ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Մայիսի 1-ը վերաիմաստաւորելու օրակարգային հրամայականը

30 Ապրիլ 2025

Կանգնած ենք Մայիսի 1-ի՝ աշխատաւորների եւ աշխատանքի մեծարման տօնի սեմին:

Դժբախտաբար, 21-րդ դարում, համաշխարհայնացումը, նէոլիբերալ համակարգի եւ վայրի կապիտալիզմի աննահանջ յաղթարշաւը ստւերել են նւիրական այս օրւայ նշանակութիւնը, իմաստը եւ կարեւորութիւնը:

Անյագ թւացող ագահութեան եւ կապիտալի կուտակման խելայեղ մոլուցքի ֆոնին, որը դրսեւորւում է հիմնականում աշխատաւոր զանգւածների նկատմամբ նւաստացման, խտրականութեան, իրաւունքների համակարգային ոտնահարման եւ օր-օրի սաստկացող ճնշումների տեսքով, օրակարգային անհրաժեշտութիւն է դարձրել Մայիսի 1-ը օրւայ իրականութեան հայելիում դիտելը, եւ աշխատաւոր զանգւածների եւ աշխատանքի գնահատման այս օրւայ բուն իմաստի վերաիմաստաւորումն ու վերաթարմացումը՝ այն կրկին վերածելով հասարակական արդարութեան եւ աշխատաւորի աշխատանքը չարաշահող, նրա ստեղծած նիւթական արժէքները իւրացնող համաշխարհային կարտելների, մեգա մագնատների եւ տեղային մակարդակի տզրուկների դէմ իրական պայքարի օրւայ:

Փաստ է, որ ինչպէս անցեալում, այսօր եւս մարդկութեան մի ստւար հատւածն աշխատաւորութիւնն է, որն իր արդար քրտինքով ու վաստակով ստեղծում է յաւելեալ արժէքներ եւ հանդիսանում է միջազգային տնտեսութեան հիմնական շարժիչ ուժը: Ինչ խօսք, որ կապիտալի պաշտամունքի մեր օրերում, աշխատաւորութիւնը պատմական նահանջ ապրելով, կրկին վերածւում է մարդկային հասարակութեան ամենախեղճ, ճնշւած ու շահագործւած տարրերից մէկի, յատկապէս զարգացող կամ թերզարգացած երկրներում, որը մի կերպ պահպանում է իր գոյութիւնը տնտեսական ճգնաժամերի, սղաճի յարաճուն աճի եւ, յատկապէս, իր իրաւունքները պաշտպանող եւ երաշխաւորող օրէնքների սահմանների սեղմման պայմաններում:

Պայմաններ, որոնց մասին, դժբախտաբար, չեն մտածում նրանք, ովքեր կոչւած են դրանք վերացնելու, աշխատաւորութեան բեռը թեթեւացնելու եւ հասարակութեան բոլոր զանգւածների, մասնաւորապէս՝ աշխատաւորութեան եւ առաւել խոցելի ու ընչազուրկ խաւերի իրաւունքները պաշտպանելու եւ ապահովելու գործին:

Այսօր, գրեթէ բոլոր երկրներում, իշխանութիւնները ոչ միայն չեն մտածում այդ ուղղութեամբ, այլեւ հիմնականում կուտակւած կապիտալի շահերի պաշտպանմանն ուղղւած իրենց հակահասարակական քաղաքականութեամբ եւ այսպէս կոչւած ազատ շուկայական յարաբերութիւններին ու մրցակցութեանը զարգ տալու եւ տնտեսական առաւելագոյն աճ ապահովելու պատրւակով աչք են փակում հասարակութիւնների շեշտակի շերտաւորման, տարբեր խաւերի միջեւ խորացող անջրպետի եւ սնանկութեան մղւող աշխատաւորական զանգւածների փաստերի վրայ:

Մերօրեայ այս գորշ իրականութեան խորապատկերի ֆոնին, ցաւով պէտք է նշենք, որ աշխատաւորութիւնն այսօր, առաւել քան երբեւէ, անկազմակերպ է, եւ ի վիճակի չէ իր իրաւունքները պաշտպանել եւ փշրել ստրկացման շղթաները:

Աշխատաւորութիւնը կազմակերպւած չէ, չունի պայքարի կոչող առաջնորդներ, յայտնւել է գաղափարական խարխափումների որոգայթում, ուստիեւ ի վիճակի չէ նախկինի պէս վերածւել քաղաքական կամք պարտադրող իրական գործօնի եւ, ընդհակառակը, դարձել է միջոց, որն ընտրութիւններից ընտրութիւն լաւագոյնս օգտագործում են ամբոխավար առաջնորդներն ու մի կողմ նետում յաղթանակից յետոյ:

Օրհասական այս պայմաններն անհետաձգելի առաջնահերթութիւն են դարձրել աշխատաւորական զանգւածների վերակազմակերպումը: Գաղափարական գիտակցութիւն, վճռակամութիւն եւ հետեւողական պայքար է անհրաժեշտ աշխատաւորութեանը՝ արգելակելու համար անկառավարելի եղանակով, անկասելի արագութիւն հաւաքած նէոլիբերալիզմի եւ վայրի կապիտալիզմին ընթացքը:

Եւ թող Մայիսի 1-ը կրկին վերաիմաստաւորւի որպէս այդ պայքարի անկիւնաքարն ու խորհրդանիշը:

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company