Բանաձեւի ընդունումը ամրացնում է Արցախի Հանրապետության առաջխաղացումը դեպի միջազգային ճանաչում
30 Հոկտեմբեր 2019 Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը: Այն կարեւորագույն դերակատարություն կունենա տարածաշրջանի կայունության եւ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման նկատառումով:Բանաձեւի ընդունումը՝ Ամերիկայի Միացյալ նահանգների մարդասիրական եւ մարդու իրավունքների պահպանության սկզբունքներին հավատարիմ մնալու եւս մեկ դրսեւորումներից է, ինչը, անկասկած, էլ ավելի է ամրացնում Արցախի Հանրապետության վստահ առաջխաղացումը դեպի միջազգային ճանաչում եւ առաջադիմություն:

ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունումը հնարավոր դարձավ Հայ Յեղափոխական Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի, ամերիկահայ զանազան կազմակերպություննների եւ անհատների բազմամյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ կոնգրեսականներին, ովքեր կողմ քվեարկելով բանաձեւին՝ հավատարիմ մնացին մարդասիրական արժեքներին:
Վստահ ենք, որ ապագայում ԱՄՆ Կոնգրեսը հետեւողական կլինի նաեւ՝ հայության ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
30 հոկտեմբեր 2019թ.