ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Հարգանքի տուրք՝ Եռաբլուրում

02 Ապրիլ 2026

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է: Այդ կապակցությամբ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները, «Հայաստան» խմբակցության պատգամավորները, Արցախի իշխանության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բազմաթիվ հայրենակիցներ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն` ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Փաշինյան-Պուտին հանդիպումից, ասաց. «Եթե վաղը Պուտինն ասի՝ Զանգեզուրը, Սյունիքն Ադրբեջանի տարածք է, ինքը պետք է այդպես ճանաչի՞: Ինքն իր ամպուլայի մեջ է, բոլորը մեղավոր են, բացի իրենցից»

«Իրականում և՛ հպարտության, և՛ նաև դավաճանվածության զգացում կա, որովհետև այսօր կնկատեք, որ գրեթե որևէ բան պետական մակարդակով չի լինելու, բայց ապրիլյան քառօրյայի նահատակներն իրենց ինքնազոհաբերությամբ, և ընդհանրապես հայ ժողովուրդն այդ օրերին իր կազմակերպվածությամբ մի հերոսական էջ գրեց և նաև կանխեց Ադրբեջանի լայնածավալ օկուպացիայի փորձը»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդարադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «արցախցիները փախել» են, հայտարարեց. «Կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն արցախյան գոյամարտի մեջ՝ չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթներն ունեն մեկ նպատակ՝ պառակտել ու սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժողականություն»:

Շահրամանյանի խոսքով՝ հենց այս իշխանության գործողությունների հետևանքով է, որ արցախցիներն այսօր հայտնվել են նման իրավիճակում։ «Արցախցիները փորձում են իրենց վերադարձի իրավունքն օրակարգում պահել»,- ասաց նա:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր հերթին, լրագրողների հետ զրույցում նշեց. «Այս իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զեկույցները՝ թեկուզ այն, ինչը գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ և համեմատել, տեսնել թե ինչ եղավ 2016 թվականին, և ինչ եղավ 2020-ին։ Այն քաղաքական ուժը, որն ասում էր՝ պետք է բացառենք փոխզիջումները, այսօր ասում է՝ Արցախյան շարժում այլևս չկա, այն պարտություն էր Հայաստանի համար և թոկ էր, որը պետք էր կտրել, որ մենք ունենաք անկախություն։ Իրենց օրոք Արցախն Ադրբեջանի ներքո է, բայց անկախություն մենք չունենք»:

«Արցախի մեր հայրենակիցներրը ենթարկվել են էթնիկ զտման, որը ցեղասպանության դրսևորում է, և հիմա պայքարել ցեղասպանության հետևանքների վերացման, արցախցիների վերադարձի իրավունքի դեմ՝ նշանակում է արդարացնել ադրբեջանցիների գործած ցեղասպանությունը։ Եվ այստեղ Ալիևի և Փաշինյանի շահերը հերթական անգամ համընկնում են»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա քննադատեց Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած այն միտքը, թե իբր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչվել է այն բանից հետո, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն նման հայտարարություն է արել։

Փաշինյանը պարտություն կրելով, ոչ միայն այդ պարտության մեղքը ուրիշներին է վերագրում, այլ նաև անամոթաբար աղճատում է պատմական իրականությունը, բանակցային ողջ գործընթացը»,–ասաց Արթուր Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Մարմինը Շնորհաւորեց ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդը Պէյրութի Ամերիկեան համալսարանի մէջ Պաղեստ

08 Ապրիլ 2026
Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պա

Երէկ` երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան պատուիրակ

08 Ապրիլ 2026
Ընտրական Ուսումնասիրութիւն, Հարցախոյզ․

Հայաստանի մէջ Յունիս 7-ի խորհրդարանական ընտրութիւններու ի պատրաստութիւն, EVN R

08 Ապրիլ 2026
Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև

08 Ապրիլ 2026
Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին ն

Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որ

07 Ապրիլ 2026
«Հայաստան» դաշինք. ուժեղ, պաշտպանված,

Դաշինքի անվտանգային հայեցակարգի առանցքային կետը պետության պաշտպանունակության կ

07 Ապրիլ 2026
Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ա

Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կար

04 Ապրիլ 2026
ՀՅԴ երիտասարդականը Ստամբուլում մասնակց

Մարտի 26–29-ը Ստամբուլում, տեղի ունեցավ International Union of Socialist Youth

04 Ապրիլ 2026
Ճիգ ենք թափում, որ այս կացության մեջ կ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

03 Ապրիլ 2026
Ա.Մ.Ն․-ի կողմէ մղուող որեւէ պատերազմ պ

«Հայրենիք»ի հարցազրոյցը Ամերիկայի Հայ Դատի Ուաշինկթընի կեդրոնական գրասենեակի մ

03 Ապրիլ 2026
Յանդգնութեան յաղթանակը. «խենթ» որոշում

Այս խորհրդածութիւններուս մէջ էի, երբ քանի մը օր ետք, արդէն դէպի տուն (Երեւան)

03 Ապրիլ 2026
Պետք է մերժել այս իշխանությանը

«Մեր ամենադառը երևակայության մեջ, մեր ամենավատ երազներում չէինք կարող պատկերաց

02 Ապրիլ 2026
Հարգանքի տուրք՝ Եռաբլուրում

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է: Այդ կապակցությամբ՝ ՀՅԴ Հայա

02 Ապրիլ 2026
ՀՅԴ Պատուիրակութիւն Մը Հանդիպում Ունեց

Չորեքշաբթի, 1 ապրիլին, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

02 Ապրիլ 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միութ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է 18-ամյա Դավի

02 Ապրիլ 2026
Փաշինյանը բախվում է իրականությանը

Ամեն օր մղձավանջի մեջ ենք, Փաշինյանն է այդ ամենի հեղինակը։ Դպրոցականների ձերբա

02 Ապրիլ 2026
Ազգային Ազատ Հոսանք Կուսակցութեան Պատո

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան հիւրընկալեց Ազգ

02 Ապրիլ 2026
Արցախի ժողովուրդը չի կարող ընդունել մի

Արցախյան շարժումը հայ ժողովրդի նորագույն պատմության հաղթական էջերից է։ Այն միա

01 Ապրիլ 2026
Առիւծին Սլացքը, Մռնչիւնը Եւ Ապա՞․․․

«Սա ընտրովի պատերազմ մըն է… Սա այն պատերազմը չէ, որուն պէտք էր այժմ ձեռնարկէին

01 Ապրիլ 2026
Ընտրական Ջրբաժան

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ 7 յունիս 2026-ին: Ընտրո

01 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company