ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի օգտին 2028 թվականի նախագահական ընտրություններում

18 Փետրվար 2026

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախորդ շաբաթ այցելեց Հայաստան և Ադրբեջան։ Դա քարոզչական հնարք էր՝ հօգուտ Փաշինյանի, Ալիևի և Թրամփի, որն ուղեկցվեց մի շարք կոպիտ սխալներով և աղմկահարույց միջադեպերով։

Այցի սկզբում Վենսը կնոջ հետ անակնկալ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Դրանից անմիջապես հետո Վենսն իր թվիթերյան էջում գրառում կատարեց. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցեցին ծաղկեպսակ տեղադրելու արարողությանը՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում փոխնախագահը գրեց. «Կորուսյալ կյանքերի նկատմամբ խորը հարգանքով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին աշխատեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի համար»։

Սակայն այս խորին հարգանքի դրսևորումը կարճ ժամանակ անց ստվերվեց լուրջ հակասությամբ, երբ Վենսի գրառումը ջնջվեց և փոխարինվեց մի հաղորդագրությամբ, որտեղ այլևս չէր հիշատակվում Հայոց ցեղասպանությունը. «Փոխնախագահը և ԱՄՆ երկրորդ տիկինը ծաղիկներ տեղադրեցին անմար կրակի մոտ և ստորագրեցին հուշամատյանում՝ Հայաստան կատարած իրենց այցի վերջին օրը»։ Փոփոխված տեքստը հրապարակեց Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը։ Ակնհայտ է, որ փոփոխությունը նրա նախաձեռնությամբ չի եղել․ ամենայն հավանականությամբ այն կատարվել է Սպիտակ տան հրահանգով՝ Թուրքիայի ժխտողական վարչակարգի կոշտ բողոքից հետո։

Վենսի գրառման փոփոխման պատճառն այն է, որ նախագահ Թրամփը 2025 թվականի ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ չօգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը, մինչդեռ նախագահ Ջո Բայդենը այն ճանաչել էր անընդմեջ չորս տարի: Սա ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, երբ հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ իրենց ձայնը տալիս են ցեղասպանությունը ժխտողի: Հայոց ցեղասպանության մասին հիշատակման ջնջումն այնքան վիրավորական քայլ էր, որ ամերիկահայերը պետք է հրաժարվեն Վենսի օգտին քվեարկելու 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, պատասխանելով Վենսի գրառման սկանդալային ջնջման վերաբերյալ հարցին, խուսափեց թեմայից՝ առանց անգամ հիշատակելու «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Նա հայտարարեց․ «Այս պահին քաղաքականության փոփոխություն չկա», ինչը նշանակում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչում չկա։

Երևանից մեկնելուց առաջ Վենսին հարց ուղղվեց իր գրառման մեջ Հայոց ցեղասպանություն բառերի ջնջման վերաբերյալ։ Նա խուսափողական պատասխան տվեց․ «Նրանք ասացին, որ սա մեզ համար շատ կարևոր վայր է, և ակնհայտ է, որ ես առաջին [ԱՄՆ] փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ սա շատ սարսափելի մի բան է, որ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և մի բան, որը նրանց համար մշակութային առումով շատ-շատ կարևոր է»։

Այսպիսով, Վենսը 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը վերածեց «շատ սարսափելի բանի» և «նրանց համար մշակութային առումով շատ կարևոր բանի»։ Արդյունքը այն էր, որ Վենսի կողմից Հայոց ցեղասպանության մասին հղման հեռացումը լայնորեն լուսաբանվեց ԱՄՆ և միջազգային լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ CNN-ի, Reuters-ի, Wall Street Journal-ի և New York Times-ի։ Այդ հղման ջնջմամբ Սպիտակ տունը փաստորեն ավելի մեծ ուշադրություն հրավիրեց խնդրի վրա։

Երևանում Վենսի կատարած այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ըստ ամենայնի, նպատակ ուներ հավասարակշռել նրա հետագա այցը Բաքվի «Շահիդների ծառուղի», որը հանդիսանում է ազգային գերեզմանատուն և հուշահամալիր՝ նվիրված Ադրբեջանի պատերազմներում զոհված զինվորների հիշատակին։

Վենսը ևս մեկ սխալ թույլ տվեց՝ ներգրավվելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներում և բացահայտ աջակցություն հայտնելով Փաշինյանին այս տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում։ Ոչ մի լուրջ քաղաքական գործիչ չէր միջամտի այլ երկրի ընտրություններին նման հանդգնությամբ։ Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում Վենսը նշեց․ «Գիտեմ, որ առաջիկայում ընտրություններ են սպասվում։ Այդ մասին չեմ խոսի, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա [Փաշինյանը] անշուշտ ունի այն, քանի որ նա այն մարդն է, որը կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն՝ նման նախաձեռնությունը կայուն դարձնելու համար»։

Վենսը ևս մեկ սխալ թույլ տվեց՝ Հայաստանը ներկայացնելով որպես «աշխարհի ամենահին քրիստոնեական երկրներից մեկը»՝ փոխարենը օգտագործելու «ամենահին» կամ «առաջին քրիստոնեական պետություն» ձևակերպումները:

Վենսի հայտարարություններից մեկը Հայաստանում մեծ վիճաբանությունների պատճառ դարձավ։ Իրականում դա ամերիկյան կողմի ընտրած թարգմանչի սխալն էր։ Երբ Վենսը խոսում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստան 9 միլիարդ դոլար արժողությամբ մոդուլային միջուկային ռեակտորների և մասերի արտահանման մասին, «արտահանում» բառը սխալմամբ թարգմանվեց որպես «ներդրում»: Իրականում, ոչ թե ԱՄՆ-ն է ներդրում կատարում Հայաստանում, այլ Հայաստանը՝ ԱՄՆ-ում։ 9 միլիարդ դոլարը հսկայական գումար է, որը համարժեք է Հայաստանի ամբողջ տարեկան բյուջեին։ Մինչ Վենսը ԱՄՆ-ի կողմից մոդուլային ռեակտորների վաճառքը ներկայացնում էր որպես կայացած գործարք, Փաշինյանն ասաց, որ Հայաստանը դեռ բանակցում է մի շարք այլ երկրների հետ՝ մրցակցային առաջարկներ ստանալու նպատակով։

Մինչ Փաշինյանը օր ու գիշեր խոսում է խաղաղության մասին, Ալիևը շարունակում է Հայաստանից պահանջել նոր զիջումներ և հրաժարվում է ստորագրել այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը»։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով Բաքվի բանտում պահում է Արցախի նախկին ղեկավարներին՝ հայտարարելով, թե հայ պատանդներն ավելի ծանր հանցագործություններ են կատարել, քան նացիստները։

Անսպասելիորեն, Փաշինյանը հայտարարեց, որ Վենսի հետ քննարկել է հայ բանտարկյալների հարցը։ Վենսը հավելեց, որ պատրաստվում է այս հարցը բարձրացնել Ալիևի հետ հանդիպման ժամանակ, իսկ վերջինս էլ հաստատեց, որ Վենսը իր հետ իսկապես խոսել է բանտարկյալների մասին։ Այնուամենայնիվ, իրականությունը այն է, որ Վենսը Բաքվից վերադարձավ՝ չկարողանալով ազատել որևէ հայ պատանդ։

Ավելին, Վենսը չհանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և չայցելեց Հայաստանում կալանավորված հայ եպիսկոպոսներին: Վստահելի աղբյուրների համաձայն՝ Հայաստանի կառավարությունը խնդրել է Վենսին՝ Հայաստան իր այցի ընթացքում չհանդիպել Կաթողիկոսին:

Հայաստանում և Ադրբեջանում Վենսը որևէ խոսք չասաց՝ քննադատելու Փաշինյանի և Ալիևի հակաժողովրդավարական քաղաքականությունը: Նա հիշատակեց Ալիևի կնոջը՝
Մեհրիբանին, որը զբաղեցնում է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնը՝ նշելով՝ «Հուսով եմ, որ դա ԱՄՆ երկրորդ տիկնոջը որևէ գաղափար չի հուշի»: Այս արտահայտությունը դժգոհություն առաջացրեց Վենսի ադրբեջանցի հյուրընկալողների մոտ և գրաքննվեց Ադրբեջանի պետական հեռուստատեսության կողմից։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մը յղած է Գանատայի արտաքին գործոց նախարար

19 Փետրվար 2026
Բախտորոշ ու արժանապատիւ ընտրութիւնը

Դեռ մինչեւ 2020-ի արցախեան դաւադրեալ պատերազմ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու

19 Փետրվար 2026
Տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցա

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությ

19 Փետրվար 2026
Խմբագրական. Փոքր պետութիւններու մեծ փո

Անցեալ շաբաթ երկու զարգացումներ տեղի ունեցան, որոնք բոլորս, — կամ առնուազն այն

18 Փետրվար 2026
Ակնարկ. Փետրւարի 18-ը. Երբ օտարը ներս

1921-ի փետրւարի 18-ը պատմութեան մէջ մնաց որպէս պահ, երբ հայ ժողովուրդը փորձեց

18 Փետրվար 2026
Փետրուարեան Ապստամբութիւնը. Ազատութեան

Փետրուարեան ապստամբութեան 105-ամեակ: Հայ ժողովուրդի պատմութեան մէջ Փետրուար

18 Փետրվար 2026
«Մահ Կամ Ազատութիւն»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան յապաղած տօնակատարումներու մթնոլորտին մէջ,

18 Փետրվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան Համազ

Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը շաբաթ Յունուար 31ի առաւօ

18 Փետրվար 2026
Խմբագրական. Փետրուարեան Դասերը

Փետրուար ամիսը եռախորհուրդ նշանակութիւն ունի, միեւնոյն առանցքով: Նախ կը նշուի

18 Փետրվար 2026
Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախորդ շաբաթ այցելեց Հայաստան և Ադր

18 Փետրվար 2026
Ծաղկաձորի Մէջ՝ Խաղաղութեան Կամուրջ․․․

Անցեալ շաբաթավերջն ալ, Հայաստանի քաղաքական բեմահարթակը եղաւ շատ աւելի բեղուն ե

17 Փետրվար 2026
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման յ

Եւրոպայի հայութիւնը կը դատապարտէ ՀՀ իշխանութիւններու հալածանքը Հայաստանեայց Առ

17 Փետրվար 2026
ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. ուժերի նոր

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և

16 Փետրվար 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրո

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն կը հե­տե­ւի ­Հա­յաս­տա­նի ­Հան

16 Փետրվար 2026
Վահագն Խաչատուրեանի այցելութիւնը Աթէնք

Ե­րեք­շաբ­թի, 17 ­Փետ­րո­ւա­րին, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­

16 Փետրվար 2026
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է ե

16 Փետրվար 2026
«Ազատություն կամ մահ». հայ ազգային ինք

Հայ ազգային-գաղափարական մտածողությունը հազվադեպ է ձևավորում բանաձևեր, որոնք մի

16 Փետրվար 2026
Ակնարկ. Մինչեւ Յունիս 7-ը

Յիշենք գործող Սահմանադրութեան եկեղեցւոյ վերաբերող յօդուածները: Յօդուած 17.

16 Փետրվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

Թերեւս` ամենահետաքրքիր կէտերից մէկը. Ռազմավարական օրակարգը աջակցութիւն է յայտն

15 Փետրվար 2026
Մեծ եւ փայլուն աստղը

(Սարգիս Մահսէրէճեանի Աանմառ Յիշատակին) Օրեր առաջ, մամուլը գուժեց, մեր բոլո

15 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company