ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները հանդիպել են ՀՅԴ մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ
16 Մայիս 2019
Մայիսի 16-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի մարզային կառույցների և կոմիտեների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպական հարցեր, անդրադարձ եղավ օրվա քաղաքական հարցերին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին։
ՀՅԴ Հայաստանի կառույցի Գերագույն ժողովի որոշումների, մշակած ռազմավարության և մարտավարության լույսի ներքո սահմանվեցին ՀՅԴ Հայաստանի կառույցի առաջիկա անելիքները։