ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Արեւմտեան Ամերիկայի Շրջանը Լոս Անջելեսում Նշեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրման 135ամեակը

27 Հունվար 2026

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, «Հայրենիք, Ինքնութիւն, Հզօրացում» կարգախօսով, մեծ հանդիսութեամբ Լոս Անջելեսում նշեց հիմնադրման 135ամեակը:

Գլենդելի «Ալեքս» թատրոնի բեմում Յունուարի 25ին, Դաշնակցութիւնը զանգեր ղօղանջեց` հիմնադիրների խրոխտ հայեացքների ներքոյ վերահաստատելով կուսակցութեան առաքելութիւնն ու նուիրումն ազգին ու հայրենիքին:

Ձեռնարկը նաեւ այդ սուրբ ուխտի նորոգումն էր խորհրդանշում` ամերիկահայ տարբեր սերունդների մասնակցութեամբ եւ խոստումով, որ հաւատարիմ են ու պատրաստ շարունակելու աւելի քան մէկ հարիւրամեակ առաջ ստանձնած սուրբ պարտականութիւնը:

Հիմնադրուելով հայոց պատմութեան ճակատագրական փուլերից մէկում, Դաշնակցութիւնն էր, որ 135 տարի անտրտունջ, գոյատեւելու, վերածնուելու եւ զօրանալու տեսիլքով առաջնորդեց հայ ազգին` հայրենիքում եւ Սփիւռքում, եւ դարձաւ անխոցելի փարոս պատմութեան մութ ու մռայլ պահերին, եւ անսասան առաջնորդ` ազգի ազատութեան, անկախութեան ու վերելքի պայքարի: Այսօր էլ, երբ ազգը կրկին գոյաբանական պայքար է մղում, ՀՅԴն անյողդողդ է իր հաւատքում, եւ հայրենիքում ու աշխարհում սփռուած իր անդամների միջոցով ստանձնում է ինքնութեան պահպանման, եւ հայրենիքի փրկութեան շարժման պատասխանատուութիւնը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 135ամեակին նուիրուած միջոցառման գլխաւոր բանախօսն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալստեանը: Նա իր խօսքում անդրադարձաւ Հայաստանի եւ հայ ազգի դէմ այսօր ծառացած մարտահրաւէրներին, պատերազմին, որ մղւում է` թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ճակատներում, եւ գոյաբանական են բնոյթով: Նրա կոչն ու յորդորը յստակ էր` «ոչ թէ համակերպուել, այլ` պայքարել»:

«Այս օրերին Դաշնակցութեան աշխարհասփիւռ ընտանիքը նշում է հայ իրականութեան ամենաերկարակեաց կուսակցութեան 135ամեակ` հայրենիքին, հայոց պետականութեանն ու հայ մարդուն երեք դարերի վրայ ձգուող, անսակարկ նուիրումի մի ճանապարհ: ՀՅԴ 135ամեակը նշում ենք պատմական մի շրջափուլում, երբ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումները հաւասարակշիռ եւ լայնախոհ որոշումներ են պահանջում: «Ո՞րն Է ելքը, ի՞նչ անել եւ ինչպէ՞ս» սա է օրակարգը, որը բացառապէս մտահոգում է բոլորիս: Բայց նախ` պարտաւոր ենք հասկանալ եւ գնահատել այն սողացող սպառնալիքը, որ պարտադրւում է Հայաստանին ու համայն հայութեանը: Նոր աշխարհակարգի ձեւաւորման ներկայ հանգրուանը մեզանից պահանջում է ռազմավարութիւնների եւ մարտավարութիւնների վերաիմաստաւորում: Այսօր կենսական անհրաժեշտութիւն է համահայկական գաղափարական-ծրագրային օրակարգերի որդեգրումն ու դրանց իրագործմանն ուղղուած ռեսուրսների (միջոցների) ձեւաւորումը», նշեց Գալստեանը` ներկայացնելով օրակարգային մի շարք հարցերի շուրջ Դաշնակցութեան պատկերացումները:

«Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք թօթափել յուսահատութիւնն ու դատապարտուածութիւնը: Բացայայտ ճշմարտութիւն է. ժողովուրդների կենսունակութեան գաղտնիքը սեփական ուժերին հաւատալու եւ դրանց ետեւից գնալու կամքի մէջ է: Սակայն մեր լաւատեսութիւնը պիտի կառուցենք ոչ թէ սոսկ կարգախօսների, այլ իրատեսական յանձնառութիւնների, յամառութեան, ռազմավարական խորք ունեցող ծրագրերի վրայ», նշեց Գալստեանը` ընդգծելով, որ ազգային շահերի համար պայքարն այլեւս համահայկական յանձնառութիւն է:

«135 տարին պարզապէս ժամանակ չէ, այլ` զոհողութիւն, պայքար, եւ անսասան նուիրում մեր ազգին ու հայրենիքին: ՀՅԴն ստեղծուել էր անարդարութիւնը դատապարտելու, դիմադրութիւնը կազմակերպելու եւ հայ ժողովրդի իրաւունքները, արժանապատուութիւնը, եւ ապագան պաշտպանելու նպատակով: ՀՅԴն աւելին եղաւ` այն սերունդներ կերտեց ազգի համար գործող, աշխատող եւ զոհուելու պատրաստ հայ լինելու գիտակցութեամբ: Պէտք է յստակ լինենք` մենք միայն անցեալը տօնելու համար չենք հաւաքուել, ՀՅԴն պատմութեան էջերում փակուած չէ, եւ ներկայ է` համաշխարհային մակարդակով, եւ գործը, մեր պատասխանատուութիւնը եւ Հայ Դատի համար պայքարը շարունակւում է», բացման խօսքում նշեց ձեռնարկի հանդիսավար Մելքոն Մելքոնեանը:

Միջոցառման բանախօսներն իրենց ելոյթներում հնչեցրին քաղաքական իրավիճակի սթափ գնահատականներ եւ պայքարի ռազմավարութեան ուղենիշներ:

«Հայ ժողովրդին այսօր պարտադրուած է պատերազմ հայրենիքում եւ Սփիւռքում` քաղաքական, մշակութային, հոգեբանական պատերազմ: Եւ մենք այսօր զինուորներ ենք բոլորս, անկախ մեր կամքից, որովհետեւ խաղաղասէր ենք: Այս ձեռնարկը խորհրդանշում է 135 տարուայ պայքար, զոհողութիւն, ծառայութիւն եւ պատասխանատուութիւն հայ ազգի առջեւ: Պայքարը պարտականութիւն է, ոչ թէ ընտրութիւն, եւ քանի պատերազմն աւարտուած չէ, մեր պարտականութիւններն էլ աւարտուած չեն: Այսօրուայ կոչն էլ պարզ է` պէտք է մնանք աշխոյժ, մերժենք լռութիւնը եւ առաջնորդենք, եւ թող այս երեկոն լինի նոր սկիզբ, ոչ թէ յիշատակի միջոցառում միայնէ, նշեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամ Լեւոն Պարոնեանը:

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Լարա Երէցեանն էլ հարցադրումով սկսեց խօսքը, թէ ո՞ր ճանապարհով ենք ցանկանում շարունակել մի փուլում, երբ «կանգնած ենք գոյութեան խաչմերուկում»: «Մեր առջեւ երկու ուղի կայ. մէկը, որտեղ մենք ազատւում ենք մեզ «ծանրաբեռնող»` մեր պատմութիւնից, մեր ազգային հպարտութիւնից, մեր հայրենասիրական ոգուց, մեր ազգային ինքնութեան մէջ խորապէս արմատաւորուած հաստատութիւններից, մեր նախնիներին պատկանող հողերից, եւ շարժւում նոր ինքնութեամբ` աշխարհայնեցուած Հայաստանի ինքնութեամբ, որը չի կառչում իր անցեալից, որը չի պնդում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, որը յանձնել է Արցախը, հրաժարուել է Արցախ վերադառնալու իրաւունքից, որը առաջնահերթութիւն չի համարում հայ ռազմագերիների ազատագրումը, համակարգուած կերպով թիրախաւորում է Հայ եկեղեցին, ազգային կազմակերպութիւնները, որոնց թւում է ՀՅԴն, որ 135 տարի պայքարել է հայ ազգի իրաւունքների, ազատութեան եւ գոյատեւման համար: Սակայն կայ մէկ այլ ճանապարհ` հպարտ ժողովրդի ճանապարհը, որն ունի հազարամեակների պատմութիւն` լի արիւնալի, մարտերով, բայց բոլոր դժուարութիւնների դէմ գոյատեւման պատմութիւն: Ճանապարհ, որտեղ մենք բարձր ենք պահում մեր գլուխներն ու պահանջում ենք ապրել խաղաղութեան մէջ, բայց առանց զոհաբերելու մեր արժանապատուութիւնը կամ զիջելու մեր հիմնական արժէքներն ու մեր ազգային խիղճը: Սա դժուար ճանապարհ է, դժուարին եւ խորդուբորդ, բայց արդար եւ պատուաւոր»: Լարա Երէցեանը իր խօսքն ամփոփեց` ընդգծելով, որ Սփիւռքը գոյատեւել է աւելի քան մէկ հարիւրամեակ եւ աշխարհի ամենակազմակերպուած, յարգուած եւ հզօր սփիւռքներից մէկն է, եւ ուժ է, ում հետ պէտք է հաշուի նստել:

Խորհրդանշական ելոյթով հանդէս եկան նաեւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան` Պատանեկանի եւ Երիտասարդականի ներկայացուցիչները` հաւաստիացնելով, որ հպարտութեամբ են կրում 135 տարուայ ժառանգութիւնն ու ստանձնում են այն պահպանելու եւ զօրացնելու պատասխանատուութիւն:

«ՀՅԴն կազմուած է արի հայերից, որոնք հրաժարուեցին ընդունել անարդարութիւնն ու ընտրեցին պայքարելու հայ ժողովրդի կեանքի գոյատեւման եւ պատուի համար: Այսօր նրանց ոգին ապրում է մեր մէջ: Մեր պատմութիւնը պայքար է յաղթանակի. սերնդէսերունդ պայքարել ենք պաշտպանելու մեր հայրենիքը, Արցախը, մշակոյթը, լեզուն եւ ինքնութիւնը: Իրենք պայքարեցին, որ մենք գիտակցենք մեր ազգային ինքնութիւնն ու արմատները, իրենց զոհաբերութեամբ մենք այսօր տարագիր չենք, այլ` հպարտ հայ երիտասարդներ ենք` համախմբուած նպատակով: Այդ նպատակը մեզ ուժ է պարգեւում, եւ պատիւ եւ պատասխանատուութիւն է պարտադրում: Որպէս ՀԵԴի անդամներ մենք պատրաստւում ենք դառնալ յաջորդ սերնդի ղեկավարները, ովքեր կը պաշտպանեն մեր ժողովրդին, մեր արժէքները, եւ երբեք չեն մոռանայ մեր անցեալի զոհողութիւնները: Խոստանում ենք հպարտ մնալ մեր ինքնութեանը, հաւատարիմ` գաղափարին, եւ միացեալ լինել որպէս մէկ ժողովուրդ: Մենք հպարտութեամբ ենք կրում մեր ժառանգութիւնը, մեր պայքարը, եւ մենք ենք ՀՅԴ ապագան», խրոխտ խօսքերով իր խօսքն ամփոփեց ՀԵԴի ներկայացուցիչ Անի Ղազարեանը:

Ձեռնարկի գեղարուեստական յայտագիրը համահունչ էր ՀՅԴ առաքելութեանը, որ հայ մշակոյթի եւ ինքնութեան պահպանման ուղղութեամբ անխոնջ աշխատանքի ցուցադրումն էր` յուզիչ եւ միաժամանակ գօտեպնդող: Ռոզ եւ Ալէք Փիլիպոս եւ Ֆերահեան Ազգային վարժարանների սաներն իրենց երգ ու պարով, ազգային նուագարանների կատարումներով վկայեցին, որ հայի նոր սերունդները, հայրենիքից հեռու ոչ միայն կրում են ազգային ոգին, նաեւ` պատրաստ են շարունակելու ազգին ու հայրենիքին ծառայութիւնը:

Համազգայինի «Անի» պարախմբի սաներն էլ` բարձր արհեստավարժութեամբ պատմեցին հայ ազգի պատմութեան էջերը իւրատեսակ պարային բեմադրութիւններով: Երեկոն ամփոփեց համայնքի սիրուած, նաեւ` յեղափոխական երգիչներից Գառնիկ Սարգիսեանը` Դաշնակցութեան գործն ու առաքելութիւնն ամփոփող երգերով:

Միջոցառման ընթացքում նաեւ ցուցադրուեցին Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Պատանեկանի եւ Երիտասարդականի շրջանակներում իրականացուող աշխատանքների եւ արդիւնքների մասին տեսանիւթեր:

ՀՅԴ 135ամեակին նուիրուած տօնակատարութեանը ներկայ էին` ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Արեւմտեան Ամերիկայի շրջանի ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանը, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը, ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Կարօ Մատէնլեանը, Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան անդամներ` Կայծակ Զէյթլեանը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի անդամներ, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Օշին Յարութիւնեանն ու անդամներ, ՀՕՄի Կնետրոնական վարչութեան ատենապետուհի Արուս Մելքոնեանն ու միութեան անդամներ, Համազգային Կենտրոնական վարչութեան անդամ Տիգրան Պապիկեանն ու Շրջանային վարչութեան ներկայացուցիչներ, ՀՄԸՄի Կենտրոնական վարչութեան անդամ Մհեր Դաւիթեանը եւ Շրջանային վարչութեան ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ` հիւրեր, որոնց թւում դաշնակցային, նահանգային եւ տեղական քաղաքական դէմքերի ներկայացուցիչներ, նաեւ Ռամկավար Ազատական կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութեան անդամներ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Մանրամասները՝ տեսանիւթին մէջ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոչ թե համակերպվել, այլ՝ պայքարել, սա պ

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն, հունվարի 25-ին նշեց ՀՅԴ հիմնադ

27 Հունվար 2026
Արեւմտեան Ամերիկայի Շրջանը Լոս Անջելես

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, «Հայրենիք, Ինքնութիւն, Հզօրացում» կարգախօսով,

27 Հունվար 2026
Բագրատունի. «Երբ Հիմնահարցեր Կան, Բնակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Հայկական երեսփոխանական պլոքի ն

27 Հունվար 2026
Ակնարկ. Ապու Տապիի Հետ Առնչուած Հանգամ

Ապու Տապին համեմատաբար արեւմտեան ազդեցութեան տակ գործող հարթակ կը նկատուի, մին

27 Հունվար 2026
Հերթական մարզային հանդիպումը Աբովյան ք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն հունվարի 25-ին հանդիպել են Աբովյան ք

26 Հունվար 2026
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր անհանգստություն է արտահայտում Հալեպի և Սի

24 Հունվար 2026
Գործ ունենք հերթական արշավանքի հետ, որ

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լ

23 Հունվար 2026
ԱԺ-ն մարտադաշտ է, եթե չկա քաղաքական բա

Հունվարի 22-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

23 Հունվար 2026
Քաղբանտարկյալների հարցը մեզ համար առաջ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պա

23 Հունվար 2026
Դէպի Նորոգուած Ազգային Տեսլական

Ժամանակակից սփիւռքագիտութիւնը կը շեշտէ, որ համայնքները կը դիմանան, ոչ միայն որ

23 Հունվար 2026
Բագրատունի. «Չենք Մոռցած Ու Չենք Կրնար

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

23 Հունվար 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ հունվարի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հ

22 Հունվար 2026
Փաշինյանի ռեժիմը շարունակում է արդարաց

Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են, ամբողջությամբ սպասարկում է Թուրք

22 Հունվար 2026
Այս պահին Իրանի իշխանությունները կենտր

Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր

22 Հունվար 2026
Կրինլենտ՝ Անտերսենեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբ

Վստահաբար Թորվալտսոնի համար այդ օրերուն յստակ չէր, թէ որքան պարարտ էր այդ վիթխ

22 Հունվար 2026
Խմբագրական. Ատրպէյճանի «խաղաղութեան օր

Դեկտեմբեր ամսուան վերջաւորութեան, Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարը ներկայացո

22 Հունվար 2026
Ակնարկ. Քրտական Եւ Տիւրզիական Զուգահեռ

Սուրիական իշխանութիւններուն սանձազերծած տարածքներու, ռազմական առումով քրտազերծ

22 Հունվար 2026
Սուրիահայութիւնը իրաւա-սահմանադրական խ

Այստեղ լուրջ մտահոգութիւններ գոյութիւն ունին։ Ժամանակաւոր համակարգը զգալի իշխա

21 Հունվար 2026
Միջազգային Իրաւունքի Մահը

Համաշխարհային Բ. պատերազմի աւարտին յաղթական դաշնակիցները ստեղծեցին Միացեալ ազգ

21 Հունվար 2026
Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Հզպալլայի Ն

Երեքշաբթի, 20 յունուար 2026-ին, Հըզպալլան ներկայացնող պատուիրակութիւն մը այցել

21 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company