ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Սփյուռքն առաջ է մղում ազգային նշանակության հարցերը

02 Փետրվար 2026

Հայ դատը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այնպիսի բանաձեւերի ընդունմանը, որոնք ուղղված են Հայաստանի անվտանգության պաշտպանությանը և Ադրբեջանից հաշվետվություն պահանջելուն՝ իրականացված ցեղասպանական գործողությունների համար։

«Հայաստանում խաղաղությունը կարող է լինել միայն արդարության վրա։ Եթե դիմացդ երկիր է, որը շարունակում է ցեղասպանական գործողությունները, շարունակում է Երևանը ադրբեջանական հայտարարել, շարունակում է զորք պահել Հայաստանի տարածքներում, ապա երկարատև խաղաղությունն անկարելի է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանը։

Նրա փոխանցմամբ՝ մեծ աշխատանք է տարվում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ինչպես նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանության համար։

ԱՄՆ-ի իշխանությունների քննարկմանը ներկայացվող բանաձևերը նպատակ ունեն՝ կանխել ամերիկյան ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, կենտրոնանալ ռազմագերիների վերադարձի վրա, պաշտպանել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը։

«Այս բանաձևերը զորակցություն ունեն թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական կոնգրեսականների կողմից»,- ասել է խոսնակը։

Մասնավորապես՝ անցյալ տարվա օգոստոսին ավելի քան 80 կոնգրեսականներ նամակ են հղել Սպիտակ տանը՝ նշելով, որ ռազմագերիների հարցը պետք է առանցքային դեր խաղա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում։

«Սպիտակ տունը պատասխան նամակով հանմաձայնել է, որ հայ ռազմագերիների ազատման հարցը առաջնահերթություն է, ինչպես նաև Արցախի ժողովրդի վերադարձի հարցը շարունակվող բանակցությունների շրջանակում իրենք անհրաժեշտաբար առաջ են մղելու։ Մենք դա համարում ենք դրական քայլ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է Չուլջյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող հիմնական աշխատանքը կենտրոնացած է երեք բանաձևերի շուրջ՝ Հայաստանի անվտանգության ապահովում և Ադրբեջանի ագրեսիայի կանխում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանություն 907-րդ բանաձևի ուժեղացում՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը սահմանափակելու համար:

Բացի այդ, քննարկվում է նաև մեկ այլ նախաձեռնություն՝ կապված Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման հետ։

«Հաջորդ շաբաթների ընթացքում մեր աշխատանքը էլ ավելի կընդլայնվի»,- եզրափակել է Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը։

«Փաստինֆո»- ի հարցին, թե որքանով է բարդացել վերջին տարիներին Հայ դատի հաձնախմբի աշխատանքը և արդյոք ճիշտ է, որ կա ծավալված արշավ Հայ դատի հանձնախմբի դեմ, Չոուլջյանն ասաց, որ արշավ միշտ էլ եղել է, վերջին տարիներին առավել շատ՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսներին սպասվում է Հայ դատի դեմ հարձակումների և քարոզչական արշավների ակտիվացում։

«Հայաստանում ընտրությունները մոտենում են, կփորձեն հարվածել Դաշնակցությանը, և դրա հետ մեկտեղ՝ Հայ դատի հանձնախմբի դեմ արշավը կուժեղանա։ Բայց մենք շատ հստակ բացատրում ենք, թե ինչ խնդիրներ ենք տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ ծավալված այդ խաղաղության օրակարգի շուրջ և, թե ինչու ենք մտահոգված ու որքան էլ դժվարացած լինի գործելն աշխատանքները շարունակվում են »,- նշել է նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company