Փաշինյանը բախվում է իրականությանը
02 Ապրիլ 2026
Ամեն օր մղձավանջի մեջ ենք, Փաշինյանն է այդ ամենի հեղինակը։ Դպրոցականների ձերբակալությունը միայն իրավական դաշտում չէ, այլ բարոյաքաղաքական է, ինքն է երկրում խորացրել ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Փաշինյանը լավ գիտեր քաղաքացիների վերաբերմունքը, թափորով, թիկնապահներով մտնում է Եկեղեցի։ Սիրտդ պատարագ էր ուզում, գնայիր եկեղեցուց պոկված տիրադավներիդ հետո այլ տեղ քո սատանայական ծեսը իրականացնեիր, հասարակությունը հոգեկան անդորրի կարիք ունի»,- մեկնաբանեց պատգամավորը։
Ընտրությունների մասին խոսելիս Գալստյանն ասաց, որ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ բախվում է իրականությանը։ Հողն իրենց ոտքի տակից գնում է։

Մանրամասները՝ տեսանյութում
