Երբ եկեղեցու վրա թշնամին է հարձակվում՝ հասկանալի է, երբ սեփական իշխանությունն՝ անըմբռնելի
01 Օգոստոս 2025
Այն ամենը, ինչ այսօրվա իշխանությունները անում են կամ քարոզում, փաստում է, որ նրանք այլ երկրի դրածոներ են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը։
«Այն ամենն, ինչ կատարվում է 2018 թ-ից սկսած, բնականաբար չի տեղավորվում ոչ մի հայի մտահորիզոնում: Մենք լավ, թե վատ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ հասել էինք որոշակի հաջողությունների և պետք է հպարտ լինեինք մեր ձեռքբերումներով, բայց պատմության անիվը սարսափելի ձևով շրջվեց, և մեզ գցեց այնպիսի մղձավանջի մեջ, որի ավարտը չգիտենք՝ երբ է: Այն ամենն, ինչ այսօրվա իշխանությունները անում են կամ քարոզում, փաստում է, որ նրանք այլ երկրի դրածոներ են»,- նշել է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ երբ եկեղեցու վրա հարձակվում է թուրքը, կարելի է հասկանալ, բայց երբ այդ ամենն արվում է այսպես կոչված սեփական իշխանության կողմից, դա չի տեղավորվում ո՛չ ՀՀ-ում, ո՛չ Սփյուռքում բնակվողների տրամաբանության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում