ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պատուիրակութիւնը Այցելեց «Շաղզոյեան» Կեդրոն եւ Արամ Ա. Կաթողիկոսին

08 Ապրիլ 2026

Երէկ` երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան պատուիրակութիւն մը այցելեց «Շաղզոյեան» կեդրոն, ուր դիմաւորուեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի կողմէ: Հանդիպումին ներկայ էին նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամ Աւետիս Կիտանեան:

Երեսփոխան Թէյմուր Ժոմպլաթի գլխաւորած պատուիրակութիւնը կ՛ընդգրկէր Ժողովրդավարական հանդիպում պլոքի անդամներ Աքրամ Շեհայէպ, Ուաէլ Ապու Ֆաուր, Հատի Ապու Հասան, Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան ընդհանուր քարտուղար Զաֆեր Հասան, կուսակցութեան ղեկավար խորհուրդի անդամներ Լամա Հըրէյզ եւ Քամել Ղսէյնի եւ Ժոմպլաթի խորհրդատու Հուսամ Հարպ:

Հանդիպման ընթացքին ընդգծուեցաւ Լիբանանի մէջ ազգային միասնականութեան ամրապնդման եւ պահպանման կարեւորութիւնը` նշելով, որ ասիկա ներկայ դժուար ժամանակներու եւ իսրայէլեան յարձակողապաշտութեան եւ Լիբանանի վրայ անոր հետեւանքներուն պայմաններուն մէջ այս փուլին խորագիրն է:

Շեշտուեցաւ պաշտօնական հաստատութիւններուն եւ մասնաւորաբար բանակին շուրջ բոլորուելու անհրաժեշտութիւնը: Նաեւ քննարկուեցաւ տեղահանութեան թղթածրարի լուծման նպաստող պատկան մարմիններուն հետ համագործակցութեան եւ համակարգումի անհրաժեշտութիւնը` այս թղթածրարին կառավարումը բոլոր մակարդակներուն վրայ ճիշդ ձեւով կատարելու համար:

Յայտնենք, որ նոյն օրը Լիբանանի բանակը ներկայացնող բարձրաստիճան պատուիրակութիւն մը այցելեց վեհափառ հայրապետին:

Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պատուիրակութիւնը Այցելեց Արամ Ա. Կաթողիկոսին

Երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին, Արամ Ա. վեհափառ հայրապետին այցելեցին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան քաղաքական գրասենեակի ներկայացուցիչները` գլխաւորութեամբ Ուալիտ Ժոմպլաթի զաւակին` Թէյմուր Ժոմպլաթի, որ միաժամանակ յիշեալ կուսակցութեան նախագահն է: Հանդիպման ներկայ էին նաեւ Աքրամ Շեհայէպ ու Ուաէլ Ապու Ֆաուր, ինչպէս նաեւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր գիծերով արծարծելու Լիբանանի դիմագրաւած ներքին թէ՛ արտաքին դժուարութիւններն ու մարտահրաւէրները: Վեհափառ հայրապետը իր տեսակէտը պարզեց ներկայ կացութեան գծով` շեշտելով Լիբանանի ներքին միութիւնը ամուր պահելու առաջնահերթ կարեւորութիւնը: Յ. Բագրատունի, իր կարգին, անդրադարձաւ քաղաքական երկխօսութիւններու ճամբով համայնքներն ու կուսակցութիւնները միացնող հասարակաց գետինը ամրապնդելու հրամայականին:

Թէյմուր Ժոմպլաթ վեհափառ հայրապետին փոխանցեց իր հօր` Ուալիտ Ժոմպլաթի ողջոյնները եւ միաժամանակ յայտնեց, որ ինք ամբողջութեամբ կը բաժնէ վեհափառին պարզած մտահոգութիւններն ու տեսակէտները` ընդգծելով նոր վտանգներէ երկիրը հեռու պահելու եւ լիբանանեան բանակին շուրջ համախմբուելու անհրաժեշտութիւնը` իբրեւ երաշխիք Լիբանանի անկախութեան ու ապահովութեան: Վերոնշեալ տեսակէտներուն շուրջ նաեւ տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակում ներկաներուն կողմէ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Մարմինը Շնորհաւորեց ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդը Պէյրութի Ամերիկեան համալսարանի մէջ Պաղեստ

08 Ապրիլ 2026
Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պա

Երէկ` երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան պատուիրակ

08 Ապրիլ 2026
Ընտրական Ուսումնասիրութիւն, Հարցախոյզ․

Հայաստանի մէջ Յունիս 7-ի խորհրդարանական ընտրութիւններու ի պատրաստութիւն, EVN R

08 Ապրիլ 2026
Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև

08 Ապրիլ 2026
Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին ն

Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որ

07 Ապրիլ 2026
«Հայաստան» դաշինք. ուժեղ, պաշտպանված,

Դաշինքի անվտանգային հայեցակարգի առանցքային կետը պետության պաշտպանունակության կ

07 Ապրիլ 2026
Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ա

Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կար

04 Ապրիլ 2026
ՀՅԴ երիտասարդականը Ստամբուլում մասնակց

Մարտի 26–29-ը Ստամբուլում, տեղի ունեցավ International Union of Socialist Youth

04 Ապրիլ 2026
Ճիգ ենք թափում, որ այս կացության մեջ կ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

03 Ապրիլ 2026
Ա.Մ.Ն․-ի կողմէ մղուող որեւէ պատերազմ պ

«Հայրենիք»ի հարցազրոյցը Ամերիկայի Հայ Դատի Ուաշինկթընի կեդրոնական գրասենեակի մ

03 Ապրիլ 2026
Յանդգնութեան յաղթանակը. «խենթ» որոշում

Այս խորհրդածութիւններուս մէջ էի, երբ քանի մը օր ետք, արդէն դէպի տուն (Երեւան)

03 Ապրիլ 2026
Պետք է մերժել այս իշխանությանը

«Մեր ամենադառը երևակայության մեջ, մեր ամենավատ երազներում չէինք կարող պատկերաց

02 Ապրիլ 2026
Հարգանքի տուրք՝ Եռաբլուրում

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է: Այդ կապակցությամբ՝ ՀՅԴ Հայա

02 Ապրիլ 2026
ՀՅԴ Պատուիրակութիւն Մը Հանդիպում Ունեց

Չորեքշաբթի, 1 ապրիլին, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

02 Ապրիլ 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միութ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է 18-ամյա Դավի

02 Ապրիլ 2026
Փաշինյանը բախվում է իրականությանը

Ամեն օր մղձավանջի մեջ ենք, Փաշինյանն է այդ ամենի հեղինակը։ Դպրոցականների ձերբա

02 Ապրիլ 2026
Ազգային Ազատ Հոսանք Կուսակցութեան Պատո

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան հիւրընկալեց Ազգ

02 Ապրիլ 2026
Արցախի ժողովուրդը չի կարող ընդունել մի

Արցախյան շարժումը հայ ժողովրդի նորագույն պատմության հաղթական էջերից է։ Այն միա

01 Ապրիլ 2026
Առիւծին Սլացքը, Մռնչիւնը Եւ Ապա՞․․․

«Սա ընտրովի պատերազմ մըն է… Սա այն պատերազմը չէ, որուն պէտք էր այժմ ձեռնարկէին

01 Ապրիլ 2026
Ընտրական Ջրբաժան

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ 7 յունիս 2026-ին: Ընտրո

01 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company