ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղաքականութիւնը եւ Հայաստանը (Բ. մաս)

15 Փետրվար 2026 Նախորդ յօդուածում վերլուծելով Եւրոպական Միութեան տարածաշրջանային քաղաքականութեան հիմնական ուղենիշները` եզրակացրեցինք, որ մեր տարածաշրջանում Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան աշխուժացման պայմաններում Հայաստանը մի երկիր է, որ հանդէս է գալիս որպէս տարածաշրջանում Եւրոպական միութեան կարեւոր գործընկեր, ում հետ յարաբերութիւններն առաջանցիկ զարգացում են ապրում: Հայաստանը նաեւ մի երկիր է, որտեղ, ի դէմս Եւրոպական Միութեան քաղաքացիական դիտորդական առաքելութեան, ԵՄ-ն նաեւ ֆիզիքական ներկայութիւն ունի: Թերեւս ամենակարեւորը` Հայաստանը մի երկիր է, որի ժողովուրդը, քաղաքական ուժերը, առհասարակ քաղաքական մշակոյթը տրամադիր է Եւրոպական Միութեան հետ յարաբերութիւնների շարունակական զարգացմանը, եթէ ի հարկէ դրանք Հայաստանը չվերածեն աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի:

Նաեւ նկատեցինք, որ ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների կայուն զարգացման վրայ բացասական ազդեցութիւն կարող է ունենալ Հայաստանի առաջիկայ նախընտրական գործընթացներում ԵՄ միակողմանի դիրքաւորումը, ՀՀ գործող իշխանութիւններին անթաքոյց պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ` վերջիններիս կողմից ՀՀ ներքաղաքական գործընթացներում եւրոպական աջակցութեան ստացման փորձերը եւ այլն:

Սոյն յօդուածում անդրադարձ կը կատարենք ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների իրաւաքաղաքական ու հաստատութենական կարգաւորումներին եւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման հիմնական ուղղութիւններին:

Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական Միութեան յարաբերութիւնները հաստատութենական հենքի վրայ դնելու նախաքայլերն սկսուեցին 1996 թուականից, երբ ՀՀ եւ ԵՄ միջեւ ստորագրուեց «Գործընկերութեան եւ համագործակցութեան մասին» համաձայնագիրը: Այն ուժի մէջ մտաւ 1999-ից: ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների համար շարունակում է հիմնադրութային նշանակութիւն ունենալ «Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը (ՀԸԳՀ/CEPA)»: Այն ստորագրուեց 2017 թուականի նոյեմբերի 27-ին եւ, ըստ էութեան, կրկնում էր ՀՀ-ԵՄ ընկերակցութեան համաձայնագրի նախագծի քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը համաձայնեցուած էր Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցութեան պահանջներին: Շուրջ չորս տարի անց համաձայնագիրը մտաւ ուժի մէջ:

ՀԸԳՀ-ն չափազանց յաւակնոտ եւ եզակի համաձայնագիր է ոչ միայն Արեւելեան գործընկերութեան, այլ թերեւս` հարեւանութեան քաղաքականութեան ամբողջ տարածքի համար, ներառում է հանրային կեանքի բոլոր ոլորտները եւ որակական ու բովանդակային բոլորովին նոր մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը (CEPA) հանդիսանում է Հայաստանի եւ Եւրոպական Միութեան յարաբերութիւնների խորացման համապարփակ իրաւաքաղաքական հիմքը` ընդգրկելով քաղաքական երկխօսութիւնը, ժողովրդավարութեան եւ իրաւունքի գերակայութեան ամրապնդումը, մարդու իրաւունքների պաշտպանութիւնը, դատաիրաւական եւ հանրային կառավարման բարեփոխումները, ինչպէս նաեւ` փտածութեան դէմ պայքարը: Միաժամանակ համաձայնագիրը նպաստում է արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան ոլորտում համագործակցութեան խորացմանը` ուղղուած տարածաշրջանային կայունութեան եւ անդրազգային սպառնալիքների դէմ համատեղ գործողութիւններին:

Տնտեսական եւ առեւտրային ոլորտներում CEPA-ն միտուած է` գործարար միջավայրի բարելաւմանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացմանը, մրցակցութեան, պետական գնումների եւ սպառողների պաշտպանութեան եւրոպական չափորոշիչների ներդրմանը, ինչպէս նաեւ ֆինանսական կայունութեան ամրապնդմանը` ներառելով նաեւ փոխադրամիջոցների եւ ուժանիւթի ոլորտների զարգացումը` ուժանիւթային անվտանգութեան եւ կայունութեան շեշտադրմամբ:

Համաձայնագիրը ներառում է շրջակայ միջավայրի եւ կլիմայի քաղաքականութիւնը, թուային փոխակերպումն ու առցանց անվտանգութիւնը (cybersecurity), կրթութեան, գիտութեան, երիտասարդութեան, սոցիալական քաղաքականութեան եւ առողջապահութեան ոլորտներում համագործակցութեան խորացումը, ինչպէս նաեւ մշակութային համագործակցութիւնը, քաղաքացիական հասարակութեան եւ խօսքի ազատութեան ամրապնդումը` ձեւաւորելով Հայաստան-ԵՄ գործընկերութեան երկարաժամկէտ եւ կայուն զարգացում:

Այս փաստաթղթի վրայ են յենւում ՀՀ-ԵՄ զանազան պայմանագրեր, համաձայնագրեր, յուշագրեր, արձանագրութիւններ, տարբեր կանոնակարգեր եւ այլն:

ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները, յատկապէս ներկայ գործընթացները ամբողջականօրէն հասկանալու համար անհրաժեշտ է հայեացք նետել 2025 թ. դեկտեմբերի 3-ին ստորագրուած «Հայաստան-ԵՄ գործընկերութեան ռազմավարական օրակարգ» փաստաթղթին, որն ընդունուել է ՀՀ-ԵՄ գործընկերութեան խորհրդի շրջանակում եւ նպատակ ունի գործառնական առումով կառավարել երկկողմ յարաբերութիւններն առաջիկայ եօթ տարիների համար:

Փաստաթղթով սահմանւում են գործընկերութեան առաջնահերթ ոլորտներ` ժողովդրավարութեան եւ մարդու իրաւունքների ամրապնդում, տնտեսական զարգացում, անվտանգութեան եւ պաշտպանութեան համագործակցութիւն, վիզաների ազատականացման երկխօսութիւն, ինչպէս նաեւ` տարածաշրջանային կապուածութիւն եւ ներդրումներ:

Այժմ փորձենք հասկանալ, թէ որո՛նք են այս փաստաթղթի կարեւոր կէտերը:

Այս փաստաթղթում առաջինն աչքի ընկնող ուշագրաւ դրոյթներից մէկը այն է, ըստ որի, Հայաստան-ԵՄ գործընկերութեան ռազմավարական օրակարգի շրջանակներում ձեռնարկուող գործողութիւնները պէտք է լիովին համապատասխանեն ՀԸԳՀ-ին, այդ թուում` դրա նախաբանին: Բանն այն է, որ ի թիւս այլնի` ՀԸԳՀ-ի նախաբանը շատ կարեւոր անդրադարձ է կատարում ղարաբաղեան հակամարտութեանը` ճանաչելով ԵԱՀԿ Մինսքի խմբի մանտաթի բացառիկութիւնն ու արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի իրացման կարեւորութիւնը, ի շարս տարածքային ամբողջականութեան եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների:

Փաստաթղթում վերահաստատւում է Հայաստանի համար ԵՄ դիմակայունութեան եւ աճի ծրագիրը` 2024-2027 թուականների համար 270 միլիոն եւրօ արժողութեամբ օժանդակութեան փաթեթ: Դրանով ԵՄ-ն կը տրամադրի` 1) 200 միլիոն եւրօ դրամաշնորհային օժանդակութիւն` ընկերային-տնտեսական օրակարգին եւ ԵՄ-ի հետ առաւել սերտ ոլորտային համագործակցութեանն աջակցելու համար, եւ 2) 70 միլիոն եւրօ ներդրումային դրամաշնորհներ` առեւտրի, ուժանիւթային եւ փոխադրամիջոցների ոլորտներում պետական եւ մասնաւոր ներդրումները զօրաշարժի ենթարկելու եւ մասնաւոր հատուածն ամրապնդելու նպատակով:

Ռազմավարական օրակարգում նաեւ արձանագրուած է, որ առաջիկայ տարիներին անհրաժեշտ կը լինի լրացուցիչ ուշադրութիւն դարձնել աւելի քան 115.000 տեղահանուած հայերի կարիքների բաւարարմանը եւ նրանց` ընկերային-տնտեսական համակարգում ներառմանը:

Ռազմավարական օրակարգով կարեւորւում է նաեւ 2024 թ. նոյեմբերից մեկնարկած` ՀՀ-ԵՄ վիզայի դրութեան ազատականացման ուղղուած ընթացիկ գործընթացները պատշաճ ժամանակում աւարտելու հանգամանքը:

Կարեւոր է նաեւ նկատել, որ ռազմավարական օրակարգը նոյնպէս համապատասխանեցուած է ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցելու հանգամանքին: Փաստաթղթում մասնաւորապէս գրուած է. «Տնտեսական, առեւտրային եւ էներգետիկ դիւերսիֆիկացմանը եւ առանցքային ոլորտներում նորմատիւ իրաւական ակտերի հետագայ համապատասխանեցմանը (եթէ դրանք համատեղելի են Հայաստանի կողմից այլ միջազգային կազմակերպութիւններին անդամակցելու եւ ստանձնած պարտաւորութիւնների հետ)»:

Այս փաստաթղթի հիմնական նորամուծութիւնը թերեւս անվտանգային քաղաքականութեան բաժինն է: Այստեղ մասնաւորապէս ասւում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցութիւնը կ’ուղղուի` տարածաշրջանային անվտանգութեան, անվտանգութեան ոլորտի բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման, ահաբեկչութեան դէմ պայքարի, կիբերանվտանգութեան եւ հիբրիդային սպառնալիքների, այդ թուում` արտաքին տեղեկատուական ձեռնածութեան եւ միջամտութեան դէմ պայքարի հարցերին: Իբրեւ նպատակ` սահմանուած է Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ կայուն եւ արժանապատիւ խաղաղութեան հաստատումը` հիմնուած ինքնիշխանութեան փոխադարձ ճանաչման, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան սկզբունքների վրայ` 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Ուշադրութեան արժանի խիստ ուշագրաւ մէկ այլ դրոյթ վերաբերում է Արդարադատութեան միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժէք, անյապաղ եւ արդունաւէտ իրականացման օժանդակութեանը:

Ռազմավարական օրակարգում իբրեւ առաջնահերթութիւն է սահմանւում նաեւ հայ ռազմագերիների եւ այլ պահուող անձանց ազատ արձակումը, ինչպէս նաեւ ջանքերի գործադրումը` չլուծուած մարդասիրական խնդիրների հասցէագրման ուղղութեամբ, ներառեալ անհետ կորած անձանց ճակատագրի եւ հարկադրական անհետացումների հարցերը` որպէս վստահութեան ամրապնդման միջոցներ:

Թերեւս` ամենահետաքրքիր կէտերից մէկը. Ռազմավարական օրակարգը աջակցութիւն է յայտնում տարածաշրջանային ներառական փոխադրամիջոցների կապուղիների զարգացմանը` պետութիւնների ինքնիշխանութեան եւ ազգային իրաւասութեան շրջանակում, ինչպէս նաեւ` հաւասարութեան եւ փոխադարձութեան սկզբունքների հիման վրայ, սակայն հետաքրքիր է, որ այստեղ չկայ որեւէ յղում TRIPP-ին (Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի երթուղի): Արդեօ՞ք սա սեւծովեան տարածաշրջանում ամերիկա-եւրոպական մրցակցութեան որոշակի դրսեւորում է, թերեւս քննարկման բոլորովին այլ նիւթ է: Այժմ բաւարարուենք միայն փաստի արձանագրմամբ:

Պայմանաւորուածութիւն է ձեռք բերւում խորացնել քաղաքական եւ անվտանգութեան երկխօսութիւնը եւ առաջ մղել անվտանգութեան ու պաշտպանութեան ոլորտում կանոնաւոր խորհրդակցութիւնները, ուսումնասիրել անվտանգութեան եւ պաշտպանական համագործակցութեան հետագայ ամրապնդման հնարաւոր ուղիները, որոնք կարող են յանգեցնել աւելի կառուցուածքային համագործակցութեան ձեւաւորմանը: Ապահովել Հայաստանում Եւրոպական Միութեան առաքելութեան լիարժէք գործառնական կարողութիւնը` Ազրպէյճանի հետ սահմանին անվտանգութեան իրավիճակի դիտարկման եւ զեկուցման նպատակով` նպաստելով հակամարտութիւնից տուժած տարածքներում մարդու անվտանգութեան ամրապնդմանը եւ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան աջակցութեան շրջանակում վստահութեան ձեւաւորմանը: Աշխատել EUMA-ի ներկայութեան պահպանման ուղղութեամբ` այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կը լինի:

Որպէս առաջնահերթութիւն` նպատակ է դրուած շարունակել եւ ընդլայնել Հայաստանին ցուցաբերուող աջակցութիւնը Եւրոպական խաղաղութեան հիմնադրամի շրջանակում, շարունակել համագործակցութիւնը` Հայաստանի դիմակայունութեան բարձրացման նպատակով: Արդէն 2026 թ. յունուարի վերջին յայտնի դարձաւ, որ Հայաստանը այս ֆոնտից կը ստանայ եւս 20 միլիոն եւրօ` պաշտպանական-մարդասիրական կարողականութիւնների զարգացման, քաղաքացիական բնակչութեան պաշտպանութեան համար:

Վերջապէս, Ռազմավարական օրակարգը նախատեսում է խորացնել համագործակցութիւնը հիպրիտային սպառնալիքներին հակազդելու ուղղութեամբ, ներառեալ` օտարերկրեայ տեղեկատուական ձեռնածութեան եւ միջամտութեան դէմ պայքարը, դիտարկել կարողութիւնների զարգացման եւ Հայաստանին աջակցութեան հնարաւորութիւնները` հիպրիտային սպառնալիքներին արդիւնաւէտ արձագանգման համապարփակ շրջանակի մշակման ուղղութեամբ:

Այս փաստաթղթի առթիւ բաւական կոշտ էր Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան արձագանգը: Պաշտօնական Պաքուի համար խնդրայարոյց են եղել մի շարք ձեւակերպումներ, մասնաւորապէս` «Ազրպէյճանի ռազմական գործողութիւններից յետոյ տեղահանուած հայեր», ինչպէս նաեւ այդ անձանց «փախստականներ» որակելը: Ազրպէյճանի ԱԳՆ-ն խնդիր է տեսել նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի բոլոր համապատասխան վճիռների լիարժէք, անյապաղ եւ արդիւնաւէտ իրականացման հարցի կարեւորման հետ: Դժգոհել են, որ անուշադրութեան են մատնուել Ազրպէյճանի ներկայացրած դատական հայցերը Հայաստանի դէմ: Ազրպէյճանցիները պնդել են, որ ԵՄ-Հայաստան փաստաթղթում ներառուած այս դրոյթը ուղղակիօրէն հակասում է խաղաղութեան գործընթացին եւ ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններին: Ըստ Պաքուի, այս հանգամանքը լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի հռչակուած մտադրութիւնների վերաբերեալ:

Պաքուից դժգոհել են նաեւ հայ ռազմագերիներին որպէս այդպիսին որակելու համար:

Ազրպէյճանի ԱԳՆ-ի համար մտահոգիչ է, որ որեւէ յիշատակում չկայ TRIPP նախագծի մասին: Ըստ նրանց, սա հարցեր է առաջացնում Հայաստանի լրջութեան վերաբերեալ` TRIPP-ի հետ կապուած իր պարտաւորութիւնները կեանքի կոչելու հարցում:

Ազրպէյճանցիները չէին կարող խնդրայարոյց չհամարել նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելութեան պահպանման եւ լիարժէք գործարկման վերաբերեալ դրոյթը, որ խաղաղութեան համաձայնագրի նախագծով, ըստ Պաքուի, ենթադրւում էր, որ պէտք է դադարեցուի:

Ըստ Պաքուի ՀՀ-ԵՄ առաջնահերթութիւնների շարքում ռազմական եւ պաշտպանութեան հարցերի վրայ դրուած շեշտադրումը եւս ծառայում է Հայաստանի ռազմականացման խթանմանը:

Վերջում Ազրպէյճանի ԱԳՆ-ն ակնկալել էր, որ Հայաստանը եւ ԵՄ-ն կը ձեռնարկեն որոշակի քայլեր` վերացնելու այն վնասակար դրոյթները, որոնք չեն արտացոլում ներկայիս իրողութիւնները:

Այսպիսով, ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ յարաբերութիւններն առաջանցիկ զարգացում են ապրում, թւում, է թէ ամէն ինչ հրաշալի է, լուրջ որեւէ սպառնալիք ՀՀ-ԵՄ յարաբերութիւններն այլեւս չունեն: Սակայն իրականութիւնն այլ է:

Ինչպէս նշել ենք սոյն յօդուածի առաջին եւ երկրորդ մասերում, Հայաստանը, անկախ իշխանութիւններից, տրամադիր է Եւրոպական Միութեան հետ յարաբերութիւնների շարունակական զարգացմանը, եթէ ի հարկէ դրանք Հայաստանը չվերածեն աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի: Պատահական չէ, որ նոյնիսկ ներկայ յարաբերութիւնների իրաւաքաղաքական հենքը ձեւաւորուել է 2017 թ.-ին եւ ցայսօր բաւարարում է ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների զարգացման համար անհրաժեշտ կարողականութիւնների ստեղծումը:

Սակայն առկայ են հանգամանքներ, որոնք առաջիկայում կարող են դժուարեցնել ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների զարգացումը: Առանձնացնենք մի քանիսը.

1.- Հայաստանի իշխանութիւնների կեղծ անդամակցութեան ձգտումը: Առանց ԵՄ անդամակցութեան պաշտօնական դիմումի, դրա փոխարէն անդամակցութեան մասին օրէնքի ընդունմամբ Հայաստանի իշխանութիւնները իրականում մեկնարկել են մի կեղծ գործընթաց, որը հայ հասարակութեան շրջանում կարող է յանգեցնել սպասումների հիասթափութեան:

2.- Այսպէս կոչուած, հիպրիտային սպառնալիքներին դիմակայելու վերաբերեալ պատրաստակամութիւնը, հաշուի առնելով ԵՄ արտաքին քաղաքականութեան ղեկավար Կայա Կալասի վերջին յայտարարութիւնը, կարող է վերածուել Հայաստանի ներքաղաքական կեանքին չարդարացուած միջամտութեան, ինչը կարող է վնաս հասցնել ՀՀ-ԵՄ յարաբերութիւններին:

3.- Հայաստանի իշխանութիւնները փորձում են ԵՄ-ին անընդհատ ներքաշել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մէջ` ակնկալելով քաղաքական օժանդակութիւն:

4.- Թէեւ փաստաթղթում հաշուի է առնւում ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցութեան հանգամանքը, այնուամենայնիւ, չի բացառւում, որ յընթացս լարուող միջազգային յարաբերութիւնների պայմաններում, կարող է տարբեր շրջանակների կողմից փորձ արուել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ:

5.- Առեւտրատնտեսական յարաբերութիւնների խիստ անբաւարար մակարդակը: Ներկայումս Եւրոպական Միութեան հետ Հայաստանի առեւտրաշրջանառութեան չափազանց ցածր մակարդակը, որն աւելի ցածր է, քան` նախկին իշխանութիւնների ժամանակ, իրական խնդիր է տնտեսական յարաբերութիւնները քաղաքական յարաբերութիւններին հասցնելու տեսանկիւնից:

6.- Հայաստանում ԵՄ չափորոշիչների համակարգերի ներդրում: Միայն այս, ինչպէս նաեւ պետական խթանող ծրագրերի միջոցով է հնարաւոր Հայաստանում արտադրել եւրոպական շուկայի համար մրցունակ արտադրանք:

Այնուամենայնիւ, հաշուի առնելով յարաբերութիւնների զարգացման ներկայ մակարդակը, վերը յիշատակուած խնդիրների կառավարման պարագայում, կարելի է կանխատեսել, որ ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները առաջիկայում եւս կարող են առաջանցիկ զարգացում ապրել»:

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Հորիզոն

Ա. Մաս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մը յղած է Գանատայի արտաքին գործոց նախարար

19 Փետրվար 2026
Բախտորոշ ու արժանապատիւ ընտրութիւնը

Դեռ մինչեւ 2020-ի արցախեան դաւադրեալ պատերազմ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու

19 Փետրվար 2026
Տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցա

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությ

19 Փետրվար 2026
Խմբագրական. Փոքր պետութիւններու մեծ փո

Անցեալ շաբաթ երկու զարգացումներ տեղի ունեցան, որոնք բոլորս, — կամ առնուազն այն

18 Փետրվար 2026
Ակնարկ. Փետրւարի 18-ը. Երբ օտարը ներս

1921-ի փետրւարի 18-ը պատմութեան մէջ մնաց որպէս պահ, երբ հայ ժողովուրդը փորձեց

18 Փետրվար 2026
Փետրուարեան Ապստամբութիւնը. Ազատութեան

Փետրուարեան ապստամբութեան 105-ամեակ: Հայ ժողովուրդի պատմութեան մէջ Փետրուար

18 Փետրվար 2026
«Մահ Կամ Ազատութիւն»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան յապաղած տօնակատարումներու մթնոլորտին մէջ,

18 Փետրվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան Համազ

Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը շաբաթ Յունուար 31ի առաւօ

18 Փետրվար 2026
Խմբագրական. Փետրուարեան Դասերը

Փետրուար ամիսը եռախորհուրդ նշանակութիւն ունի, միեւնոյն առանցքով: Նախ կը նշուի

18 Փետրվար 2026
Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախորդ շաբաթ այցելեց Հայաստան և Ադր

18 Փետրվար 2026
Ծաղկաձորի Մէջ՝ Խաղաղութեան Կամուրջ․․․

Անցեալ շաբաթավերջն ալ, Հայաստանի քաղաքական բեմահարթակը եղաւ շատ աւելի բեղուն ե

17 Փետրվար 2026
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման յ

Եւրոպայի հայութիւնը կը դատապարտէ ՀՀ իշխանութիւններու հալածանքը Հայաստանեայց Առ

17 Փետրվար 2026
ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. ուժերի նոր

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և

16 Փետրվար 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրո

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն կը հե­տե­ւի ­Հա­յաս­տա­նի ­Հան

16 Փետրվար 2026
Վահագն Խաչատուրեանի այցելութիւնը Աթէնք

Ե­րեք­շաբ­թի, 17 ­Փետ­րո­ւա­րին, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­

16 Փետրվար 2026
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է ե

16 Փետրվար 2026
«Ազատություն կամ մահ». հայ ազգային ինք

Հայ ազգային-գաղափարական մտածողությունը հազվադեպ է ձևավորում բանաձևեր, որոնք մի

16 Փետրվար 2026
Ակնարկ. Մինչեւ Յունիս 7-ը

Յիշենք գործող Սահմանադրութեան եկեղեցւոյ վերաբերող յօդուածները: Յօդուած 17.

16 Փետրվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

Թերեւս` ամենահետաքրքիր կէտերից մէկը. Ռազմավարական օրակարգը աջակցութիւն է յայտն

15 Փետրվար 2026
Մեծ եւ փայլուն աստղը

(Սարգիս Մահսէրէճեանի Աանմառ Յիշատակին) Օրեր առաջ, մամուլը գուժեց, մեր բոլո

15 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company