ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հալէպի մեջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 135ամեակի տօնակատարութիւնը

04 Փետրվար 2026 ՊԱՅՔԱՐ, ՆՈՒԻՐՈՒՄ, ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 31 Յունուարին, Հալէպի «Գ. Եսայեան» սրահէն ներս տեղի ունեցաւ հայ ժողովուրդի ծոցէն ծնած կազմակերպութեան 135ամեակի տօնակատարութիւնը։

Տօնակատարութեան ներկայ էին` Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Արք. Աշգարեան, Բերիոյ Թեմի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի. Տ. Պետրոս Արք. Միրիաթեան, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքապետի ներկայացուցիչ պատուելի Սիմոն Տէր Սահակեսն, Պատկան Մարմինի. Ազգ. Վարչութեան, հալէպահայ կազմակերպութիւններու, մարզական, բարեսիրական, մշակութային միութիւններու ներկայացուցիչներ ու երիտասարդներ։

Օրուան բեմավարը ձեռնարկը բաց յայտարարեց Հայաստանի եւ Արցախի քայլերգներով, ապա ներկաները հրաւիրեց մէկ վայրկեան յոտնկայս յարգելու յիշատակը բիւրաւոր նահատակներուն։

Բացման խօսքով Մարինա Ասատուրեան ըսաւ. «135-ամեայ կազմակերպութիւնը պայքարի եւ նուիրումի ուղիով կերտուած կամքի ու հայրենիքի վերակերտման մարմնացումն է»։ Ան նկատել տուաւ, որ ժողովուրդի ծառայութեան առաքելութիւնը կը շարունակուի տարաբնոյթ պայմաններու մէջ։

Տօնակատարութեան գեղարուեստական յայտագիրը սկսաւ Համազգայինի «Զուարթնոց» երգչախումբի հայրենասիրական եւ յեղափոխական երգերու ելոյթով, գեղարուեստական ղեկավարութեամբ մայեսթրա Գայիանէ Սիմոնեան Տէրեանի, դաշնամուրի ընկերակցութեամբ Լիզէթ Սէրայտարեան-Աւընեանի։ Երգչախումբի երգացանկի վերջին ստեղծագործութեան՝ «Արարատից Արագած»-ին երգչախմբային մշակումը կատարած էր խմբավարուհին։

Օրուան բեմավարներ` Աննա Պարսամեան եւ Համազասպ Շաքարեան, անդրադարձան ՀՅԴ.ի գաղափարաբանութեան եւ առաքելութեան։ Ապա, ներկաները վայելեցին Հայաստանէն ժամանած ազգային-հայրենասիրական երգերու մեկնաբան Սուրէն Աճեմեանի կատարումը։

Արինա Պօշկէզէնեան եւ Արփի Գրտանեան ասմունքեցին Յովհաննէս Շիրազի եւ Վահան Տէրեանի բանաստեղծութիւններէն համադրում մը։

Ասմունքին յաջորդեց Համազգայինի լարային քառեակի ելոյթը, որ կ՚ընդգրկէր յեղափոխական երգերու համադրում մը, երաժշտական մշակումով՝ Ժիրայր Րէիսեանի։

Օրուան բանախօս Զեփիւռ Է. Րէիսեան անդրադարձաւ Զարթօնքի շրջանին յաջորդող տարիներուն Դաշնակցութեան ծնունդ տուող պատճառներուն, հայ կեանքէն ներս անոր դերակատարութեան ու 135 տարիներու գաղափարական հիմքով պսակուած երթին՝ հայրենիքի մէջ թէ սփիւռքի։

Անդրադառնալով Հայաստանի քաղաքական կեանքի վերիվայրումներուն, ան ըսաւ. «Արցախի յանձնումէն ետք, վտանգուած է Հայաատանի գոյութիւնը՝ ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը։ Սասանուած են մեր անվտանգութիւնը, ազգային արժէքները եւ Հայաատան-Սփիւռք միասնութիւնը։ Տարածուած են հիասթափութիւնն ու պառակտումը հայրենիքի ու սփիւռքի մէջ։ Ողջ հայութեան կը փորձեն պարտադրել անձնատուութիւն, շարունակական զիջումներ եւ ինքնութեան մաշում, թիրախաւորելով մեր ինքնութեան սիւները՝ հայ եկեղեցին, պատմութիւնը, ազգային խորհրդանիշերը, հայրենասիրութիւնն ու հաւաքական լինելիութեան գիտակցութիւնը, մոռացութեան կը տրուին Պաքուի մէջ կալանաւորուած հերոսները»: Այնուհետեւ յոյս յայտնեց, որ ազգային գիտակցութեամբ տոգորուած հայութիւնը տէրը կը մնայ իր իրաւունքնեդուն ու կը կասեցնէ թաւալգլոր անկումը մեր հայրենիքին։

Անդրադառնալով սուրիահայութեան մարտահրաւէրներուն եւ տարածաշրջանի բարդ կացութեան, Րէիսեան ըսաւ. «Սուրիական համայնքը պատահական գոյութիւն մը չէ։ Ան պատմական փորձառութեան, կազմակերպուած կեանքի եւ համազգային նուիրումի արդիւնք է։ Տասնամեակներու բարդուած ջանքերով ու ծով զոհողութիւններով ստեղծուած են դպրոցներ, մշակութային կեդրոններ, մամուլ եւ միութենական ու կազմակերպական կառոյցներ։ Եկեղեցին, դպրոցը եւ ազգային կառոյցները ոչ միայն ծառայութիւններու դաշտ են, այլեւ՝ գոյութեան երաշխիք։
«Համայնքի նօսրացումով հանդերձ հրամայական է սուրիահայութեան կազմակերուածութիւնն ու գոյերթի պահպանումը։

Այս իսկ պատճառով իր հոգեւոր եւ աշխարհիկ թեւերով համայն հայութեան շարունակական հոգատարութեան առարկան դարձած է ան»։

Ընթերցուեցան այս առիթով ուղղուած շնորհաւորագրերը։

Հանդիսութեան եզրափակիչ պատգամով Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Արք. Աշգարեան ըսաւ. «Առաւել քան մէկ եւ քառորդ դար ծառայութեան կեանք մը, պայքարի կեանք մը, նուիրումի կեանք մըն է որ կը յիշատակուի այսօր։ Կեանք մը, որ ամբողջութեամբ ընծայուած է հայուն ու անոր արժէքներուն։ Պայքարի կեանք մը ընդդէմ անարդարութեան, իրաւազրկումի եւ բռնատիրութեան, ընդդէմ ընդհանրապէս անհոգութեան եւ կրաւորականութեան։ Պայքարի կեանք մը, որ ինքնին կու գայ պաշտպանելու այն բոլոր սրբութիւնները, որոնք հայու իրաւունքն են՝ հայրենիք, հող եւ ժառանգութիւն»։

«Այսօր մեր յարգանքի տուրքը կը մատուցենք բոլոր մտաւորականներուն, տիտաններուն, նուիեալներուն, որոնք Դաշնակցութեան իտէալին հաւատարիմ մնալով նուիրեցին, աշխատանք տարին, ծառայեցին ու հայրենիք կերտեցին։ 135ամեակը հրաւէր մըն է բոլորիս միասնաբար, ձեռք-ձեռքի տուած, համայնական գիտակցութեամբ նոյն նպատակին ծառայելու, տագնապելու, երկնելու եւ նպատակասլաց հայեացքով աշխատելու, որպէսզի հասնինք ՀՅԴ-ի ուրուագծած ժողովուրդի բարեկեցութեան, ազատութեան ու ամբողջական ու խաղաղ հայրենիքի կերտման գաղափարին»:
Ապա Մակար սրբազան շնորհաւորեց ՀՅԴ 135ամեակը եւ հանդիսութիւնը կազմակերպողներն ու յայտագրին մասնակիցները։

Տօնակատարութիւնը փակուեցաւ «Մշակ Բանուոր» քայլերգով։

Արփի Արապանեան
Եսթեր Կիւլտալեան

Գ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգաց

Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկ

04 Փետրվար 2026
Սփիւռքը պէտք է վերածուի ազգային նախաձե

Այս ամբողջ ընթացքը կասեցնելու առիթը յառաջիկայ Յունիսին Հայաստանի մէջ տեղի ունե

04 Փետրվար 2026
Հալէպի մեջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխակա

Տօնակատարութեան գեղարուեստական յայտագիրը սկսաւ Համազգայինի «Զուարթնոց» երգչախո

04 Փետրվար 2026
Սահմանադրութիւնը Կարելի Չէ Շրջանցել

Հայաստանի Հանրապետութեան մէջ իշխանութիւններու եւ Հայ եկեղեցւոյ միջեւ արուեստակ

04 Փետրվար 2026
Քաղաքացիական Իրաւանց Ոտնակոխումի Բողոք

Օզի հայատեաց այս յայտարարութիւններուն դէմ բողոքի ալիքը շարունակուեցաւ աճիլ եւ

03 Փետրվար 2026
Լիլիթ Գալստյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրես

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդ

03 Փետրվար 2026
Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտո

ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվական

03 Փետրվար 2026
Երբ Հայրենիքը կործանվում է, համայն հայ

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են

03 Փետրվար 2026
Ակնարկ. Ուրուագիծեր Դէպի Նոր Շրջափուլ

Միացեալ Նահանգներ-Իրան լարուածութեան համապատկերին վրայ փոխսպառնալիքներն ու հռե

03 Փետրվար 2026
Կազմակերպված վրեժխնդրության առաջին կառ

Բացի նպատակից՝ «Հանձնախմբի» և «Նեմեսիսի» միջև կարելի է նշել ևս մեկ-երկու ընդհա

03 Փետրվար 2026
Համաժողովրդական բանակ եւ ազգային ինքնա

Այս մոտեցումը հատկապես կարևոր է փոքր ազգերի համար, որոնց գոյության պայքարը մշտ

03 Փետրվար 2026
Դաշնակցութի՛ւն ինչպէ՞ս բնութագրել քեզ

Լրատւութեան մը ընթացքին անցորդներուն ուղղուած հարցումը յամեցաւ մտքիս մէջ։ Մէ՞կ

03 Փետրվար 2026
1948 թվականի Ցեղասպանության հանցագործո

Իրավական սահմանման թերությունները. պաշտպանվող խմբերի սահմանափակությունը Կոն

03 Փետրվար 2026
«Արտոյի երկիրը» ֆիլմը Գեղարվեստական ազ

2026 թվականի հունվարի 7-ից Ֆրանսիայի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսոր Թա

03 Փետրվար 2026
Հայերի ազգային առաջին բողոքի ձայնը Կան

Տարաբնույթ աղբյուրների համաձայն, Կանադայում հայկական գաղութի ձևավորումը սկսվել

03 Փետրվար 2026
Ով մոռանա….

1970-ին թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանությունը հերքելուց անցան հերթ

03 Փետրվար 2026
Կառավարվող լարվածություն՝ Իրան-ԱՄՆ հար

Միաժամանակ, իրանական վերլուծություններում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով

02 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Քարնիի ախտաճանաչումը յստակ է. մենք չենք գտնուիր պարզ անցումային շրջանի մը մէջ,

02 Փետրվար 2026
ԱՄՆ հիմնական նպատակը Իրանում իշխանափո

«Երկրի հարցը» հաղորդման հյուրն է իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սա

02 Փետրվար 2026
Սփյուռքն առաջ է մղում ազգային նշանակու

Հայ դատը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից այնպիսի բանաձեւեր

02 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company