ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմութիւն, իրադարձութիւններ, գործիչներ

Երբ ՀՅԴ-ն ասում էր՝ չպետք է առճակատվել Ռուսաստանի հետ, չէր նշանակում, թե կողմ է Ռուսաստանի հովանավորությանը

05 Սեպտեմբեր 2019 Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մուշեղ Միքայելյանի հետ («ԵՐԿԻՐ» թիվ 1, 1991թ.)

1991թ. հուլիսին ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց և իրավունք ստացավ ապրելու և գործելու Հայրենիքում: Այս առիթով մեր թղթակիցը զրույց ունեցավ Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Մուշեղ Միքայելյանի հետ:

Թղթ.-Կուսակցությունը, ճիշտ է, օրեր առաջ պաշտոնապես գրանցվեց, սակայն արդեն մեկ տարի է, ինչ գործում է Հայաստանում, որի արդյունքը ժողովուրդը գրեթե չի տեսնում: Ավելին, կարծիք կա, թե Դաշնակցությունը հեռացել է իր ավանդական սկզբունքներից: Ի՞նչ կասեք այս մասին:

Մուշեղ Միքայելյան-Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի շարքերում նաև ես եմ, լուռ մարդկանց կուսակցություն է, լուռ՝ գործ անելու իմաստով: Գործը երբեք չցուցադրելու կուսակցություն է, որովհետև կարևորը գործ անելն է: Օրերս, կարծեմ, ՀՀ պաշտպանության շտաբի պետի տեղակալը հեռուստաէկրանից քարտեզի վրա ցույց էր տալիս Արցախի գյուղերը: Զգացի՝ ինչ-որ ծանոթ քարտեզ է: Հետո, երբ ամբողջ էկրանով ցուցադրվեց, տեսա, մերն է, այսինքն՝ քարտեզ, որն արվել էր դաշնակցական ընկերոջ ջանքերով, և ոչ ոք տեղեկություն չուներ այդ մասին: Կմտածեք՝ մեծ բան չէ: Թերևս: Բայց ես հատկապես դա ուզեցի օրինակ բերել: Ճիշտ չէ այն մեղադրանքը, որ Դաշնակցության գործը շոշափելիորեն չի զգացվում: Ի վերջո, կուսակցությունը պետություն չէ: Ես, իհարկե, հասկանում եմ՝ Դաշնակցության նկատմամբ պահանջը շատ ավելին է, և դա բնական է: Սակայն չպետք է մոռանալ, որ վերընձյուղվող ծառը նախ պետք է արմատները զորացնի: Դժբախտաբար, մենք գնահատելու այլ սկզբունքներ ունենք: Եվ, թերևս, դա է պատճառը, որ եթե մի կուսակցություն չի կառուցել մարզահամերգային համալիր, որպես հուշարձան իր ղեկավարներին, այլ պարզապես հայ մարդու տուն է կառուցում, բառի ուղղակի և փոխաբերական իմաստով, հայ մարդու օջախ, պիտի ասենք՝ շոշափելի չէ գործը, և երկմտենք: Անարդար է, անարդար՝ հատկապես Դաշնակցության պարագայում, երբ ամենքին հայտնի է, որ Դաշնակցությունը այլ նպատակ չունի, քան իր ժողովրդին ծառայելը, որ Դաշնակցությունը իր գոյության իմաստը դրանում է տեսնում և դրա համար է կոչված: Սրանք պարզապես բառեր չեն. ապացույց՝ 100-ամյա պատմությունը, ապացույց՝ այս մեկ տարին: Որովհետև կարևորն այն չէ, որ ասեն, թե Հ.Յ.Դաշնակցությունը իր զոհերը, նահատակները ունեցավ Գետաշենում, Շահումյանում, Բերդաձորում, կարևորն այն է, որ չկորցնենք Շահումյանը, Գետաշենը, Բերդաձորը:

Թղթ.-Անկասկած, համամիտ եմ Ձեր բոլոր ասածներին: Ի վերջո, Դաշնակցությունը իր 100-ամյա կենսագործունեությամբ փաստել է իր թե՛ ազգային, թե՛ հեղափոխական, թե՛ գործի կուսակցություն լինելու հանգամանքը: Բայց և այնպես, Հայաստանի ժողովուրդը, արդեն իր կողքին ունենալով Դաշնակցությունը, սպասում է նրա խոսքին: Իմ կարծիքով՝ նաև այս վերաբերմունքի մեջ է արտահայտվում ժողովրդի հավատարմությունը: Այսինքն՝ այս սպասումը նաև հույս է, հավատ: Ինչպես օրինակ՝ ամեն մարդ Արցախի խնդրի վերաբերյալ հետևում էր Դաշնակցության կեցվածքին, նրա որդեգրած ծրագրերին:

ՄՄ-Արցախի հարցը հիմնական է և առանցքային: Ի սկզբանե: Թե՛ արցախահայության իրավունքների ձեռք բերման, թե՛ Արցախի տնտեսական ու ռազմաքաղաքական կարևորության, թե մեր ազգային իրավունքների վերականգնման կարելիությունները ապագայի հաշվին դարբնելու տեսակետից: Այլ կերպ ասած, Արցախի հարցը հայ ժողովրդի համար ճակատագրական է: Հետևաբար, Դաշնակցությունը այլ կեցվածք, գաղափարական ու քաղաքական այլ որդեգրումներ չէր կարող ունենալ: Եվ եթե ժողովրդի համար Դաշնակցության կեցվածքը չափանիշ է՝ ճշտելու համար Արցախի հանդեպ մյուս կուսակցությունների, հանրապետության իշխանությունների վերաբերմունքը, ապա միայն այդ գիտակցմամբ և այն վստահությամբ, որ մեր կուսակցությունը նվաճել է գործով: Չեմ ուզում երբեք այն տպավորությունը ստեղծվի, թե Արցախում միայն դաշնակցականներ են կռվում: Արցախում կռվել են ու կռվում են հայ ժողովուրդը ու նաև Դաշնակցությունը, կամ՝ Դաշնակցությունը՝ իբրև հայ ժողովուրդ: Թերևս կգտնվեն մարդիկ, որ կմեղադրեն, որ իզուր էր այդ ամենը, անիմաստ: Բայց դա ճիշտ չէ, որովհետև ազատագրական պայքարը Գետաշենով չի սկսվում ու վերջանում: Ազատագրական պայքարը գետաշենների շարք է, գետաշենների ճակատ, և ամեն մի թիզ հողի համար անպայմանորեն պիտի կռիվ մղվի: Իսկ առանց զոհի, առանց արյան հաղթանակ չի կարող լինել: Հույսի ու հավատի մասին մեր բանաստեղծ ընկերները կասեն, իսկ ինչ վերաբերում է Դաշնակցության խոսքին, անշուշտ, շարունակության առումով, ապա կարծում եմ, վերջին մեծ իրադարձությունից հետո կարիք ունի մարտավարական նոր խմբագրման:

Դաշնակցությունը տեղյակ է այն ակնկալիքներին, որ հայ ժողովուրդն ունի իրենից հատկապես Արցախի հարցում, և ինչ պետք է անի, անգամ՝ անկարելին: Բայց այն, ինչ պետք է անի հանրապետությունը, անարդար է պահանջել կուսակցությունից:

Թղթ.-Փաստորեն, Ղարաբաղի հիմնահարցը, որպես այդպիսին, հրապարակից դուրս է, գուցե ծայրահեղ է ասածս, բայց նորից եմ ուզում վկայակոչել ժողովրդին, որի մեծ մասը կասկածի տակ է առնում Ղարաբաղի ճակատագիրը:

ՄՄ-Ես ուզում եմ հիշեցնել 1990թ. օգոստոսի 8-ի ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը, ուր ասված էր, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակը, հատկապես՝ Արցախին սպառնացող վտանգը և մեր ազգային-ազատագրական շարունակվող պայքարի ներկա փուլի թելադրանքները, Դաշնակցությունը բացահայտում է իր կազմակերպական ներկայությունը Հայաստանի ամբողջ տարածքում: Դա թելադրված էր Դաշնակցության ռազմավարական ուղեգծի հիմնական դրույթներից մեկով՝ համազգային ինքնապաշտպանությամբ: Արցախյան ազգային-ազատագրական շարժումն արդեն իսկ վերածվում էր գոյապայքարի: Իսկ գոյապայքարը չի կարող վերջ ունենալ, եթե չի հաղթանակել:

Թղթ.-Կարծում ենք՝ մենք նորից առիթ կունենանք անդրադառնալու Արցախի խնդրին: Իսկ հիմա կուզեի խոսեինք կուսակցության լայն գործունեության, առավել ևս՝ տնտեսական խնդիրների մասին: Չնայած կուսակցության պլատֆորմում հիմնավորապես ներկայացված է այն: Բայց մի բան է գաղափարը, մի այլ բան՝ կյանքը:

ՄՄ-Երբեմն խորհրդարանում հնչում են արտահայտություններ, թե, խնդրեմ, որևէ կազմակերպություն, եթե ունի լուրջ առաջարկություններ, ծրագրեր, թող ի հայտ բերի, մենք պատրաստ ենք ղեկավարվել ցանկացած խելոք ծրագրով, որը կարող է օգտակար լինել մեր ժողովրդին: Նման վերաբերմունքը, կարծում եմ, միտումնավոր է, կրկին թելադրվում է Դաշնակցության հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքից, որովհետև մենք վաղօրոք տնտեսական ծրագիրը ներկայացրել ենք և մեր պատրաստակամությունը հայտնել սատար կանգնել նորաստեղծ իշխանություններին, ամեն ինչ անել ամրապնդելու այն կառույցները, որոնք խթան կհանդիսանան ժողովրդին դուրս բերելու ճգնաժամից: Եվ, ի վերջո, նորից պիտի կրկնեմ, որ այսպիսի լուրջ տնտեսական ծրագրի իրականացման համար լծակներ են պետք, և դրանք կարող են լինել միայն պետական լծակներ: Այլապես՝ մեր գործը ընդամենը բարեգործությունն է, որը գրեթե ամեն օր է արվում: Ինչևէ, հայրենիքը, ըստ իս, կհզորանա, եթե ամեն մի խնդրի մոտենանք ժողովրդի շահերից ելնելով:

Թղթ.-Քանի որ առիթ է ներկայացել, ուզում եմ անդրադառնանք նաև սեպտեմբերի 21-ին կայանալիք հանրաքվեին: Կասկած չունեմ, որ Դաշնակցությունը «Այո» է ասելու, բայց վստահ եմ, որ այդ չի ասվելու պարտականություն կատարելու համար: Այսինքն՝ կուսակցությունը պիտի գործի:

ՄՄ-Առնվազն միամտություն կլինի մտածել, թե որևէ հայ, որևէ անձ, որը քիչ թե շատ ծանոթ է Դաշնակցության ծրագրին, կասկածի, թե Դաշնակցությունը կարող է դեմ քվեարկել անկախությանը: Ուրեմն մեր խոսքը «Այո» է լինելու: Պարզապես Դաշնակցությունը այդ անկախության ճանապարհն ավելի երկար է տեսնում, հանգրվաններով, և դա բնական ու հասկանալի է, որովհետև ոչ ոք մտահոգ չէ մեր անկախությամբ, ոչ ոք այն մեզ չի նվիրի: Մենք պիտի նվաճենք և նվաճենք քայլ առ քայլ՝ տնտեսական ամուր հիմքեր ստեղծելով, կիրթ ու ազգային քաղաքականություն վարելով: Երբ Դաշնակցությունը ասում էր, որ չպետք է առճակատման գնալ Ռուսաստանի հետ, չէր նշանակում, թե Դաշնակցությունը կողմ է Ռուսաստանի հովանավորությանը: Սա պարզապես հորինովի թեզ է, որից ուզում են ուսմունք սարքել՝ մեզ մեղադրելով ռուսական կողմնորոշման մեջ: Չկա և չի կարող լինել այդպիսի կողմնորոշում: Դաշնակցությունը կողմնորոշվում է՝ ելնելով ազգային շահերից և դեպի այն պետությունները, կուսակցությունները, քաղաքական ուժերը, որոնք նեցուկ պետք է լինեն, օգտակար լինեն հայ ժողովրդի շահերին:

Թղթ.-Այս պահին Հայաստանում օրախնդիր հարցը հանրապետության նախագահի ընտրությունն է: Կուզեի իմանալ՝ կուսակցությունը ինչպե՞ս է վերաբերվում այդ խնդրին:

ՄՄ-Նախագահի մասին օրենքը մտահոգության տեղիք է տալիս այն իմաստով, որ հիմքեր ունի ապագա նախագահին բռնապետ դարձնելու: Բայց և այնպես կա օրենք, և մեզ մնում է ընտրել այն մարդուն, որն օրենքի սահմաններում կկարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից, կկարողանա տնօրինել հայ ժողովրդի ճակատագիրը՝ անկախ Խորհրդային Միությունում տեղի ունեցող կտրուկ փոփոխություններից, կկարողանա ժողովրդավարական սկզբունքը տանել մինչև վերջ: Անշուշտ, Դաշնակցությունը պիտի մասնակցի ընտրություններին, եթե դրանք կայանան, և պիտի ունենա իր թեկնածուն; Ընտրությունների ընթացքում հնարավո՞ր է արդյոք համագործակցություն այլ կուսակցությունների հետ, ցույց կտա ժամանակը: Չնայած, կարծում եմ, խոր հակամարտություններ չեն կարող լինել, եթե բոլոր ուժերը, որոնք պայքարում են իրենց թեկնածուին նախագահ տեսնելու, չմոռանան ժողովրդին, ազգային շահերը: Դաշնակցության համար վերջնական նպատակ չէ այն, որ անպայման իր կուսակցության անդամը լինի այդ տեղում: Պարզապես ազգային, ճշմարիտ մեկը լինի, որ ղեկի մոտ նստի՝ մոռանալով և հետին պլան մղելով իր կուսակցության նեղ շահերը, գործի ի շահ հայության: Եթե լինի այդ մարդը, Դաշնակցությունը վստահաբար ձայն կտա, եթե նույնիսկ ամենաընդդիմադիր ուժը լինի:

Չէ՞ որ շատ չեն հեռացել այն օրերը, երբ ամենքս, Ազատության հրապարակում կողք կողքի կանգնած, պայքարում էինք մեր ազգային իդեալների համար: Այսինքն՝ գնում էինք կերտելու հենց այս օրը: Ի վերջո, այս ամենը թելադրված է մի բանով՝ ծառայել հայ ժողորդին, նրան մղել իր երազի՝ Ազատ, Անկախ, Միացյալ հայրենիքի իրականացմանը: Մղումը գործի մեջ է իրեն գտնում, իսկ դա ժամանակի կարոտ ունի: Դաշնակցությունը գործի կուսակցություն է, իրատես և, համոզված եմ, ցանկացած իրավիճակում պիտի շարունակի իր ազգային կենսագրությունը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

02 Դեկտեմբեր 2025
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company