ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախի ժողովուրդը չի կարող ընդունել մի թեզ, որ մերժում է իր գոյությունը

01 Ապրիլ 2026

Արցախյան շարժումը հայ ժողովրդի նորագույն պատմության հաղթական էջերից է։ Այն միայն տարածքային պայքար չէր, այլ՝ ինքնության, արժանապատվության և պատմական արդարության վերականգնման վճռական քայլ։

Շարժումը ձևավորեց մի սերունդ, որը հավատում էր, որ սեփական ճակատագիրը կարելի է կերտել միասնական կամքով և ազգային նպատակների շուրջ համախմբմամբ։

Սակայն այսօր, երբ ՀՀ իշխանությունների կողմից հնչում են հրաժարման, զիջման և «փակված էջերի» մասին հայտարարություններ, առաջանում է պայքար՝ անցյալի և ներկայի միջև։ Իշխանությունը փաստացի հրաժարվում է Արցախից՝ ներկայացնելով դա որպես անխուսափելիություն կամ «խաղաղության գին»։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ հաճախ խուսափում են ուղիղ առերեսումից Արցախի ժողովրդի հետ։ Արցախցիների ձայնը, նրանց ապրումները և պահանջները մղվում են երկրորդ պլան։ Սա ոչ միայն քաղաքական սխալ է, այլ նաև բարոյական խնդիր․ պետությունը չի կարող անտեսել այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ եղել են նույն պայքարի առաջնագծում, ովքեր նվիրվել, զոհել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատագրության։ Եվ հենց դա էր արցախցի կնոջ պոռթկման պատճառը, ինչը բազմաթիվ արցախցիների սրտից էր բխում։

Արցախյան շարժումը չի կարող վերացվել որևէ քաղաքական հայտարարությամբ։ Այն շարունակում է մնալ հայ ժողովրդի ինքնության կարևոր հենասյուներից մեկը։ Իսկ յուրաքանչյուր փորձ այն ներկայացնելու որպես անցյալում մնացած «սխալ» կամ «բեռ»՝ դատապարտված է դիմադրության։

Խաղաղությունը չի կարող լինել պարտադրված։ Այն չի կարող կառուցվել կորստի, անվտանգության բացակայության և ինքնության ուրացման հաշվին։ Այն առաջին հերթին պետք է ապահովի անվտանգություն, արժանապատիվ կյանք և սեփական հայրենիքում ապրելու իրական հնարավորություն։ Հետևաբար, Արցախի էթնիկ զտման ենթարկված ժողովուրդը չի կարող ընդունել մի թեզ, որ մերժում է իր գոյությունը։

Ապառաժի խմբագրական

30 մարտ, 2026

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Մարմինը Շնորհաւորեց ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդը Պէյրութի Ամերիկեան համալսարանի մէջ Պաղեստ

08 Ապրիլ 2026
Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պա

Երէկ` երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան պատուիրակ

08 Ապրիլ 2026
Ընտրական Ուսումնասիրութիւն, Հարցախոյզ․

Հայաստանի մէջ Յունիս 7-ի խորհրդարանական ընտրութիւններու ի պատրաստութիւն, EVN R

08 Ապրիլ 2026
Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև

08 Ապրիլ 2026
Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին ն

Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որ

07 Ապրիլ 2026
«Հայաստան» դաշինք. ուժեղ, պաշտպանված,

Դաշինքի անվտանգային հայեցակարգի առանցքային կետը պետության պաշտպանունակության կ

07 Ապրիլ 2026
Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ա

Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կար

04 Ապրիլ 2026
ՀՅԴ երիտասարդականը Ստամբուլում մասնակց

Մարտի 26–29-ը Ստամբուլում, տեղի ունեցավ International Union of Socialist Youth

04 Ապրիլ 2026
Ճիգ ենք թափում, որ այս կացության մեջ կ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

03 Ապրիլ 2026
Ա.Մ.Ն․-ի կողմէ մղուող որեւէ պատերազմ պ

«Հայրենիք»ի հարցազրոյցը Ամերիկայի Հայ Դատի Ուաշինկթընի կեդրոնական գրասենեակի մ

03 Ապրիլ 2026
Յանդգնութեան յաղթանակը. «խենթ» որոշում

Այս խորհրդածութիւններուս մէջ էի, երբ քանի մը օր ետք, արդէն դէպի տուն (Երեւան)

03 Ապրիլ 2026
Պետք է մերժել այս իշխանությանը

«Մեր ամենադառը երևակայության մեջ, մեր ամենավատ երազներում չէինք կարող պատկերաց

02 Ապրիլ 2026
Հարգանքի տուրք՝ Եռաբլուրում

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է: Այդ կապակցությամբ՝ ՀՅԴ Հայա

02 Ապրիլ 2026
ՀՅԴ Պատուիրակութիւն Մը Հանդիպում Ունեց

Չորեքշաբթի, 1 ապրիլին, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

02 Ապրիլ 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միութ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է 18-ամյա Դավի

02 Ապրիլ 2026
Փաշինյանը բախվում է իրականությանը

Ամեն օր մղձավանջի մեջ ենք, Փաշինյանն է այդ ամենի հեղինակը։ Դպրոցականների ձերբա

02 Ապրիլ 2026
Ազգային Ազատ Հոսանք Կուսակցութեան Պատո

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան հիւրընկալեց Ազգ

02 Ապրիլ 2026
Արցախի ժողովուրդը չի կարող ընդունել մի

Արցախյան շարժումը հայ ժողովրդի նորագույն պատմության հաղթական էջերից է։ Այն միա

01 Ապրիլ 2026
Առիւծին Սլացքը, Մռնչիւնը Եւ Ապա՞․․․

«Սա ընտրովի պատերազմ մըն է… Սա այն պատերազմը չէ, որուն պէտք էր այժմ ձեռնարկէին

01 Ապրիլ 2026
Ընտրական Ջրբաժան

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ 7 յունիս 2026-ին: Ընտրո

01 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company