Ընկերային հավաք՝ ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգով
06 Ապրիլ 2019
Այսօր՝ ապրիլի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի ընկերային հավաքը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների, Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների, Արցախի բոլոր շրջանների պատասխանատու ընկերների եւ ՀՅԴ-ին կից գործող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ընկերային հավաքին մասնակցող ավելի քան 120 դաշնակցականներ քննարկել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր՝ մասնավորապես Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, ներքին քաղաքական անցուդարձն ու 2019-ի ՏԻՄ եւ 2020-ի հանրապետական ընտրություններին դաշնակցության մասնակցության հարցեր։
aparaj.am