Հարկային օրենսգրքի փոփոխություններով` ցածր եկամուտներ ունեցողների կյանքի որակն ընկնելու է
03 Հունիս 2019 Ինչո՞ւ ենք մոռացել, որ ունենք գործազրկության, աղքատության բարձր մակարդակ, իսկ թե այս նախագիծը ոնց է ազդելու դեռևս աշխատաշուկա չմտած երիտասարդների ու թոշակառուների վրա, պատասխանատուներին չի հետաքրքրում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Հարկային օրենսգրքով նախատեսվող Եկամտային հարկի փոփոխությանն, ասաց ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:Նշենք, որ առաջարկվող փոփոխություններով` համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատողների եկամտային հարկի բեռն առնվազն սկզբնական շրջանում կմնա նույնը՝ 23 տոկոս, փոխարենը էապես կնվազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:
Վարդանյանն ասում է, որ մեծ հաշվով, իրենք այժմ կրևորագույն մեկ հարց են ներկայցնում` այս նախագծի ընդունումից հետո մարդիկ ավելի լա՞վ, թե՞ վատ եմ ապրելու: Նշում է` ինքն անձմաբ ներկայացնում եմ բնակչության միջին վիճակագրույթուն ու վստահ է` նախագծի ընդունումից հետո ավելի վատ է ապրելու, իսկ կյանքի կենսաորակը ընկնելու է:

«Սա է այն մեր` երիտասարդներիս անարդար զայրույթի պատճառը: Բարձր աշխատավարձերի դեմ չենք, ուղղակի խնդիր ունենք առաջարկիվող լուծումների հետ: Անցած տարվանից այդ նախագիծը եղել է օրակարգում, ու ամենատարբեր ճանապարհով կառավարությանն ասվել է, որ սխալ ճանապարհով են գնում, բայց քանի որ քաղաքական մեծամասնությունն ունի հստակ որոշում, նրանք նահանջ չեն ուզում այս նախագծից, չեն ուզում հետ կանգնել, դրա համար էլ ստեղծվեց «Ահազնագը», որի առաքելությունն է ամեն բան անել, որ այս նախագծի օրենքի ուժ չստանա, հակառակ դեպքում` այն ազդելու է մեզանից յուրաքանչյուրի վրա: Բայց իշխանության ներկայացուցիչներն այց այս նախագծի շուրջ դիսկուրս չեն ծավալվում, ամեն ինչ արվում է, որ այս նախագիծը պատշաճ ձևով չքննարկվի, մինչդեռ սա անցնող մեկ տարվա ընթացքում ամենամեծ ու կարևոր նախագիծն է, որ բերվել է օրակարգ»,- մանրամասնում է «Ահազանգ»-ականը:
Նա նաև ահազանգ է հնչեցնում այն առնչությմամբ, որ նախագծի դեմ խոսացղողներին հաճախ ներկայացնում են որպես դասակարգային պայքար տանողներ, հասարակությանը հարուստների ու աղքատների բաժանողներ: Բայց Վարդանյանը վստահեցնում է` նման բան չկա, իրենք մտավախություն ունեն ուղղակի, որ ցածր եկամուտներ ունեցողների կյանքի որակը չընկնի: Նախագիծը առաջ տանողները, բանախոսի դիտարկմամբ, այն հաճախ ներկայացնում են որպես տնտեսագիտական նեղ բանավեճ, ինին տնտեսագետներին բացի խառնվելու իրվունք չունի ոչ ոք, բայց հարցը վերաբերում է հանրությանը, ու հանրևությունը պետք է պահանջատեր լինի:
«Նախագիծը բաց է, ու բոլոր նրանք, որ կարծում են` համահարթեցումը սխալ ճանապարհ է, ու այս նախագիծ օրենքի ուժ չպետք է ստանա, կարող են գալ ու միանալ մեզ, քննարկենք պայքարի ձևերը: Այս պահին մենք ո՛չ կառավարությանը, ո՛չ ԱԺ մեծամասնությանը` ի դեմս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին փոխանցած նամակներից արձագանք պատասխան չենք ստացել»,- ամփոփում է Ք. Վարդանյանը:
Ասուլիսին ներկա ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ի հավելում Վարդանյանի դիտարկումների`անդրադարձավ Նոր կառավարիչների հայտարարությւոններին, թե հարկային բարեփոխումներով պայքարելու են ստվերի դեմ: Ը նդգծեց, որ դա իրատեսական չէ, քանի որ մենք ունենք շահութահարկի 20 տոկոս դրույքաչափ:
«Անկախ նրանից` ֆիրման որքան շահույթ է ստանում, վճարում է միևնույն 20 տոկոս շահութահարկը: 20 տարուց ավելի է` գործում է այս համակարգը, բայց մեր ֆիրմաների մեծ մասը շահագրգռված չի եղել կամ չի ներկայացրել իրական շահույթի չափը: Հետևաբար` այն մոտեցումը, որ համահարթեցումից հետո մարդիկ կհայտարարագրեն իրենց եկամուտները, սխալ մոտեցում է: Ավելին ասեմ` մարդկանց մեծ մասի եկամուտները չեն ավելանալու, այլ գործատուներն են որոշակի խնայողություններ անելու, քանի որ հաճախ, երբ բանակցություններ են վարում գործատուների հետ, խոսում են կոնկրետ մաքուր աշխատավարձի մասին: Մարդ եթե ուզում է, որ իր մաքուր աշխատավարձը, օրինակ, 200 հազար դրամ լինի, նրան չի հետաքրքրելու` գործատուն 28, թե 23 տոկոս կգրի «կեղտոտ» աշխատավարձի վրա, քանի որ «կեղտոտ» աշխատավարձը մնալու է նույնը: Այսինքն` իրավիճակից օգտվելու են հիմնականում գործատուները, ոչ թե աշխատողները»,- բացարտեց նա:
yerkir.am