Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարի 2-րդ շաբաթը
15 Հուլիս 2019 Այսօր՝ հուլիսի 15-ին, Ստեփանակերտի Աշոտ Բեկորի անվան N2 դպրոցում Արեւմտյան Ամերիկայի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները մեկնարկել են ՀՅԴ պատանեկան ճամբարի 2—րդ շաբաթը:Պատանիներն օրը սկսել են Արցախի օրհներգով: Մարզական խաղերին հաջորդել են դասընթացները:

Կուսակցական Արեւմտյան շրջանը գլխավորող սփյուռքյան մեր հայրենակից Մայքլ Քոլոքոսյանը նշել է, որ ճամբարում ընդգրկվել են 240 պատանիներ: Նրա խոսքերով՝ պատանիների ուսուցումն իրականացվում է ազգային երգ ու պարերի, ձեռագործ արվեստի, մարզական և ուսուցողական խաղերի, Դաշնակցության պատմության մասին դասընթացներով հագեցած անհրաժեշտ ձեռնարկով:
«Ջերմ ու ընկերական հարաբերություններ են ձեւավորվել Արցախի եւ Ամերիկայի հայ պատանիների միջեւ, նրանք միմյանց դիմավորում են ծաղիկներով եւ խորհրդանշական նվերներով: Մեր գլխավոր նպատակն այն է, որ պատանիները ճանաչեն միմյանց, նոր գիտելիքներ ստանան, գնահատեն ազգային արժեքներն ու Դաշնակցության դերը»:
aparaj.am