ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Արտոյի երկիրը» ֆիլմը Գեղարվեստական ազատության ու ազգային պատասխանատվության սահմանները

03 Փետրվար 2026

2026 թվականի հունվարի 7-ից Ֆրանսիայի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսոր Թամարա Ստեփանյանի՝ 2025 թվականին նկարահանած «Արտոյի երկիրը» (ֆրանսերեն՝ Le Pays D’arto) հայ-ֆրանսիական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 6-ին՝ Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնի բացման ժամանակ՝ «Գրանդե» հրապարակում։
Ֆիլմի սյուժեն այն մասին է, թե ինչպես հայ ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու և իրենց երեխաներին Հայաստանի քաղաքացիություն տալու նպատակով Ֆրանսիայից Հայաստան ժամանած ազգությամբ ֆրանսիացի Սելինը բացահայտում է, որ ամուսինը տարիներ շարունակ ստել է իրեն։ Արտոն ժամանակին մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Չենթարկվելով վերադասի հրամանին՝ նա պատճառ է դարձել զինակից ընկերների զոհվելուն, փախել է պատերազմի դաշտից, լքել նշանած աղջկան, հեռացել Հայաստանից Ֆրանսիա, յուրացրել այլ ինքնություն, ամուսնացել ֆրանսուհի Սելինի հետ, ունեցել է 2 զավակ։ Անձնական ցավը, որից Արտոն փորձում էր փախչել ու թաղել, կրկին արթնանում է 2020 թվականի 2-րդ Արցախյան պատերազմի ժամանակ։ Չկարողանալով տանել կորստի, հիշողությունների և մեղքի ցավը՝ Արտոն ինքնասպան է լինում։ Կնոջ՝ Սելինի համար սկսվում է անսպասելի ճամփորդություն դեպի Հայաստան՝ դեպի ամուսնու անցյալը՝ սկսած 2020 թվականի պատերազմի վիրավորներից մինչև 90-ականների հաղթական պատերազմի վետերաններ ու շարունակվող պատերազմի ուրվականներ։ Սելինը պարզում է, որ ամուսնու նախկին զինակից ընկերները նրան դավաճան են համարում։

Թեև կարծիքները հիացական են ֆիլմի մասին, բայց հարցերը, որոնք առաջացան ինձ մոտ ֆիլմը դիտելուց հետո, բազմաթիվ են, իսկ տպավորությունները ոչ միայն ոչ հիացական, այլև նսեմացնող։

Ֆիլմը, որի սցենարը գրվել է տարիներ առաջ, ինչպես հեղինակն է նշում, տևական ժամանակ չի նկարահանվել ֆինանսավորում չունենալու պատճառով։ Այս ֆիլմը նկարահանելուց առաջ Թամարա Ստեփանյանը երկար ժամանակ աշխատել է Հայաստանի մասին վավերագրական այլ ֆիլմի շուրջ, որը դադարեցրել է, երբ ստացել է Արտոյի երկիրը ֆիլմը նկարելու ֆինանսավորումը։

Ֆիլմը նախապես ունեցել է այլ վերնագիր՝ Tant que le ciel le permet («Քանի դեռ երկինքը թույլ է տալիս»)։ Ֆինանսավորումը ստանալուց հետո ֆիլմում ավելացվել են, զարգացվել և փոփոխվել հատվածներ, որոնք չեն եղել նախնական տարբերակում, անդրադարձ է կատարվել 2020 թ. պատերազմին և, որ ամենակարևորն է, ֆիլմը վերանվանվել է՝ «Արտոյի երկիրը»։ Այստեղ է, որ հարցը դադարում է լինել զուտ գեղարվեստական։

Այսպիսով՝ կարևոր հարցեր, որոնք ուզում եմ ուղղել անմիջապես հեղինակին։

• Հարց 1։ Վերնագրի ընտրության և գեղարվեստական մոտեցման մասին։

Արդյո՞ք որպես ֆիլմի հեղինակ՝ գիտակցել եք, որ գլխավոր հերոսի կերպարը՝ որպես խտացում, անխուսափելիորեն ընկալվելու է որպես երկրի ու հասարակության խորհրդանիշ։ Եթե ֆիլմը պահպաներ իր նախնական վերնագիրը կամ կոչվեր, օրինակ, «Արտոյի ողբերգությունը», «Արտոյի օրագիրը», «Թաղված մեղքի ուրվականը» կամ որևէ այլ անվամբ և կկենտրոնանար բացառապես անհատի ներքին դրամայի, ողբերգության վրա, քննարկման դաշտը բոլորովին այլ կլիներ։ Այդ դեպքում հնարավոր կլիներ խոսել միայն անձնական ողբերգության, հակահերոսի, հոգեբանական փլուզման մասին։ Բայց ֆիլմը կոչվում է «Արտոյի երկիրը», և հենց այստեղ է խնդրի էությունը։ Այստեղ այլևս հնարավոր չէ պնդել, որ խոսքը միայն անհատի մասին է։ Չէ՞ որ այս ֆիլմը ճանապարհորդության ընթացքում բացահայտում կատարող, ճանապարհի միջոցով երկրի մասին ճանաչողություն ստեղծող ֆիլմ է, ինչպես ինքներդ եք նշում։ Ամենուր կան հանցագործներ, գողեր, թմրամոլներ, դասալիքներ, մանկապիղծներ, բայց մենք իրավունք չունենք վերցնելու մեկ հանցագործի, օրինակ՝ Ջոնի պատմությունը, ով մանկապիղծ է, և ֆիլմը կոչել «Ջոնի երկիրը»՝ այդպիսով ստեղծելով տպավորություն, թե տվյալ երկիրը մանկապիղծների երկիր է։ Դա կլիներ անարդար, վտանգավոր և բարոյապես անընդունելի ընդհանրացում։ Հեղինակի տեսանկյունից այն կարող է լինել սիրո, ցավի ու կարոտի ֆիլմ։

Եվ ինչպես WOS 2025 – Rencontre avec Tamara Stepanyan հաղորդման ժամանակ է Թամարան ասում, ինքը 1994 թվականից այլևս չի բնակվում Հայաստանում և այլևս չի կարող ապրել Հայաստանում, որ այնտեղ ապրելու մի ձևն էլ իր ստեղծած ֆիլմերն են և ավելացնում է, որ «Արտոյի երկիրը» իր համար ֆիլմ է, որի միջոցով արտահայտել է իր սերը դեպի անձը, դեպի հայրենիքը, դեպի Արցախը։ Բայց, հարգելի´ Թամարա, գեղարվեստական մտադրությունը բավարար չէ չեզոքացնելու ստեղծագործության իրական սոցիալական ազդեցությունը, երբ այն բացահայտորեն մի ամբողջ երկիր կապում է շեղված վարքագծերի, դասալքության և բարոյական փլուզման հետ։ Կենտրոնական հերոսի՝ անհատի անձնական դրաման ու ողբերգությունը չի կարող և չպետք է վերածվի ամբողջ ժողովրդի կամ պետության խարանաման միջոցի։ Ազատ արվեստի և հավաքական արժանապատվության միջև սահման գոյություն ունի, և այդ սահմանը այստեղ, ցավոք, հատվել է։
Ուստի ֆիլմի իրական ազդեցությունը բոլորովին այլ է՝ պայմանավորված ոչ միայն վերնագրով, այլև միջավայրի ներկայացմամբ, կերպարների ընտրությամբ։

• Հարց 2։ Ներկայացված միջավայրի մասին։

1. 2021 թվականի Հայաստանը ֆիլմում Թամարա Ստեփանյանը ներկայացրել է որպես համատարած աղքատ, կեղտոտ և ավերակ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Թեև ֆիլմի հեղինակը որպես հիմնավորում ասում է, որ ինքը չէր ուզում տուրիստական ու գեղեցիկ վայրերով Հայաստանը ցույց տալ, որ Հայաստանի բնությունը և ավերակները դիտողին տակնուվրա են անում, արտաքին ավերակները հայի ներսի ավերակների խորհրդանիշն են՝ երկրաշարժ, պատերազմ և ավելացնում, որ կինոն իրեն թույլ է տալիս «փոխել իրականությունը» (transformer la réalité), սակայն այստեղ պետք է հստակ սահման դնել․ կինոն կարող է վերաիմաստավորել իրականությունը, բայց չի կարող այն խեղաթյուրել այն աստիճան, որ ստեղծի ազգային ինքնությունը նսեմացնող պատկեր։ Սա արդեն ոչ թե խորհրդանշական խորացում է, այլ միակողմանի և վտանգավոր ընդհանրացում։ Ֆիլմը համարվում է գեղարվեստական, բայց այնտեղ շատ են վավերագրական տեսարանները, որոնք արդեն նկարահանվել էին փաստագրական այն ֆիլմի համար, որը ժամանակավորապես դադարեցվել է։ Թեպետ գեղարվեստական կինոյում վավերագրական նյութի կիրառումը ընդունված և արդյունավետ հնարք է, առավելապես դրանով պայմանավորված այն պարտադրում է գեղարվեստական հատվածում զգոն վերաբերմունք փաստերի նկատմամբ՝ խուսափելով այնպիսի երևակայության այնպիսի թռիչքներից , որոնք կարող են խեղաթյուրել իրականությունը։

• Հարց 3։ Ընտրված կերպարների մասին

– Ինքներդ եք հաղորդման ժամանակ ասում, որ ֆիլմը ներկայացնում է Հայաստանը, հայ կինոն, մեր պատմությունը։ Մեր արցախյան դրաման այդքան մարդկանց առջև ներկայացնելով և հայտարարելով, որ սա Ձեզ համար ֆիլմ է՝սեր դեպի անձը, դեպի հայրենիքը, դեպի Արցախը կորցրած Արցախը։ Ֆիլմի թեման կպչում է ձեզ, քանի որ խոսում եք պատերազմից, և բոլորը տեսնում են՝ ինչ նուրբ ձևով եք խոսում պատերազմի մասին. շատ խոսքեր չկան, լսելի է աղմուկ, որը ավելի շատ պատերազմի տրավման է արտահայտում։ Ինչո՞ւ եք պատերազմի նուրբ թեման ներկայացնում դասալիքի, փախչողի ու վախկոտի հայացքով՝ առանց բարոյական հակակշռի։ Արտոն դասալիք է, փախուստի մեջ ապրող, վախկոտ ու ստախոս մարդ՝ հակահերոս։ Ի՞նչ իմաստ ունի հակահերոսի մասին ֆիլմ նկարել և այն էլ վերնագրել այնպես, որ Հայաստանը ներկայացվի որպես հակահերոսների երկիր, հայի հակառակ կողմի պատկեր։ Ու ակամայից հիշում ես համանուն մի գիրք՝ «Երկրի հակառակ կողմը», որի հեղինակը ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի ներկայիս վարչապետն է, ով օրնիբուն պայքար է մղում՝ պղծելու և ոչնչացնելու հայ ազգի ինքնությունն ու հեղինակությունը՝ մե´կ ամոթալի պարտությամբ, մե´կ ժողովրդին պառակտելով, մե´կ հազարամյա Հայ Առաքելական եկեղեցին պիղծ ու անբարո հոգևորականներով «բարենորոգելով»։
– Ինչո՞ւ 2020 թվականի պատերազմում զոհվածների և պայքարողների կերպարները մղված են երկրորդ պլան կամ անտեսված, իսկ կենտրոնում դրել եք դասալիքի փախուստը։ Ինչո՞ւ ֆիլմում չկա արժեքային հակադրությունը՝ դասալիքի, ստախոսի ու վախկոտի և դիմադրող, համարձակ, ճշմարտախոս ու պայքարող հայ զինվորի միջև։
– Արդյո՞ք գիտակցել եք, թե բարոյական ի՞նչ պատկեր է ֆիլմը ձևավորում օտար հանդիսատեսի մոտ Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Չէ՞ որ հաղորդման ժամանակ Ձեզ ուղղված հարցին ինքներդ եք պատասխանում, որ ֆիլմը ներկայացնում է Հայաստանը, հայ կինոն, մեր պատմությունը, մեր արցախյան տրավման և հենց սկզբից Ձեր նպատակն էր Ֆրանսիայից ժամանած կնոջ միջոցով բացահայտել Արտոյի երկիրը՝ Հայաստանը։ Ինչո՞ւ եք նման լույսի տակ բացահայտում Հայաստանը։
– Ինչո՞ւ եք ընտրել հատկապես ամենաբացասական սոցիալական ու վարքագծային, կամ խեղճ ու թշվառ կերպարները՝ որպես Հայաստանը և հային ներկայացնող, օրինակ՝ ինչո՞ւ է հայ տղամարդը ներկայացվում որպես օտար կնոջ հանդեպ հնարավոր շահագործող, երբ նկատում է Սելինին ճանապարհին միայնակ կանգնած։ Հայ տղամարդը ճանապարհին միայնակ կնոջ տեսնելիս բնազդաբար վնասելու ցանկություն չի ունենում։ Կամ ինչո՞ւ եք այդքան կարևորել նարդի խաղալը հենց թուրքական բառօգտագործումով ներկայացնելը, չլինի՞ դա էլ այսօր քարոզվող իշխանական կեղծ խաղաղության օրակարգի մի մասն է։
– Ինչո՞ւ է հայ կինը ներկայացվում բարոյապես այլ լույսի ներքո՝ որպես հարբեցող, այն էլ օղի օգտագործող, «մարտական էկզոտիկ» կերպար։ Սա կնոջ ազատության պատկերում է, թե՞ արտաքին հայացքի կողմից ստեղծված կլիշե։ Հայ երիտասարդ կինը հոր ներկայությամբ, որպես կանոն, չի ծխում։ Բացի այդ, ինչո՞ւ եք այդքան կարևորել այն փաստը, որ ֆրանսուհուն հայ կինը հուշում է, թե Հայաստանի քաղաքացիություն ստանալը Սելինի որդուն կկանգնեցնի պարտադիր զինվորական ծառայության անցնելու փաստի առաջ։ Ինչպես կարող էր Արցախի համար կռված ու դեռ կռվող հայի աղջիկը, ով գաղտնի դրոններ է տեղափոխում Արցախ, այդ ձևով և այդքան կարևորեր այդ փաստը։ Բացի այդ՝ նշում եք, որ ֆիլմում չի հնչում ո´չ Արցախ, ո´չ Ղարաբաղ անվանումը, ավելի շուտ Արցախի խորհրդանշական ներկայությունն է՝ անորոշ, անգտնելի տարածք, բայց հենց Ձեր ստեղծած հայ կերպարը Սելինին Արցախի տեղանքը բացատրելիս իր նկարածի մեջ գրում է Ղարաբաղ՝ Karabakh։ Արցախի համար պայքարողի դուստրը և ինքը՝ պայքարողը, ինչո՞ւ չեն գործածում Արցախ բառը։
– Արդյո՞ք գիտակցել եք, թե ազգային ինչ մտակաղապարներ եք ներկայացնում օտար հանրությանը։ Չէ՞ որ կինոն արվեստի առանձնահատուկ այն ճյուղն է, որը օժտված է հզոր խորհրդանշական, սոցիալական և հոգեբանական ազդեցությամբ։
– Ինչո՞ւ են ֆիլմում բացակայում ժամանակակից, արժանապատիվ, մտածող հայ մարդկանց կերպարները։

Այսպիսով, որպես ամփոփում, նշեմ, որ անընդունելի է Հայաստանի, այն էլ պատերազմական երկրի նուրբ թեման շոշափելով, ներկայացնել այն որպես դավաճանների, դասալիքների և ինքնասպանների երկիր։ Անարդար ընդհանրացումները հարվածում են ժողովրդի, ազգի ինքնությանը և պատվին։ Եվ այսօր, երբ հայն ու Հայաստանը կանգնած են ինքնության պահպանման խնդրի առջև, սա ևս մեկ հարված էր մեր ինքնությանը։

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ ֆիլմը հովանավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Դա ստիպում է մտածել, թե ինչու պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմում կենտրոնական հերոսը դավաճան է, դասալիք, ընտանիքը լքած, մարտական ընկերների մահվան պատճառ դարձած մարդ։ Չէ՞ որ հայրենասիրությունը ԿԳՄՍ նախարարի համար հուռա երևույթ է, իսկ իրական հերոսները՝ ֆաշիստներ։ Ուստի պատահական չէ, որ ֆիլմի վերնագիրը փոխվել է, իսկ թե որոնք են նախնական սցենարից փոփոխված ու ավելացված հատվածները՝ մնում է յուրաքանչյուրի երևակայությանը։

Ամենացավալին այն է, որ կինոդահլիճում ֆիլմը դիտելիս ներկա էին գրեթե միայն ֆրանսիացիներ, ովքեր իրենց հետ տարան մի պատկեր՝ Հայաստանը որպես աղքատ, կեղտոտ, բարոյապես փլուզված երկիր, որտեղ մարդիկ դավաճանում են, փախչում պատերազմից և վերջում ինքնասպան լինում։

Հարկ եմ համարում նշել, թե հարցին՝ ինչու Շվեյցարիան հետաքրքրվեց այս ֆիլմով, հեղինակը պատասխանում է, թե կարծում է՝ վերջիններս գիտեին, որ եղել են հակամարտություններ՝ կապված Ադրբեջանի, Թուրքիայի հետ, Ցեղասպանության հետ, բայց շատ բան չգիտեին։ Ընտրել են այս ֆիլմը՝ որպես մեծ լուսարձակ, որպեսզի լույս նետեն մեր իրականության վրա։ Ուստի այս փաստը ավելի պատասխանատու է դարձնում Հայաստանին, հային ու պատերազմի թեմային ցանկացած անդրադարձ։ Բացի այդ, հարգելի Թամարա Ստեփանյան, ցեղասպանությունը չի կարելի որակել զուտ որպես հակամարտություն, ու Ձեր պատասխանն էլ իր հերթին ջնջում է գեղարվեստականի եզրերը, և ֆիլմը տանում է դեպի վավերագրություն։ Իսկ այս հարթության վրա խեղաթյուրումները անելը անթույլատրելի է քանի որ իր հերթին բերում է ընկալման պատմական-քաղաքական-ազգային կոնտեքստ։

Վերջում նշեմ, որ գեղարվեստական ազատությունը չի ազատում մարդկային և, առավել ևս, ազգային որևէ պատասխանատվությունից։

Անժելա Հարությունյան
«Դրօշակ» թիվ 1 2026 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգաց

Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկ

04 Փետրվար 2026
Սփիւռքը պէտք է վերածուի ազգային նախաձե

Այս ամբողջ ընթացքը կասեցնելու առիթը յառաջիկայ Յունիսին Հայաստանի մէջ տեղի ունե

04 Փետրվար 2026
Հալէպի մեջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխակա

Տօնակատարութեան գեղարուեստական յայտագիրը սկսաւ Համազգայինի «Զուարթնոց» երգչախո

04 Փետրվար 2026
Սահմանադրութիւնը Կարելի Չէ Շրջանցել

Հայաստանի Հանրապետութեան մէջ իշխանութիւններու եւ Հայ եկեղեցւոյ միջեւ արուեստակ

04 Փետրվար 2026
Քաղաքացիական Իրաւանց Ոտնակոխումի Բողոք

Օզի հայատեաց այս յայտարարութիւններուն դէմ բողոքի ալիքը շարունակուեցաւ աճիլ եւ

03 Փետրվար 2026
Լիլիթ Գալստյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրես

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդ

03 Փետրվար 2026
Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտո

ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվական

03 Փետրվար 2026
Երբ Հայրենիքը կործանվում է, համայն հայ

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են

03 Փետրվար 2026
Ակնարկ. Ուրուագիծեր Դէպի Նոր Շրջափուլ

Միացեալ Նահանգներ-Իրան լարուածութեան համապատկերին վրայ փոխսպառնալիքներն ու հռե

03 Փետրվար 2026
Կազմակերպված վրեժխնդրության առաջին կառ

Բացի նպատակից՝ «Հանձնախմբի» և «Նեմեսիսի» միջև կարելի է նշել ևս մեկ-երկու ընդհա

03 Փետրվար 2026
Համաժողովրդական բանակ եւ ազգային ինքնա

Այս մոտեցումը հատկապես կարևոր է փոքր ազգերի համար, որոնց գոյության պայքարը մշտ

03 Փետրվար 2026
Դաշնակցութի՛ւն ինչպէ՞ս բնութագրել քեզ

Լրատւութեան մը ընթացքին անցորդներուն ուղղուած հարցումը յամեցաւ մտքիս մէջ։ Մէ՞կ

03 Փետրվար 2026
1948 թվականի Ցեղասպանության հանցագործո

Իրավական սահմանման թերությունները. պաշտպանվող խմբերի սահմանափակությունը Կոն

03 Փետրվար 2026
«Արտոյի երկիրը» ֆիլմը Գեղարվեստական ազ

2026 թվականի հունվարի 7-ից Ֆրանսիայի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսոր Թա

03 Փետրվար 2026
Ով մոռանա….

1970-ին թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանությունը հերքելուց անցան հերթ

03 Փետրվար 2026
Հայերի ազգային առաջին բողոքի ձայնը Կան

Տարաբնույթ աղբյուրների համաձայն, Կանադայում հայկական գաղութի ձևավորումը սկսվել

03 Փետրվար 2026
Կառավարվող լարվածություն՝ Իրան-ԱՄՆ հար

Միաժամանակ, իրանական վերլուծություններում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով

02 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Քարնիի ախտաճանաչումը յստակ է. մենք չենք գտնուիր պարզ անցումային շրջանի մը մէջ,

02 Փետրվար 2026
ԱՄՆ հիմնական նպատակը Իրանում իշխանափո

«Երկրի հարցը» հաղորդման հյուրն է իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սա

02 Փետրվար 2026
Սփյուռքն առաջ է մղում ազգային նշանակու

Հայ դատը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այնպիսի բանաձեւեր

02 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company