Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբեր 2019
Այսօր սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառումը մեկնարկեց երթով:
Մատենադարանի հարակից հատվածից, երիտասարդների գլխավորած երթը՝ դրոշներով, թմբկահարների ուղեկցությամբ, շարժվեց Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցներով դեպի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից և պետականության խորհրդանիշերից մեկը հանդիսացող Արամ Մանուկյանի արձանի մոտ:
Երթի նպատակը անկախության ոգեկոչումն է, անկախության ընկալման բարձրացումը ժողովրդի մոտ:
Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Տոնական երեկոն շարունակվում է ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ: