուցիչները այս իշխանության օրոք օտարված են երկրի պետական կյանքից, զանազան ազգային և պետական բնույթի միջոցառումների մասնակցելու հնարավորությունից։ Իսկ ասվածի ամենաակնառու վկայությունն այն է, որ, հերթական անգամ ոտնահարելով սահմանադրական կարգը, Փաշինյանը ոչ միայն միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին, այլև որոշել է այնտեղ բռնի հեղաշրջում իրականացնել, իր ճաշակով վերափոխելով եկեղեցին՝ և՛ ծառայողների և՛ ներքին կանոնադրության փոփոխությամբ։ Եթե նրան հաջողվի իրականացնել իր խելահեղ ծրագիրը ավանդական ազգային եկեղեցուն կփոխարինի Նիկոլականության նոր աղանդը։ Եթե հիշենք նաև, որ այս պահին երկու սրբազաններ ձերբակալված են բռնի իշխանափոխության և դրան ուղղված կոչերի կեղծ մեղադրանքով, ապա կարելի է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցողը հայ եկեղեցու դեմ օտար բռնակալների և նրանց դրածոների կողմից 1930-ականներին ծավալված բռնությունների կրկնությունն է։ Իր անպատկառ ու սրբապիղծ գործունեությամբ Փաշինյանն, ըստ էության, թքում է հայ ժողովրդի հոգու մեջ, նրա ամենասուրբ զգացումների վրա։

Իր վերընտրության նպատակը հայրենիքից և պետությունից վեր դասող ղեկավարը սրանով փաստում է նաև, որ ժողովրդի համընդհանուր հակակրանքին արժանանալը երկրորդական նշանակություն ունի և իր հույսերը կապված են արտաքին ուժերի հետ. այսինքն՝ նրանց, ովքեր շահագրգռված են համազգային վստահություն և սեր վայելող ազգային գլխավոր ինստիտուտի խարխլմամբ։

Ժողովրդի դեմ ուղղված պատերազմի դրսևորումներ են ագրեսիվ և սադրիչ գործողություններն ընդդիմադիր ուժերի, գործիչների՝ բոլոր նրանց դեմ, ովքեր կարող են անհամաձայնություն հայտնել իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ։ Լինի կին, զոհված ազատամարտիկի ծնող, պարզ գյուղացի, մտավորական կամ այլ մեկը, բոլոր դժգոհողների գլխին սրի նման կախված է բռնի իշխանափոխության ամբաստանությունը և վերևների համար ցանկալի պահին ձերբակալվելու սպառնալիքը։ Սոցիալական տրամադրությունների ամենաակնհայտ ուսումնասիրությունների հիման վրա կարելի է վստահորեն հայտարարել, որ Փաշինյանն իր նոր ազգային պետական քաղաքականությամբ հայ հանրությանը փորձում է պարտադրել այնպիսի լուծումներ և «նորարարություններ» որոնք անընդունելի են ժողովրդի բացարձակ մեծամասնության համար։

Իշխանությունը կորցնելու վախով առաջնորդվող ղեկավարը անհիմն մեղադրանքով ձերբակալել է լայն հանրության համակրանքը վայելող ազգային մեծ բարերար միլիարդատիրոջը և օրերի ընթացքում, ազգայնացման անվան տակ, ապօրինաբար նրանից փորձել է խլել երկրի էլեկտրացանցերի ռազմավարական նշանակության համակարգը։

Սրանով նա իր թուրք-արևմտյան տերերին փորձում է հավատացնել, որ Հայաստանում հետևողականորեն զրոյացման է տանում ռուսական ազդեցությունը։ Զելենսկու օրինակով նա ներկայանում է որպես Արևմուտքի ֆորպոստ Ռուսաստանի դեմ, ակնկալելով, որ Արևմուտքը նրա ամեն մի բռնության ու անօրինականության վրա աչք կփակի՝ գլոբալիստական միաբևեռության դեմ այս պայքարում ըստ արժանվույն գնահատելով վերջինիս հակառուսական գործունեությունը։

Որպես նման օրինակներ հիշենք, որ Արևմուտքից բերված 300.000 քվեներով Մոլդովայում վերարտադրվեց արևմտամետ ղեկավարի իշխանությունը, խայտառակ անօրինականությամբ Ռումինիայում չեղարկվեց ոչ արևմտամետ ղեկավարի հաղթանակը։ Վրաստանի իշխանության դեմ շարունակվում է արևմուտքի կոշտ ճնշումը՝ պարտադրանքով սեփական ինքնիշխանության կորստի հաշվին վերադառնալու Արևմուտքի գիրկը։ Իրենք՝ արևմտյան ժողովրդավարության դրոշակակիրները, իրենց երկրներում ընդդիմադիր կուսակցություններին վախեցնում են արգելելու, իսկ ընդդիմադիր գործիչների դեմ՝ քրեական հետապնդումներ ձեռնարկելու սպառնալիքով։

Փաշինյանն իր հակաժողովրդական վտանգավոր քայլերով ակնհայտորեն բախում է հրահրում եկեղեցու, ժողովրդի ու քաղաքական ուժերի հետ։ Նախորդ առաջնորդողում արդեն գրել ենք, որ, վախենալով իրադարձությունների բնականոն և իր համար ոչ ձեռնտու զարգացումից, Նիկոլը կարծես ցանկանում է ոչ միայն քարտերը խառնել, այլև խաղասեղանը շուռ տալ։ Այո՛, բռնի իշխանափոխության և դրա կոչերն անելու ամբաստանությամբ շարունակվում են զանազան ակտիվ ընդդիմադիրների ձերբակալությունները և, կասկած չկա, որ դրանք կշարունակվեն։ Փաշինյանը, սակայն, հասկանում է, որ իր անձնական օգտագործման իրավաբանների կցած-կցմցած հիմքերը շատ խախուտ են և, հավանաբար նրան անհրաժեշտ են փողոցային բախումներ, որպեսզի դրանք ներկայացնի որպես բռնի իշխանափոխության ծանրակշիռ փաստեր, ընդլայնի հետապնդումների հնարավորությունը։ Վեհափառի և վեհարանի դեմ անհավատ խուժանին դուրս բերելը թերևս կարող է դառնալ ժողովրդական ըմբոստություն սադրելու լավագույն հնարավորությունը։ Իսկ որ Փաշինյանն իր նպատակին հասնելու համար ո՛չ ժողովրդին կխնայի, ո՛չ պետությունը, համոզվում ենք արդեն յոթ և շատ ավելի տարիներ շարունակ։ Սա նույն Փաշինյանն է, ով վիժեցնելով բանակցությունները, 2008 թվականին բախումների քաոսի մեջ ներքաշեց մայրաքաղաքը, ով 10 տարի անց հայտարարում էր, թե. «Կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» և դագաղներ էր պտտեցնում Երևանի փողոցներով, ով հիմա հայտարարում է, թե 2019 թվականին կարող էր ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու, իսկ 20 թվականի պատերազմից հետո հայտարարում էր, թե տարածքները կարելի էր հանձնել առանց պատերազմի, սակայն այդ դեպքում ժողովուրդն իրեն դավաճան կհամարեր։

Արտաքին պատվերի սպասարկմանն ուղղված գործողություններով շեղելով մարդկանց ուշադրությունը, նույն ժամանակ կուլիսների ետևում նա իրականացվում է մեկ այլ հանցագործ ծրագիր՝ Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքն օտարին հանձնելու դավադրությունը։ Տվյալ պահին իր համար անցանկալի, հասարակական հնչեղություն ունեցող քայլերից հասարակության ուշադրությունը շեղելու փաշինյանական գործելակերպը ծանոթ է բոլորիս։ Հիշենք նաև, որ Ստամբուլում Էրդողանի և Աբու Դաբիում Ալիևի հետ վերջին հանդիպումներին զուգահեռ տեղի ունեցան նոր հետապնդումները և ձերբակալությունները։ Փաշինյանն այսօր Հայաստանի գլխին բերում է նույն փորձանքը, ինչ որ ժամանակին բերեց Արցախի գլխին։ Նույն 2019 թվականին Ստեփանակերտի հրապարակում նա ճչում էր, թե. «Արցախը Հայաստան է և՝ վերջ», 2020 թվականին, պատերազմում պարտվելուց հետո, անօրինականորեն Արցախից տարածքներ զիջեց, երբ մինչ այդ ասում էր, թե Արցախի ճակատագիրը որոշել ինքը չի կարող, որովհետև արցախցիներն իրեն չեն ընտրել։

Այնուամենայնիվ, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրվեց և՛ Արցախի հայկական մնացած տարածքը, և՛ Լաչինի հայապատկան ճանապարհը, սակայն հետո Փաշինյանը դրանք էլ զիջեց՝ այս անգամ հայտարարելով, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այս ողջ ընթացքում ինչ որ չափով իր պահանջները բավարարելով և արձանագրելով նոր վիճակը՝ Ադրբեջանի ղեկավարն այնուհետև տեսնում էր, որ Փաշինյանից կարելի է նորանոր զիջումներ կորզել, որոնց մասին նախկինում չէր էլ կարող երազել։ Նա առաջադրում է իր նոր պահանջները և հասնում է դրանց իրականացմանը։ Արցախի հարցը հայկական կողմի ջանքերով տասնամյակներ շարունակ աշխարհն ընդունել էր որպես արցախահայության ինքնորոշման խնդիր, բայց Նիկոլ Փաշինյանն իր ապուշության պատճառով, իսկ ավելի շուտ միտումնավորությամբ, վերածեց այն տարածքային վեճի, այսինքն՝ Հայաստանի հավակնության ադրբեջանական տարածքների նկատմամբ։ Այսօր հասել ենք այնտեղ, որ տարածքային վեճերի հետ ոչ մի առնչություն չունեցող Զանգեզուրն է դարձել պետությունների միջև վեճի առարկա։ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու, Հայաստանի հարավային դարպասներն անկայունության գոտու վերածելու գործընթացը Փաշինյանի ձախող, հանցավոր և դավադիր գործունեության հետևանքն է՝ ինչի գինը թուրք-ադրբեջանական պանթուրանական և արևմտյան աշխարհաքաղաքական շահերի դիմաց սեփական իշխանության պահպանելն է։

Հայաստանը, փաստորեն, վերածվել է Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու, Իրանի հյուսիսային սահմանները թշնամական հենակետի վերածելու գործիքի, և այս բարդ խաղին պատանդ դառած Փաշինյանը փորձում է պահպանել իշխանական աթոռը միաժամանակ խաբելով բոլորին։ Պետք է խոստովանել, որ անընդհատ ներքին խնդիրներ հրապարակ նետելով՝ Փաշինյանին ցայսօր հաջողվում է քթից բռնած ողջ հայ ժողովրդին տանել իր օրակարգերի ետևից։ Նրան ցայսօր հաջողվել է բարեկամության ու հավատարմության երդումներ տալով ապահովել Ռուսաստանի և Իրանի կրավորական պահվածը իր պրոթուրք, պրոարևմտյան խաղերի դիմաց։ Միաժամանակ իր անվերջանալի խուսանավումների, անկանխատեսելիության պատժառով նա կորցնում է նաև Արևմուտքի վստահությունը, և այս ամենին հակազդելու այլ ռեսուրս չունի, քան ցուցադրելը երկրի ներսում իր իշխանության կայունությանն ուղղված հետապնդումները, և հայկական խաղաքարտի շահարկումը որպես առևտրի միջոց։

Կհաջողվի՞ Նիկոլին բախումներ հրահրել առաջիկայում և դրանց թոհուբոհում չեզոքացնել ազգային ուժերին իր կապիտուլյացիոն ծրագրերի և իշխանական վերարտադրության ճանապարհից, թե՞ այլևս սպառվում են նրա արտաքին ու ներքին խուսանավումների հնարավորությունները։ Փաշինյանը նախաձեռնող է, Փաշինյանը լավագույնս զգալով իրավիճակի բարդությունը գնում է վա բանկ։ Ունի՞ սրա դիմաց ընդդիմությունը հակաքայլեր, թե՞ դեռ պատրաստ է միայն իր դաշտում հակադարձելուն։ Ժամանակն այլևս Նիկոլի օգտին չի ընթանում, բայց դեռևս չկան հիմքեր մտածելու համար, որ ազգային ուժերը դարձել են իրավիճակի և ժամանակի տերը, իսկ ժամանակի կշեռքին Հայաստանի ինքնիշխանությունն է։

«Դրօշակ» թիվ 7, 2025թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ եկեղեցու վրա թշնամին է հարձակվում՝

Այն ամենը, ինչ այսօրվա իշխանությունները անում են կամ քարոզում, փաստում է, որ ն

01 Օգոստոս 2025
26 ԼԵՄ-ականներ Տուին Դաշնակցականի Իրեն

Շաբաթ, 26 յուլիս 2025-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ 15 ԼԵՄ-ականներ տուին ի

01 Օգոստոս 2025
Ամերիկյան միջնորդությունը Սյունիքի միջ

Զանգեզուրի միջանցքը շարունակում է մնալ տարածաշրջանային ամենավիճելի և քննարկվող

01 Օգոստոս 2025
ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային Ժողովը Աւ

ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային ժողովը իր աշխատանքներուն սկսաւ հինգշաբթի, 24 յուլ

31 Հուլիս 2025
Իրան-Իսրայել 12-օրյա հակամարտությունը

2025 թ. հունիսի 13-ին Իսրայելը սկսեց «Առյուծի վերելք» (Rising Lion) ռազմական գ

31 Հուլիս 2025
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների շ

Վերջին ամիսներին Ռուսաստանը և Ադրբեջանը հայտնվել են քաղաքական լարվածության կիզ

31 Հուլիս 2025
Տարագրեցին, գրաւեցին, սրբապղծեցին իսկ

Զարմանալի չէ Արցախի մէջ վերջին օրերու զարգացումները, մասնաւորաբար բազմաթիւ շրջ

31 Հուլիս 2025
Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերու մասն

Համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերու վեցերորդ օրը մարզախաղերու մասնակիցները, Կեդրոնական

31 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փաշինյանը պատե

Որպեսզի այս հոդվածի խորագիրը չափազանցություն չթվա, նախ ներկայացնենք ամենաակնառ

31 Հուլիս 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հ․Մ․Ը․

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթակ

30 Հուլիս 2025
Քրիստինե Վարդանյանն ու Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդ

30 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվել է «Դրօշակի» հերթական համարը։ 7-րդ համարի քաղ

30 Հուլիս 2025
Իշխանությունը քաղաքական հետապնդումներն

Արդարացնել այսօրվա թերությունները նախկին թերություններով, նշանակում է` Նիկոլ Փ

30 Հուլիս 2025
Փաշինյանին ո՛չ Արևմուտքում են վստահում

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը փաս

30 Հուլիս 2025
Ցնծացէ՛ք Հայեր, Ապագան Իրականացած Է

Նիկոլ Փաշինեան արձակուրդի մեկնելէ առաջ աւետեց, որ 2021-ի ընտրարշաւի խոստումը`

30 Հուլիս 2025
Ջավախքյան մեղեդիներ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Կենտրոնական վարչության հովանավո

29 Հուլիս 2025
Երկիրը կառավարելու անկարող անձը հիմա է

Ամեն անցնող օրվա հետ, երբ Հայաստանի քաղաքական և ռազմական իրավիճակը շարունակում

29 Հուլիս 2025
ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական

Հարգելի հետեւորդներ, հայրենակիցներ, նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբ

29 Հուլիս 2025
Հայ դատի Միջին Արեւելքի յանձնախումբի յ

Կազայի վրայ յարձակումի եւ պաշարումի դէմ դատապարտանքի եւ խարանի յայտարարութիւն

29 Հուլիս 2025
Ակնարկ «Հրաշք»-ներ, Զգուշացումներ, Պար

Սիւնիքի վրայով տարածաշրջանի ապաշրջափակման ուղղութեամբ ամերիկեան առաջարկները խա

28 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company