Տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը
19 Փետրվար 2026
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը, որի առանցքային թեման Արցախ վերադարձի իրավունքն էր։
Մրցույթը կազմակերպել էր ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։
Մրցույթը համախմբել էր 15 հայ ուսանողների ինը երկրներից, որոնք ամիսներ շարունակ աշխատել են փորձագետ խորհրդատուների հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտություններ Արցախ վերադարձի իրավունքի իրավական, քաղաքական և մարդասիրական կողմերի շուրջ։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, Արցախի ԿԿ անդամներ, Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, սփյուռքից ժամանած ՀՅԴ կազմակերպական շրջանների ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ: Ներկա էր նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Միջոցառմանը ելութներ ունեցան ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Ցողիկ Աշըգյանը, ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ուրիշներ:
Միջոցառման ընթացքում հայտարարվում էին մրցույթի հաղթողների անունները։
Մանրամասները՝ տեսանյութում
