Սոցիալական քաղաքականության արդյունքների ամփոփում (2018 թ. մայիս- 2019 թ. մայիս)
15 Օգոստոս 2019
ՀՅԴ-ն ներկայացնում է ՀՀ նոր կառավարության մեկ տարվա սոցիալական քաղաքականության ամփոփ արդյունքները:
Օրվա կառավարությունը գերակա էր հռչակել՝
-կենսամակարդակի էական բարձրացումը
-զբաղվածության շարունակական աճը
-կենսաթոշակների և աշխատավարձների իրական աճը
-սոցիալական բևեռացման մեղմումը
-արժանապատիվ աշխատանքն ու ցածր եկամուտների առաջանցիկ աճը
-ծնելիության խթանումը
-բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությունը
-20 տարում բնակչության թվի կրկնապատկումը:
Իշխանափոխությունից հետո անցել է մեկ տարի, սակայն մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը:
Եվ չնայած որոշ ուղղություններով նկատվող քայլերին, կառավարությունը դեռ չի ներկայացրել այս ամենի հաղթահարման որևէ ռազմավարություն և հստակ ծրագիր: