Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին
07 Օգոստոս 2019
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի արտաքին քաղաքական խնդիրները կատարելու նպատակով Արցախի ԱԳՆ և ՀՅԴ կառույցների միջև համագործակցության վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կիսվել է Արցախի Հանրապետության պատվիրակության Ավստրալիա կատարած վերջին այցի արդյունքներով և բարձր է գնահատել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ներդրումը դրա կազմակերպման գործում:
Կարծիքներ են փոխանակվել նաև Արցախում ընթացիկ գործընթացների վերաբերյալ` արտաքին քաղաքականության օրակարգում դրանց հնարավոր ազդեցության համատեքստում:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը: