ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Փետրւարի 18-ը. Երբ օտարը ներսում էր հաստատւում

18 Փետրվար 2026

1921-ի փետրւարի 18-ը պատմութեան մէջ մնաց որպէս պահ, երբ հայ ժողովուրդը փորձեց շտկել «խաղաղ» յանձնման հետեւանքները։

Խաղաղութիւն եւ անվտանգութիւն խոստացած բոլշեւիկեան իշխանութիւնը շատ կարճ ժամանակում բացայայտեց իր իրական բնոյթը՝ վերարտադրելով այնպիսի կենտրոնացւած ու բռնի կառավարման ձեւ, որն իր գործելաոճով քիչ բանով էր տարբերւում կայսերական անցեալի՝ ցարիզմի համակարգից։

Վախը, կամքի կոտրումը եւ բռնաճնշումները դարձան առօրեայ։ Այդ պայմաններում ժողովրդի ընդվզումը ուղղւած էր ոչ միայն արտաքին ուժի դէմ, այլ նաեւ այն իշխանութեան, որը ներկայանում էր որպէս «ազատարար», բայց գործնականում վերածւել էր նորացւած հին բռնապետութեան։

Այսօր այդ իրողութիւնը յաճախ ներկայացւում է որպէս անցեալին պատկանող դէպք։ Սակայն պատմութիւնը մեզ սովորեցնում է, որ ազգային ինքնապաշտպանութիւնը երբեք միայն արտաքին թշնամու հարց չէ։ Այն սկսւում է ներսից՝ այն պահից, երբ իշխանութիւնը այլեւս չի ծառայում ժողովրդի ինքնութեանն ու ազգային հիմնարար շահերին, երբ «խաղաղութեան» եւ «ապահովութեան» խոստումները օգտագործւում են հասարակութիւնը լռեցնելու եւ դիմադրութիւնը անթոյլատրելի դարձնելու համար։

1921-ին ժողովուրդը հասկացաւ, որ արտաքին հովանաւորութիւնը չի փրկում, իսկ ներքին բռնապետութիւնը ոչ պակաս վտանգաւոր է, քան բացայայտ թշնամին։ Այդ գիտակցութիւնն էր, որ փետրւարի օրերին վերածւեց ընդվզման․ ոչ թէ կարգախօսներով, այլ՝ գոյատեւման բնազդով։

Այսօր, երբ ազգային հարցերը՝ տարբեր շահերից ելնելով, յաճախ ներկայացւում են որպէս «հնացած», իսկ ինքնապաշտպանութեան գաղափարը՝ որպէս ծայրայեղութիւն, Փետրւարի 18-ի յիշեցումը դարձել է աւելի քան անհրաժեշտ։ Ոչ որպէս նոստալգիա, այլ որպէս սթափեցում։ Ժողովուրդները չեն կործանւում միայն պարտութիւններից․ նրանք կործանւում են այն պահին, երբ ներսից սկսում են կորցնել կասկածելու, մտածելու եւ դիմադրելու ցանկութիւնն ու կամքը։

Փետրւարի ապստամբութիւնը, Վարդանանքի օրինակի պէս, պարտութիւն կրեց ռազմական ճակատում, բայց պատմական իմաստով դարձաւ յաղթանակ։

Այն յիշեցրեց մի պարզ, բայց մշտական ճշմարտութիւն. ազգային գոյատեւման հարցում ամենավտանգաւորը միշտ չէ, որ դրսից է գալիս։

ՀԱՏԻՍ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մը յղած է Գանատայի արտաքին գործոց նախարար

19 Փետրվար 2026
Բախտորոշ ու արժանապատիւ ընտրութիւնը

Դեռ մինչեւ 2020-ի արցախեան դաւադրեալ պատերազմ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու

19 Փետրվար 2026
Տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցա

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությ

19 Փետրվար 2026
Խմբագրական. Փոքր պետութիւններու մեծ փո

Անցեալ շաբաթ երկու զարգացումներ տեղի ունեցան, որոնք բոլորս, — կամ առնուազն այն

18 Փետրվար 2026
Ակնարկ. Փետրւարի 18-ը. Երբ օտարը ներս

1921-ի փետրւարի 18-ը պատմութեան մէջ մնաց որպէս պահ, երբ հայ ժողովուրդը փորձեց

18 Փետրվար 2026
Փետրուարեան Ապստամբութիւնը. Ազատութեան

Փետրուարեան ապստամբութեան 105-ամեակ: Հայ ժողովուրդի պատմութեան մէջ Փետրուար

18 Փետրվար 2026
«Մահ Կամ Ազատութիւն»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան յապաղած տօնակատարումներու մթնոլորտին մէջ,

18 Փետրվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան Համազ

Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը շաբաթ Յունուար 31ի առաւօ

18 Փետրվար 2026
Խմբագրական. Փետրուարեան Դասերը

Փետրուար ամիսը եռախորհուրդ նշանակութիւն ունի, միեւնոյն առանցքով: Նախ կը նշուի

18 Փետրվար 2026
Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախորդ շաբաթ այցելեց Հայաստան և Ադր

18 Փետրվար 2026
Ծաղկաձորի Մէջ՝ Խաղաղութեան Կամուրջ․․․

Անցեալ շաբաթավերջն ալ, Հայաստանի քաղաքական բեմահարթակը եղաւ շատ աւելի բեղուն ե

17 Փետրվար 2026
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման յ

Եւրոպայի հայութիւնը կը դատապարտէ ՀՀ իշխանութիւններու հալածանքը Հայաստանեայց Առ

17 Փետրվար 2026
ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. ուժերի նոր

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և

16 Փետրվար 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրո

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն կը հե­տե­ւի ­Հա­յաս­տա­նի ­Հան

16 Փետրվար 2026
Վահագն Խաչատուրեանի այցելութիւնը Աթէնք

Ե­րեք­շաբ­թի, 17 ­Փետ­րո­ւա­րին, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­

16 Փետրվար 2026
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է ե

16 Փետրվար 2026
«Ազատություն կամ մահ». հայ ազգային ինք

Հայ ազգային-գաղափարական մտածողությունը հազվադեպ է ձևավորում բանաձևեր, որոնք մի

16 Փետրվար 2026
Ակնարկ. Մինչեւ Յունիս 7-ը

Յիշենք գործող Սահմանադրութեան եկեղեցւոյ վերաբերող յօդուածները: Յօդուած 17.

16 Փետրվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

Թերեւս` ամենահետաքրքիր կէտերից մէկը. Ռազմավարական օրակարգը աջակցութիւն է յայտն

15 Փետրվար 2026
Մեծ եւ փայլուն աստղը

(Սարգիս Մահսէրէճեանի Աանմառ Յիշատակին) Օրեր առաջ, մամուլը գուժեց, մեր բոլո

15 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company