Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ որևէ բեկումնային բան տեղի չունեցավ
30 Մարտ 2019
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն անդրադարձավ մարտի 29-ին կայացած Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հանդիպմանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Բանակցությունները, որպես այդպիսին գնահատելի են, որ կայացան, բայց ինչպես սպասվում էր, որևէ բեկումնային բան տեղի չունեցավ: Կարծում եմ`շատ կարևոր է հասկանալ`կողմերը`Փաշինյանն ու Ալիևը, ինչպես են իրենք գնահատում կայացած բանակցություններն և ինչ հետևություններ են արել: Կախված հետագա քայլերից ու գործողություններից` կարելի է ավելի ճիշտ պատկերացում կազմել տեղի ունեցած բանակցությունների արդյունավետության, ինչպես նաև դրանց հետագա ընթացքի հետ կապված»,-եզրափակեց նա: