ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմութիւն, իրադարձութիւններ, գործիչներ

Նա Հայրենիք էր ստեղծում

26 Սեպտեմբեր 2019 Հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հավատավոր դաշնակցական Սոս Սարգսյանի հիշատակին ( սեպտեմբեր 26, 2013 թվական)

Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում: Բանից պարզվում է` չկա փոքրիկ տարածք, կան չզբաղեցրած, չյուրացված, չիրացված հողակտորներ, որոնց միացությունն է, ի վերջո, առաջացնում փոքրիկ երկրի կամ փոքրիկ Հայրենիքի պատրանք:

Իր մեծ, հարուստ կյանքով, այնինչ, Սոս Սարգսյանը հավաստեց, իր օրինակով ցուցադրեց, որ զբաղեցրած, յուրացրած, իրացրած հողակտորների միացությունը միայն կարող է ստեղծել մեծ երկիր ու մեծ Հայրենիք: Եվ` առանց տարածքի:

Թերթենք նրա կենսագրության էջերը եւ կտեսնենք, որ նա ամենուր էր ու ամենագո: Նա թատրոնի եւ կինոյի մարդ էր, բայց նրան չէր կաշկանդում ոչ բեմի վարագույրը եւ ոչ էլ կինոխցիկի սառը աչքը: Նրան չէին կաշկանդում ոչ իշխանությունները եւ ոչ էլ հարազատ ու մյուս կուսակցությունները, իշխանավորներն ու քաղաքական այրերը, հարուստներն ու աղքատները, ներքին ու արտաքին թշնամիները, նույնիսկ բարեկամներն ու ընկերները: Նա ամենուր էր, ուր պահանջում էր ժամանակը: Երբ հարկ եղավ, չխուսափեց նաեւ քաղաքական հանձնառությունից: Նա իր ժամանակի մարդն էր: Նա իր ժամանակն էր ապրում, իր հողն էր մշակում, իր տարածքն էր ընդարձակում:

Հարց չկար, որ նրան չհետաքրքեր, խնդիր չկար, որի լուծման համար ջանք չգործադրեր, երազանք չկար, որի իրականացման համար երեւակայություն չմսխեր: Կարելին իրագործում էր, անկարելին թողնում երազանքների` առաջին իսկ պատեհ պահին կրկին թռչելու պատրաստ թեւերին: Երկրաշարժի գոտում էր, Ղարաբաղում, մոսկովյան հացադուլում, հայաստանյան քաղաքական կյանքի թոհուբոհում… Ինչ հնարավոր էր` իրագործեց, ինչը դեռեւս հնարավոր չէր` մնաց երազանքի թեւերին: Թատրոն ստեղծեց` «Համազգայինը», թատրոնի շենքի կառուցումը մնաց երազանքների թեւերին: Երեք տնկատուն հիմնեց, հազարավոր ծառեր տնկեց նրա հիմնադրած կազմակերպությունը, ձորերի, մերկ լեռնալանջերի, գյուղամիջյան ճանապարհների ծառապատումը մնաց երազանքի թեւերին: Գրեթե վերահիմնադրեց թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: Գրքեր գրեց, հուշեր, հուշապատումներ` անհայտությունից փրկելով հարյուրավոր մարդկանց, առանց որոնց հայի թվաքանակը այս աշխարհում ավելի փոքր էր լինելու:

Նա տեր էր: Եվ միաժամանակ` ծառա: Ծառա`իր մտահղացումներին, իր երազանքներին: Անխոնջ, աշխատավոր, աշխատունակ ծառա, ով, թերեւս, վերջին օրերին ամաչում էր բացթողումների, բայց ոչ երբեք չարածի համար, որովհետեւ, ինչպես ինքն էր ասում. «երբ ուզում եմ չարված գործերս դնել իմ կյանքի որեւէ հատվածում, բաց տեղ չեմ գտնում»: Բաց տեղ չի եղել: Եղել է անընդմեջ աշխատանք:
Նա իր կյանքն է ապրել, իր հողն է մշակել, իր տարածքը ընդարձակել: Եվ ժողովուրդը ընկալել է նրա այս առողջ կենսակերպը: Նրան սիրում էին ոչ միայն իր ստեղծած կերպարների, այլ իր իսկ կերպարի համար, ինչն, ի դեպ, նույնպես ինքն էր ստեղծել:

Ժողովուրդը բնազդաբար հասկանում էր, որ գործ ունի իր հարազատ զավակի հետ: Եվ նրան տրված «Ժողովրդական» կոչումը հենց ինքը` ժողովուրդն էր տվել: Նույն բնականությամբ էլ առաջին իսկ օրից անդամագրվեց ու ապրեց իր կուսակցությամբ` Հ.Յ. Դաշնակցությամբ:

Եթե գոյություն ունի ազգի հավաքական կերպար հասկացությունը, ապա մարմնավորողը Սոս Սարգսյան մեր ընկերն է: Հավերժ փառք մեր մեծ ժամանակակցին:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն
28 սեպտեմբերի 2013

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

02 Դեկտեմբեր 2025
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company