Արմեն Ռուստամյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ
21 Օգոստոս 2019
ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը մեկօրյա այցով եղել է Արցախում, որի շրջանակներում հանդիպել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկազմակերպական մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո պատասխանելով ԱՀ պետական շրջանակների հետ հավանական հանդիպումների մասին «Ապառաժ»-ի հարցին, Ռուստամյանը նշել է. «Այս այցելության ընթացքում նման օրակարգ չկա»: