ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ընդդիմությունն այսօր ամէնաէական խոչընդոտն է այս իշխանության վերարտադրման համար

29 Ապրիլ 2025

Նամակի մասին տեղյակ եմ, ներքին փաստաթղթաշրջանառության համակարգով տեղեկություն է եկել, որ գտնվում է ընդհանուր բաժնում և կհանձնվի առձեռն, իսկ բովանդակության հետ դեռևս ծանոթ չեմ. այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ «Արթուն ենք» շրաժման ներկայացուցիչները ԱԺ բոլոր 107 պատգամավորներին նամակներ են փոխանցել, որով առաջարկում են վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց սկսել:

«Պատգամավորները տեղյակ չէի՞ն, որ կա նման գործիքակազմ, իհարկե տեղյակ էին, ուղղակի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է: Ինձ, օրինակ, շատ հետաքրքիր է, որ գաղափարը առաջարկողները իրենք այդ գործընթացի մեջ ի՞նչ գործառույթ են իրականացնելու: Իրենց ներդրումը ի՞նչ է լինելու, որովհետև բոլորս էլ գիտենք, որ կա նման գործիքակազմ, և բազմաթիվ այլ գործիքակազմեր կան, օրինակ, կառավարությունը ինքն է անվստահություն հայտնում, դատախազն է մտնում և սանկցիա կիրառում, բայց հասկանալի է, չէ՞, որ ստեղծված պայմաններում դրանք իրատեսական չեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ սա ի սկզբանե ձախողված գործընթա՞ց է, այդ դեպքում ո՞րն է նպատակը նման նախաձեռնության, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ես չեմ ուզում փորձել վերլուծել՝ ինչ նպատակ ունեն, որովհետև դա կտանի անպտուղ բանավեճի, բայց եթե, օրինակ, նախաձեռնողները գոնե մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կներկայացնեն, այդ դեպքում իմաստ ունի խոսել, կամ գոնե իրենք կկարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, էլի կարելի է խոսել դրա մասին»:

Ընդդիմադիր գործիչը նկատեց, որ իմպիչմենթը նաև ենթադրում է վարչապետի թեկնածուի առաջադրումը, որը կարող է այս խորհրդարանում կեսից ավել ձայն հավաքել. «Կարո՞ղ են արդյոք նախաձեռնության հեղինակները իրենք գոնե պակասող ձայների թվաքանակով ՔՊ-ականների ստորագրություն ապահովել։ Սա է խնդիրը, թեկնածուներ կան, բայց այս խորհրդարանում ակնկալել, որ ՔՊ-ականներից 15-16-20 հոգի կպոկվի և կմիանա, իրատեսական չէ:

Խոսքն այն մասին չէ՝ մենք ունենք վարչապետի թեկնածու, թե չունենք, իհարկե ունենք, կախված իհարկե նրանից, թե ինչ ֆորմատով կլինեն ընտրությունները, դա էլ է շատ էական: Խոսքն այն մասին է, որ լինի մարդ, ում օգտին կքվեարկեն էական թվով ՔՊ-ականներ, որն այսօր իրատեսական չէ»,-ասաց նա:

Հարցին՝ կտա՞ք վարչապետի ձեր թեկնածուի անունը, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ընտրությունները լինելու են վա՞ղը: Ինչ ֆորմատով են լինելու ընտրությունները, ովքեր են մասնակցելու, անհայտները այնքան շատ են, որ այդ հարցը տալը նշանակում է ուղղակի փորձել մարդու երևակայությունը ստուգել։ Այնպես չի, որ մենք չունենք անձինք, ովքեր կարող են գլխավորել ցուցակներ, բայց այսօր դրա մասին խոսել, երբ անհայտները այնքան շատ են, դա դառնում է ուղղակի ժամավաճառություն»:

Մենք միշտ ասել ենք, որ իշխանության հեռացման համար անհրաժեշտ է համադրել փողոցային և խորհրդարանական պայքարը նշեց Արթուր Խաչատրյանը:

«Մենք երբեք չենք ասել, որ այս իշխանության հեռացման միակ ճանապարհը խորհրդարանական ընտրություններն են: Եթե մարդիկ խոսում են ոչ խորհրդարանական ճանապարհով հեռացման մասին, այդ դեպքում որևէ առավելություն խորհրդարանում լինելը չի տալիս։ Բազմաթիվ մարդիկ եղել են, որ ասել են՝ այ որ դուք չլինեք, մեկ կանենք: Այսօր մենք փողոցում չենք, ո՞վ է խանգարում այդ մարդկանց փողոցում գեներացնել այնքան բազմություն, որը կբերի փոփոխության։ Խոսել և գործ անել էապես տարբեր բաներ են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ եթե ԱԺ-ում չեք կարողանում իշխանափոխության հասնել, ինչո՞ւ չեն դնում մանդատները, Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Այսինքն խորհրդարանի մանդատ պահելն է իրենց խոչընդոտում փողոց մարդ բերե՞լ։

Նորից եմ ասում՝ իշխանության հեռացման համար անհրաժեշտ է խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարների միատեղում։ Եթե մարդիկ կան, որ ասում են՝ չէ, խորհրդարանը պետք չի, փողոցում է պետք անել, շատ լավ, կողմ եմ, ինչո՞վ կարող ենք օգնել, թող սկսեն: Անու՞մ են ինչ-որ բան, չէ, արե՞լ են մարդիկ, արել են, 10, 15, 20, 100 հոգով հավաքվել են, ոստիկանությունը տարել է, մենք գնացել ենք քաղմասեր, նայել ենք, որ իրենց չնեղացնեն։

Որովհետև այդ դեպքում արդեն նպատակը ոչ թե իշխանափոխություն անելն է, այլ ընդդիմությանը քննադատելն է։ Այն ընդդիմադիր ուժին, ով այսօր, ամենաէական խոչընդոտն է այս իշխանության վերարտադրման համար»:

Այո, իշխանությունը որոշակի մարդկանց միջոցով փորձում է ընդդիմության շարքերում պառակտում մտցնել, նաև նրանց, ովքեր ասում են՝ մանդատները շպրտեք, շատ լավ հասկանալով, որ այս դեպքում ընդդիմությունը կզրկվի մի էական լծակից, որն է վերահսկել ընտրությունների օրինականությունը. նշեց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հնչող տեսակետին, որ այս պահին ընդդիմադիր դաշտում կռիվ է գնում, թե ով է այդ դաշտում առաջին տեղում:

«Մանդատների ուժերից մեկը, այո, վերահսկողությունն է, և երկրորդը, դու կարողանում ես քննադատել կառավարության հրապարակավ, որովհետև խորհրդարանական բանավեճերը ամենամեծ լսարանը ունեն: Եվ երրորդը, դու կարողանում ես ընտրողներին ներկայացնել քո տեսլականը, քո մոտեցումները և այն ծրագրերը, որոնք դու կիրականացնես, եթե դառնաս իշխանություն»:

Հարցին՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը ունի ծրագիր, մշակած ռազմավարություն, որը կարող է բերել իշխանափոխության, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Իհարկե ունի և մենք դա ներկայացնում ենք: Օրինակ այս շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության պատգամավորները եղել են Տավուշի մարզում։ Մի քանի օր առաջ եղել ենք Սյունիքի մարզում, հանդիպում է կազմակերպվել նաև ընտրողների հետ Երևանի Շենգավիթ համայնքում: Բոլոր այդ հանդիպումների ժամանակ մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները»:

Ակնհայտ է, որ մարդկանց չի կարող բավարարել այս անվտանգային իրավիճակը, երբ ադրբեջանցիները կրակում են. նշեց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով սահմանային կրակոցներին:

«Իշխանություններն ասում են՝ դրանք անկանոն կրակոցներ են, թիրախային չեն, մառախուղ է եղել, վնաս չեն պատճառում, բայց հենց այստեղ այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, նույն օրը իբրև թե թիրախային կրակեցին Խոզնավարի ուղղությամբ։ Պարզ է, որ կա անվտանգային լուրջ տագնապ, մարդիկ ասում են՝ ո՞վ է մեզ պաշտպանելու: Եթե դու խաղաղության ես տանում, այդ խաղաղությունը ինչու մենք չենք տեսնում և հիմա ինչու է ավելի վտանգավոր, քան թե 10 տարի առաջ։ 10 տարի առաջ Խոզնավարն ու Խծաբերդը խորը թիկունքի էին և շատ հանգիստ գյուղեր էին»,-ասաց նա:

Հարցին՝ ըստ Նիկոլ Փաշինյանի մենք տարիներ շարունակ Թուրքիայի դրոշ այրելով սադրե՞լ ենք իրենց, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Տարիներ շարունակ մենք դրոշ այրել ենք, այրելու ենք, տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը մրթմրթացել են, բայց ռիսկ չեն արել որևէ կերպով սպառնալ Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը»:

Պնդմանը, որ դրոշ այրելը թուլության նշան է, նա ասաց. «Իսկ թուրքի առաջ կզելը քաջության նշան է, հա՞: Ադրբեջանցիների բոլոր պահանջներին ենթարկվելը, դա քաջության նշա՞ն է։

Թուրքիան և Ադրբեջանը արդեն գրգռված են և իրենց գրգռել է նաև Նիկոլ Փաշինյանը իր անպատասխանատու կոչերով, իր գործողություններով, մասնավորապես Սարդարապատում փոքրիկ բախումը հերոսամարտ ներկայացնելով: Այնպես որ ինքն է գրգռել և սադրել և հիմա Հայաստանը դարձրել է այսքան խղճուկ, որ Ադրբեջանը ինչ ուզում պարտադրում է, իսկ իրենք Ադրբեջանի բոլոր պարտադրանքները ընդունում են, պատվի են առնում և փորձում են իրականացնել»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company