Հերթական մարզային հանդիպումը Աբովյան քաղաքում
26 Հունվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն հունվարի 25-ին հանդիպել են Աբովյան քաղաքի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են խմբակցության մեծ թվով պատգամավորներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ԱԺ ընտրությունների հետ կապված առաջիկա անելիքները:
Պատգամավորները պատասխանել են քաղաքացիներին հուզող հարցերին:
«Աբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է։ Պետք է հասնենք իշխանափոխության, պիտի կանխենք այս իշխանության վերարտադրությունը»,– հանդիպումից հետո ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում









